Ինչո՞ւ չեք կարողանում ֆլիրտ անել. 3 սխալ, որ թույլ են տալիս շատերը

Սիրախաղը հեշտ գործ չէ, քանի որ դրա հետևում հակասական շարժառիթներ կան:

Մի կողմից, դուք ցանկանում եք ցույց տալ ձեր հետաքրքրությունը ինչ-որ մեկի նկատմամբ և տեսնել, թե արդյոք նա փոխադարձաբար հետաքրքրված է:

Մյուս կողմից, չեք ցանկանում չափազանց կպչուն թվալ և մերժվել:

Արդյունքում, դուք անընդհատ հավասարակշռում եք եզրագծին, ամեն ինչ մշուշոտ է, անորոշ և ոչ միանշանակ։

Կան երեք տարածված սխալ, որոնց պատճառով սիրախաղը ձախողվում է և ձեզ հիասթափության ու ֆրուստրացիայի մեջ գցում:

1. Դուք ի սկզբնե չափազանց հոռետես եք

Դուք կարծում եք, որ արժանի չեք պոտենցիալ զուգընկերոջ հետաքրքրությանը և ակնկալում եք, որ ձեզ կմերժեն։ Փոխարենը, հարկավոր է կենտրոնանալ հետաքրքրասիրության վրա՝ պետք է ակտիվորեն մասնակցեք զրույցին, հետաքրքրվեք նոր ծանոթով, հարցաքննեք նրան, պատասխանեք հարցերին և ինքներդ հարցեր ուղղեք: Սա ոչ միայն ձեզ կշեղի անհանգիստ սպասումներից, այլև թույլ կտա ավելին իմանալ այդ մարդու մասին․ միգուցե պարզապես չպե՞տք է ժամանակ վատնեք նրա վրա:

2. Դուք չափազանց շատ եք հույսը դնում բառերի վրա

Մարդու ասածով դժվար է հասկանալ նրա իրական էությունը, այն, ինչ նա իրականում մտածում և զգում է։ Բավական չէ այս իրավիճակում ձեր զրուցակցի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերել, շատ ավելի կարևոր է մարմնի լեզուն և ոչ խոսքային հաղորդակցության այլ ձևերը, ինչպես նաև այն, թե ինչ «անդրադարձ» է գտնում նրա վարքը ձեզ մոտ։ Նրա ժպիտը, հայացքը, ժեստերը, դեմքի արտահայտությունը. եթե դրանք ձեզ համար ընդունելի են, ապա գործի մեծ մասն արված է:

3. Դուք սիրախաղը դեմ առ դեմ չեք անում, փոխարենն առցանց եք շփվում

Տեքստային հաղորդագրությունների կամ տեսակապի միջոցով հաղորդակցվելիս բացակայում է ֆլիրտի ամենակարևոր բաղադրիչը՝ ոչ բանավոր հաղորդակցությունը: Առանց մարդու հետ ֆիզիկապես շփվելու, դժվար է ձեզ համար հասկանալ, արդյոք իսկապե՞ս դուր եք գալիս նրան: Հետեւաբար, իրական սիրախաղը կարող է տեղի ունենալ միայն անձնական հանդիպմամբ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
9 բան, որոնք կնոջը ցանկալի են դարձնում անկողնում
Ի՞նչն է քայքայում մեր սեքսուալ կյանքը ըստ Օշոյի
8 հաղորդագրություն, որոնք տղամարդուն պակասում են սիրելի կնոջից
Ինչ անել, երբ մտերիմ մարդիկ ցավ են պատճառում
Տղամարդը կորցնում է հետաքրքրությունը այն կնոջ նկատմամբ, որը կատարում է այս սխալը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)