Ամենաբազմաֆունկցիոնալ դեղաբույսը՝ խատուտիկ. ցնցող փաստեր, որոնց մասին քչերը գիտեն

zNews-ը ներկայացնում է խատուտիկի օգտակար հատկությունները և թե դրանով ինչ կարելի է պատրաստել:

Խատուտիկի օգտակար հատկությունները

1. Բուժում է հոդերը և ապաքինում է վերքերը:

2. Օգտակար է մարսողության համար՝ նորմալացնում է ախորժակը, լավացնում է մարսողությունը:

3. Օգտակար է նյարդային համակարգի համար՝ տոնուս է հաղորդում և խթանում է այն: Ուժերի անկման, քրոնիկական հոգնածության, նյարդային գերլարվածության դեպքում խատուտիկը կօգնի:

4. Վերացնում է թույներն ու տոքսիններն օրգանիզմից, նաև վերացնում է դեղամիջոցների չմտածված օգտագործման հետևանքները:

5. Խատուտիկն ունի լեղամուղ, հակաճիճվային և թեթև թուլացնող հատկություններ:

6. Հարուստ է վիտամիններով և հանքանյութերով Պարունակում է մեծ քանակությամբ պղինձ, երկաթ, կալիում, մագնեզիում, նատրիում, մանգան, վիտամիններ A, C, նաև B խմբի:

7. Խատուտիկը հարթեցնում է մաշկը և լավացնում է դեմքի գույնը, վերացնում է պեպենները:
Խատուտիկի ծաղիկները և տերևները հավաքելու լավագույն ժամանակը գարունը և ամռան սկիզբն են: Արմատները հասնում են օգոստոսին, սեպտեմբերին կամ ապրիլի վեջին, մայիսի սկզբին:

Բուժիչ միջոցներ խատուտիկով

1. Անեմիայի բուժում

Խառնիր 3 ճ. գ. խատուտիկի ծաղիկներ և 3 ճ. գ. մեղվախոտի տերևներ: Ավելացրու 2 ճ. գ. եղինջ և 1 ճ. գ. օշինդր: Վրան 1 լ. եռացած ջուր լցրու: Խմիր 50-ական մլ թուրմ օրական 6 անգամ:

2. Փորկապության և որովայնի փքվածության դեպքում

1 թ. գ. խատուտիկի տերևների վրա 1 բաժակ ջուր լցրու և մարմանդ կրակի վրա եռացրու 15 րոպե: Թող թրմվի կես ժամ: Խմիր 1-ական ճ. գ. օրական 3-4 անգամ:

3. Հորմոնալ անհավասարակշռության դեպքում

3-լիտրանոց ապակե տարան լցրու խատուտիկի տերևներով, ավելացորւ 1 կգ շաքարավազ, խառնիր: Թող մնա պատուհանագոգին 3 շաբաթ, քամիր: Ստացված էլիքսիրը շաքարավազի փոխարեն ավելացրու թեյին 1-2-ական ճ. գ.:

4. Մաշկային հիվանդությունների դեպքում

1 ճ. գ. մանրացված արմատների վրա 1 բաժակ տաք ջուր լցրու, մարմանդ կրակի վրա եռացրու 15 րոպե, սառեցրու և քամիր: Խմիր բաժակի 1/3 մասը տաք վիճակում ուտելուց 15 րոպե առաջ օրական 3 անգամ:

5. Մազերի դիմակ

200 մլ եռացած ջուրը լցրու 1 ճ. գ. խատուտիկի մարնրացված թարմ տերևների վրա: Միջոցը քսիր գլխամաշկիդ և մազերիդ ողջ երկարությամբ: Գլուխդ փաթաթիր սրբիչով և սպասիր 30 րոպե: Լվա գլուխդ: Այս դիմակը լավ ամրացնում է մազերը:

6. Խատուտիկով ջեմ

Խատուտիկի 500 ծաղկաբույլը լավ լվա և մեկ օր թող սառը ջրի մեջ: Ավելի լավ է՝ ջուրը մի քանի անգամ փոխել, այդպես ամողջ սառնությունը կվերանա: Նշված ժամանակից հետո ջուրը քամիր, 1 լ. սառը ջուր ավելացրու և եռացրու 10 րոպե: Եփուկը քամիր, լավ ճզմիր: Եփուկին ավելացրու 1 կգ շաքարավազ, 2 կիտրոնի հյութ: Մոտ մեկ ժամ եփիր մարմանդ կրակի վրա: Սառեցրու և լցրու ապակե տարաների մեջ:

Գործում է որպես ջերմիջեցնող միջոց: Իմունիտետի լավացման համար կարելի է այս ջեմը քսել բլիթների վրա, հատապտուղների հետ մատուցել որպես դեսերտ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Տղամարդու բնավորությունը` ըստ նրա սեռական նախասիրությունների
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ