
Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել Սոնա Ռուբենյանի շքեղ հարսանիքը:
Ինչ խոսք, երգչուհու զգեստն ամենաշատն է քննարկվել և քննդատվել:
Այդ առիթով Սոնայի մայրը նույնիսկ գրառմամբ էր հանդես եկել՝ նշելով հետևյալը.
«Ցավում եմ Սոնայիս հարսանյաց զգեստը օրվա բամբասանքի թեմա դարձրած զանգվածի համար»:
Սոնայի մայրիկի գրառումը ամբողջությամբ կարող եք կարդալ՝ այստեղ:
Հավելենք, որ Սոնան արդեն խնջույքին մեկ այլ զգեստ էր կրում: Ուշագրավն այն է, որ հարսանիքի հաջորդ իսկ օրը Սոնան մասնակցել է համերգի, որի ժամանակ կրում էր այդ նույն զգեստը և կոշիկները:
Հարց է առաջանում՝ հարսանիքի համար հազարավոր դոլարներ ծախսելով, մեկ ելույթի համար հսկայական գումար աշխատելով մի՞թե Սոնան չէր կարող իրեն մեկ այլ զգեստ թույլ տար այն դեպքում, որ նախորդ օրը բավական բուռն օր էր ունեցել տվյալ զգեստով:
Նշենք, որ Սոնան նույնիսկ ելույթ էր ունեցել սեփական հարսանիքին:
Աղբյուրը՝ Starnews.am