8 նշան, որ նա դեռ սիրում է ձեզ

1. Ձեր ընտրյալը միշտ ձեր կողքին է, եթե դուք նրա աջակցության կարիքն ունեք: Դա հենց այն է, ինչն առանձնացնում է սիրող զուգընկերոջը:

Նա չի կարծում, որ ձեր խնդիրներն իրեն բացարձակ չեն հետաքրքրում:

Սիրող մարդը երբեք չի ասի. «Մեծ աղջիկ ես, ինքդ էլ գիտես՝ ինչ պետք է անես» կամ «Էլ ի՞նչ տղամարդ ես, եթե չես կարող դա անել»:

Չի բացառվում, որ մենք ինքնուրույն էլ կարող ենք լուծել մեր խնդիրները, բայց երբեմն ուզում ենք իմանալ, որ հուսալի թիկունք ունենք:

2. Նա չի ձգտում փոխել ձեզ՝ հարմարեցնելով իրեն: Անկեղծորեն սիրող զուգընկերն իրեն հարմար տիկնիկ չի դարձնի ձեզ: Դա անձի հանդեպ անհարգալիս վերաբերմունք ու եսասիրություն է: Եթե սիրող մարդուն որեւէ բան դուր չի գալիս իր զուգընկերոջ մեջ, նա հանգիստ ու անկեղծորեն ասում է այդ մասին: Միայն երկխոսության միջոցով է հնարավոր հարաբերություններում ներդաշնակության հասնել:

3. Նա ուշադիր է մանրուքների հանդեպ: Նրա համար միեւնույն չէ, թե ինչ ուտեստներ եք նախընտրում, եթե անգամ ձեր ճաշակները տարբեր են: Նա հիշում է, թե որքան շաքարավազ է պետք ավելացնել թեյին: Միշտ հարցնում է ձեր կարծիքը, երբ պետք է ընտանեկան հարց լուծվի: Եվ սարսափելի չէ, եթե նա մոռացել է ձեր շնիկի տարեդարձը կամ ձեր առաջին համբույրի օրը: Ավելի կարեւոր է, որ նա գնահատում է ձեզ ու կենցաղում ցուցաբերում հոգատարությունը:

4. Նա իմաստուն է: Խոսքը բարձր ինտելեկտի մասին չէ (չնայած դա նույնպես կարեւոր է): Եթե մարդն ունակ է վերլուծել, հավանական համարել, որ կարող է սխալ լինել, եւ ընդունել այդ սխալները, ուրեմն նա իմաստուն է: Ճկուն մտածողությունը զույգին հնարավորություն է ընձեռում իսկապես երջանիկ լինել հարաբերություններում:

5. Նա դրական է ազդում ձեր ինքնագնահատականի վրա: Հոգեբաններն ապացուցել են, որ բռնակալի եւ զոհի դերը զուգընկերները ենթագիտակցաբար, բայց կամավոր են ընտրում: Նրանցից յուրաքանչյուրն այս կամ այն դերը խաղալու թաքնված շահ ունի: Ներդաշնակ զույգի պարագայում ճնշումը տեղ չունի: Զուգընկերներից յուրաքանչյուրի համար հաճելի է, որ նա հենց այս մարդու կողքին է:

6. Ձեր խնդիրները նա իրենն է համարում: Պետք չէ նրան օգնության համար խնդրել: Նա դա կանի առանց մի վայրկյան անգամ տատանվելու: Եթե դուք անկեղծորեն սիրող կին եք, ուրեմն ձեր զուգընկերը ձեր հերոսն է: Եվ ձեզ համար նա սարեր շուռ կտա:

7. Նա չի ծաղրում ձեզ: Բոլորս էլ սխալներ ենք թույլ տալիս, բայց նա հրաշալի գիտի, թե ինչ է արժենում ձեր յուրաքանչյուր բացթողումը: Այդ պատճառով սիրող զուգընկերոջ մտքով անգամ չի անցնի «խփել ընկածին»: Նա երբեք չի համարձակվի մտերիմ մարդուն վանել որեւէ հիմարություն անելուց հետո:

8. Նա գիտի ձեր թույլ կողմերը, բայց երբեք չի հարվածի դրանց: Հայտնի է, որ մենք առավել խոցելի ենք հենց մտերիմ մարդկանց առջեւ, եւ նրանց պատճառած ցավն ավելի ուժեղ է: Իսկ եթե նա չմտածված վիրավորել է ձեզ, ամեն ինչ կանի՝ մեղքը քավելու համար: Դա սիրող մարդու հատկություն է. ամենաթանկ բանը, որ կարող է լինել կյանքում: Հարկ է նկատել, սակայն, որ այդ հատկությունը երկուսն էլ պետք է ունենան, քանի որ ընտանեկան հարաբերությունները միակողմանի լինել չեն կարող:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ
Նշաններ, որ ձեր ընտրյալը գժի պես սիրում է Ձեզ
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
12 նշան, որ նա ձեզ չի սիրում, այլ պարզապես հարմար է համարում
Տղամարդու 7 սովորություններ, որոնք աղջիկներին խենթացնում են
6 բան, որոնք սպանում են տղամարդու սերը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ