Երգչուհի Էմմին ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել ու հիացրել հետեւորդներին։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է ամուսնու եւ իրենց երկու որդիների հետ։
Սեւ-սպիտակ լուսանկարում նրանք ջերմ գրկախառնված են։
«Հավերժ շնորհակալ եմ ամենի համար, ինչ ունեմ»,- մեկնաբանություններում անգլերենով գրել է երգչուհին։