6 նշան, որ կինը լքելու է ձեզ

Վերջինն եք իմանում նրա նորությունների մասին

Հետաքրքիր է, բայց Էնրիկե Իգլեսիասի երգի բառերը հստակ նկարագրում են այդ նշանը. «Գիտե՞ս, թե ինչ է նշանակում, երբ վերջինն ես իմանում, որ դռան կողպեքը փոխվել է»:
Եվ դուք կհասկանաք, թե ինչ է նշանակում, երբ ձեր կինը կամ ընկերուհին սկսեն այդ կերպ վարվել: Բոլոր լավ նորությունները ձեզ վերջինն են հայտնում, կարծես դա ամենեւին ոչինչ չի նշանակում: Մարդկանց առաջնահերթությունների նրա ցանկը փոխվել է: Հիմա դուք վերջին տեղում եք:

Ֆլիրտն ու սեքսուալ ակնարկներն անտեսվում են

Նա դուրս է գալիս լոգարանից, իսկ դուք նրան հիացած հայացք եք պարգեւում կամ ինչ-որ ակնարկներ եք անում: Բայց ի պատասխան՝ միայն սառը լռություն եւ արհամարհանք եք ստանում: Նման վերաբերմունքը կարող է շատ բան նշանակել: Բայց եկեք ազնիվ լինենք. մի խաբեք ինքներդ ձեզ, նա շուտով կհեռանա:

Նրա սովորույթները փոխվել են

Հիշո՞ւմ եք, թե ինչպես էր նա ատում զեղչերի շրջանը՝ ասելով, որ երբեք խոշոր առեւտրի կենտրոն չի գնա: Իսկ հիմա ամեն ինչ փոխվել է: Նա զանգահարում է ընկերոջն ու մի ամբողջ օր այնտեղ անցկացնում: Սա հենց այն դեպքն է, երբ նա փորձում է քիչ շփվել ձեզ հետ, արագորեն ինչ-որ տեղ գնալ՝ պատճառաբանելով անհետաձգելի գործերով կամ նոր հոբիով:

Նրա բնավորությունը փոխվել է

Սովորույթները կարող են փոխվել, բայց երբ մարդու բնավորությունն է փոխվում, ահազանգ հնչեցնելու ժամանակն է: Նա կարող էր հաճախ զվարճանալ, սպասել երեկոյան զբոսանքի կամ պարզապես հանդիպել ու ժամանակ անցկացնել ընկերուհու հետ: Բայց հիմա նրա տրամադրությունը կտրուկ վատթարացել է: Հատկապես, երբ դուք եք նրա կողքին: Հավանաբար, այդ պահերին նա ինչ-որ լուրջ բանի մասին է մտածում, եւ դա փոթորկից առաջ լռության ակնհայտ նշան է:

«Մեկնո՞ւմ ես: Լավ»

Ամեն ինչ կտրուկ փոխվում է, երբ կինը կամ ընկերուհին հանկարծ սկսում է ուրախանալ ձեր գնալու համար: Նախկինում նման բան չէիք էլ կարող պատկերացնել: Նա կարող էր ժամերով ձեզ համոզել մնալ կամ ձեր հետեւից գալ՝ ուր հարկ է: Բայց հիմա ձեր մեկնումն ուրախությամբ է ուղեկցվում: Պատճառները կարող են բազմաթիվ լինել. կա՛մ նա իսկապես շատ կարեւոր գործով է զբաղված եւ չի գիտակցում ձեր երկարատեւ բացակայության փաստը, կա՛մ պարզապես թքած ունի ձեզ վրա:

Անհաղորդ վերաբերմունք

Ինչպես ցանկացած զույգի պարագայում, դուք նույնպես կարող եք վիճաբանություն ունենալ: Բայց հիմա դրանք ավարտվում են արագ եւ անարդյունք, քանի որ նա պարզապես ոչ մի ուշադրություն չի դարձնում ձեր փաստարկներին: Նրա համար արդեն միեւնույն է, թե ինչ կլինի հետո եւ կարող է դա հանգեցնել: Նա արագորեն հանձնվում է՝ ցուցադրելով ձեր խոսքերի եւ հարաբերությունների անիմաստ լինելը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Քանի՞ քառակուսի կա նկարում․ Ճիշտ պատասխանը տալիս են միայն ամենախելացիները
Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)