Երևանում վարձով բնակարանների գները հասնում են մինչև 6․500 դոլարի

Like on FB:

Ռուս–ուկրաինական պատերազմից ընթացքում Ռուսաստանի Դաշնությունից նկատելի է զբոսաշրջիկների մեծ հոսք դեպի ՀՀ։

Tert.am–ը ուսումնասիրել է, թե որքան են կազմում Կենտրոնում վարձով տվող բնակարանների գները վերջին մեկ ամսում և ինչ են առաջարկում տանտերերն ու գործակալությունները ռուս զբոսաշրջիկներին։

Այսպես՝ Կենտրոնում 2–3 սենյականոց բնարականների գները սկսվում են 1000 դոլարի, ընդհուպ հասնելով մինչև 6500—ի։

Oրինակ, Անտառային փողոցում վարձով տրվող բնակարաններից մեկի ամսավճարը կազմում է 5․500 դոլար, Եկմալյան փողոցում 3 սենյականոց բնակարանի համար ամսական վարձավճար է սահմանվել 4000 դոլարը, Արամի փողոցում, օրինակ, վարձով տրվող բնակարաններից մեկը 2000դոլար է, իսկ Տերյան փողոցում 6 սենյականոց վարձով բնակարնի ամսական արժեքը 6․500 դոլար է, Պուշկին փողոցում մեկ այլ բնակարանի ամսական վարձավճարը կազմում է 3500 դոլար և այլն։

Թեմայի վերաբերյալ Tert.am–ը զրուցել է «Silver Rea» անշարժ գույքի գործակալության հիմնադիր-տնօրեն Անդրանիկ Հարությունովի հետ, ով նշեց, որ վերջին մեկ ամսում նկատվում է ռուս զբոսաշրջիկների բավականին մեծ հոսք դեպի ՀՀ, ինչը բնականաբար իր ազդեցությունն է ունեցել վարձով տրվող բնակարանների գների բարձրացման մեջ։

«Հայաստան տեղափոխված ռուս զբոսաշրջիկնբերը հիմնականում IT և լոգիստիկայի ոլորտի ներկայացուցիչներ են, ովքեր սանկցիաների պատճատով ժամանակավորապես տեղափոխվել են ՀՀ և այստեղ բացել են Ա\Ձ։ Նրանց հիմնական մասը ձգտում է վարձել բնակարան Կենտոնում և Արաբկիրում, ինչի պատճառով վերջին օրերին արդեն նկատվում է բնակարանների դեֆիցիտ։

Բնակարանների գների բարձացումը պայմանավորված է նրանով, որ իրենք բնակարանները վարձակալում են կարճաժամկետ՝ 1–2 ամսով, իսկ վարձակալության բիզնեսում սովորաբար, երբ բնակարանը վարձակալվում է կարճաժամկետ, գինը 20–30%-–ով բարձրանում է, անկախ նրանից ռուս զբոսաշրջիկները կգային, թե ոչ։ Օինակ 1000$-անոց բնակարանի գինը կարճաժամկետ վարձակալվելու պարագայում վարձով էր տրվելու 2․300$–ով։ Սա է գների բարձրացման հիմնական պատճառը»– նշեց Հարությունովը։ Նա նշեց, որ շատերը օգտվում են առիթից և արհեստականորեն շատ են բարձրացնում են բնակարանների գները, ինչը վնասում է շուկային։

Նյութը հրապարակման պատրաստեց Tert

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Մերկ քնելու 3 պատճառ
Թեստ․ Արտահայտի՛ր մեկ բառով
Սովորություններ, որոնք քայքայում են վահանաձև գեղձը
ԹԵՍՏ. Մադկանց միայն 18%-ին է հաջողվում ճիշտ պատասխանել այս թեստի բոլոր հարցերին
Եթե կրծկալով եք քնում, անմիջապես կարդացեք ՍԱ
Թեստ. Կարո՞ղ եք գուշակել այս մրգերի անունները
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
Թեստ․ Ո՞ր հայ հայտնիներն են մինչ պլաստիկ վիրահատությունները
10 հարցից բաղկացած թեստ, որը կարող են հաղթահարել միայն 20%-ը

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում