Ինձ միայն սիրեկան չի պետք… Ինձ պետք է նա, ով…

Իրական մտերմությունը փոքր-ինչ ավելին է, քան ինչ-որ մեկի հետ սեփական մարմինը կիսելը։ Իրական մտերմությունն այն է, երբ դուք ունեք մեկին, ում հետ կարող եք կիսել ձեր հոգին։

Սիրեկան գտնելը բարդ չէ, և դրա համար պարտադիր չէ առանձնահատուկ լինել։ Այս աշխարհում կան շատ տղամարդիկ ու կանայք, ում պետք է փոքր-ինչ այլ բան, բացի ֆիզիկական մտերմության զգացումից, և պետք է մեկը, ում ցանկացած պահի կարող ես գրկել։ Նրանց իրական վայելք է պատճառում ֆիզիկական ցանկացած հաղորդակցություն՝ առաջին հպում, առաջին համբույր, միասին անցկացրած առաջին գիշերը…

Սակայն ոչ բոլորն են համաձայն միայն դրանով բավարարվել։ Շատ մարդկանց, այդ թվում՝ և ինձ համար միայն ֆիզիկական մտերմությունը բավարար չէ։

Ինձ սիրելի մարդ է պետք, ով միաժամանակ իմ լավագույն ընկերը կլիներ։

Ուզում եմ, եթե ցանկանամ, հեծկլտամ նրա առջև, ու դեռևս անվտանգ զգամ ինձ, ինձ հիասքանչ ու ցանկալի զգամ ու իմանամ, որ նա երես չի թեքի ինձնից միայն այն պատճառով, որ ես իրեն ցույց եմ տվել իմ ոչ ամենահաճելի կողմը։

Ուզում եմ, որ նա ինձ համար դառնա այն մեկը, ով առավոտյան ինձ ամուր կգրկի ու կհամբուրի, ինչ էլ որ լինի։ Որ նա ինձ առավոտյան տեսնի այնպիսին, ինչպիսին որ ես կամ՝ քնկոտ աչքերով ու գզգզված մազերով, ու, միևնույն է, ցանկանա համբուրել ինձ։

Ուզում եմ նրա հետ ֆուտբոլ գնալ, գարեջուր խմել ու ոգևորել նրա սիրելի թիմին՝ կոկորդս պատռելով։ Ուզում եմ նրա աչքերում կայծ տեսնել, որ նա ծիծաղի ու ձեռքս բռնի ամեն անգամ, երբ գնդակը կհայտնվի մրցակցի դարպասում։

Բացի դրանից, ուզում եմ, որ մենք ճանապարհորդենք միասին, միևնույն ափսեից փորձենք էկզոտիկ ու անհավանականորեն համեղ կերակրատեսակներն ու միասին դիմավորենք արևածագը։ Ուզում եմ նրա հետ միասին կորչել անծանոթ քաղաքում ու միմյանց ձեռք բռնած՝ թափառել տարօրինակ փողոցներով՝ կարդալով ճանապարհային նշաններն ու փորձելով հասկանալ, թե այս ուր ենք հասել։

Կամ ցանկանում եմ նույնիսկ, որ որոշակի օրերի անգամ տնից դուրս չգանք։ Պառկենք անկողնում ու մեր սիրելի սերիալները նայենք։ Ուզում եմ այդպիսի օրերին բուտերբրոդներ ու չիպսեր ուտել, ոչինչ չպատրաստել, ոչ մի ճաշ ու ընթրիք։ Մեզ բավարար կլիներ լոկ միմյանց ընկերակցությունը, հաց ու պանիր ու էլ ոչինչ։

Ուզում եմ տեսնել, թե նա ինչպես է քուն մտնում այն գիշերներին, երբ իմ քունը չի տանում, ու կարոտել նրան, երբ կողքիս չէ։

Ուզում եմ, որ մենք երբեմն նստեինք միմյանց առջև ու խոսեինք միանգամից ամեն ինչի ու ոչնչի մասին։

Ուզում եմ ժամանակ առ ժամանակ գնալ մոտակա պիցցերիան, գնել հսկայական պիցցա ու մի շիշ գինի, որովհետև իմ պատրաստած ընթրիքն այրվել է, կամ միգուցե չեմ էլ հասցրել ոչինչ պատրաստել։

Ուզում եմ, որ սրճարանում կամ ռեստորանում մենք միշտ միմյանց կողքի նստենք, որովհետև սեղանի մյուս կողմում դրված աթոռը չափազանց հեռու է։

Ուզում եմ նրանից զվարճալի հաղորդագրություններ ստանալ ու ողջ օրը շրջել ժպիտը երեսիս։

Ուզում եմ նրան ծանոթացնել ընտանիքիս հետ ու ծանոթանալ նրա ընտանիքի հետ… Ու հետո ստեղծել իմ սեփական ընտանիքը։

Ես ուզում եմ ծիծաղել նրա հետ, լաց լինել, նրա հետ ինչ-որ անվնաս հիմարություններ անել, ուզում եմ տոնել հաջողություններս ու լաց լինել անհաջողություններիս համար։ Ուզում եմ միասին հաղթահարել կյանքի կողմից մեր առջև դրված ցանկացած խնդիր, միասին, միմյանց ձեռք բռնած։

Ուզում եմ, որ իմ սիրեկանը լինի իմ սիրելին, իմ երկրորդ կեսը, իմ լավագույն ընկերը… իմ ամեն ինչը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
9 բան, որոնք կնոջը ցանկալի են դարձնում անկողնում
Ի՞նչն է քայքայում մեր սեքսուալ կյանքը ըստ Օշոյի
8 հաղորդագրություն, որոնք տղամարդուն պակասում են սիրելի կնոջից
Ինչ անել, երբ մտերիմ մարդիկ ցավ են պատճառում
Տղամարդը կորցնում է հետաքրքրությունը այն կնոջ նկատմամբ, որը կատարում է այս սխալը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
ԹԵՍՏ․ Մեծահասակների 80%-ը չի կարողանում անցնել դպրոցական գիտելիքներին վերաբերող այս թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը