Հրեական 35 սրամիտ առած, որոնք քեզ անկասկած դուր կգան

zNews-ը ներկայացնում է հրեական մի քանի սրամիտ առած:

Փողի հետ այնքան լավ չէ, որքան վատ է առանց դրա:

Ադամն առաջին երջանիկն է, որովհետև զոքանչ չուներ:

Եթե խնդիրը հնարավոր է փողով լուծել, դա խնդիր չէ, դա ծախս է:

Աստված մարդուն երկու ականջ և մեկ բերան է տվել, որպեսզի նա ավելի շատ լսի և ավելի քիչ խոսի:

Թող Աստված քեզ պաշտպանի վատ կանանցից, լավերից ինքդ փրկվիր:

Գինին մտավ՝ գաղտնիքը դուրս եկավ:

Աստված չի կարող միաժամանակ ամենուր լինել, այդ պատճառով նա ստեղծեց մայրերին:

Քաղցր մի եղիր, այլապես քեզ կուտեն: Դառը մի եղիր, այլապես քեզ դուրս կթքեն:

Վախեցիր դիմացի այծից, ձիուց՝ հետևից, հիմարից՝ բոլոր կողմերից:

Հյուրը և ձուկը 3 օր անց սկսում են հոտ արձակել:

Գիտելիքը շատ տեղ չի զբաղեցնում:

Ավելի լավ է՝ հրեան առանց մորուքի, քան մորուքն առանց հրեայի:

Մարդը պետք է գոնե հետաքրքրության համար ապրի:

Խուլը լսեց, թե համրն ինչպես էր պատմում, որ կույրը տեսավ, որ կաղն արագ-արագ վազում էր:

Աստված չքավորներին պաշտպանում է, համենայն դեպս, թանկարժեք մեղքերից:

Եթե բարեգործությունը ոչինչ չարժենար, բոլորը բարերար կլինեին:

Երբ պառաված օրիորդն ամուսնանում է, անմիջապես վերածվում է երիտասարդ կնոջ:

Ծնողները երեխաներին սովորեցնում են խոսել, երեխանեը ծնողներին սովորեցնում են լռել:

Հեռվից բոլոր մարդիկ վատը չեն:

Գուցե ձվերը հավերից շատ ավելի խելացի են, բայց դրանք արագ փտում են:

Տղամարդիկ ավելի շատ կանեին, եթե կանայք ավելի շատ լռեին:

Լավ լռելն ավելի դժվար է, քան լավ խոսելը:

Վատ կինն անձրևից վատ է. անձրևը տուն է լցվում, իսկ վատ կինն այնտեղից դուրս է անում:

Աշխարհը կվերանա ոչ որովհետև շատ մարդ կա, այլ որովհետև շատ անմարդկայիններ կան:

Աստված իմ: Օգնի ինձ ոտքի կանգնել, ես ինքս էլ կարող եմ ընկնել:

Եթե կյանքը դեպի լավը չի փոխվում, սպասիր՝ այն դեպի վատը կփոխվի:

Սերը որքան էլ քաղցր լինի, դրանից կոմպոտ չես պատրաստի:

Երբ անելու ոչինչ չկա, մեծ գործեր են սկսում:

Երկու չարիքներից ընտրելով՝ վատատեսը երկուսն է ընտրում:

Բոլորը գանգատվում են փողի բացակայությունից, իսկ խելքի բացակայությունից՝ ոչ ոք:

Ով երեխա չունի, նրանց լավ է դաստիարակում:

Ավելի լավ է՝ ծիծաղից մեռնել, քան վախից:

Փորձը բառ է, որով մարդիկ անվանում են իրենց սխալները:

Ալեհերությունը ծերության նշան է, ոչ թե իմաստության:

Ծերանալով՝ մարդն ավելի վատ է տեսնում, բայց ավելի շատ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)
Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում բերանում տհաճ հոտի զգացումը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Քանի՞ քառակուսի կա նկարում․ Ճիշտ պատասխանը տալիս են միայն ամենախելացիները
Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)