zNews-ը ներկայացրել է թեյի և կաթի համադրությամբ դիետան:
Կանաչ թեյով և կաթով դիետա
Կաթով և կանաչ թեյով դիետան ամենահայտնին է այն մարդկանց շրջանում, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ քաշից և դրանից հետո պահպանել այն:
Կաթով թեյը ոչ միայն համեղ ըմպելիք է, այլև՝ հրաշալի մաքրող միջոց է օրգանիզմի համար:
Մեկ օրվա ընթացքում կաթով թեյի շնորհիվ կարող եք կորցնել 1կգ:
Այս թեյը թույլ է տրվում խմել միայն ամիսը 2 անգամ՝ մեկ օրով, երկար ժամանակ չի կարելի օգտագործել:
Կողմնակի ազդեցություն. ալերգիա կաթից, երիկամների և միզապարկի հիվանդություններ, արյան ցածր ճնշում:
Եթե քրոնիկ հիվանդություններ ունեք, ապա ավելի լավ է՝ խորհրդակցեք բժիշկի հետ:
Բաղադրություն
1.5լ ցածր յուղայնությամբ կաթ, 2ճ/գ կանաչ թեյ:
Եռացրած և սառեցրած կաթի մեջ (կարևոր է, որ կաթը լինի գոլ, բայց ոչ՝ տաք) լցրեք 2ճ/գ կանաչ թեյ: Ծածկեք այն և թողեք 20 րոպե մնա, այնուհետև քամեք և խմեք:
Օրվա ընթացքում ամեն 2 ժամը մեկ խմեք կաթը:
Թեյով կաթն ավելի լավ է մարսվում, քանի որ թեյը հեշտացնում է կաթը մարսելու գործընթացը, իսկ կաթը նվազեցնում է կոֆեինի ազդեցությունը: Օրվա ընթացքում միայն ջուր խմեք: Օրական պետք է առնվազն 2լ ջուր խմեք, քանի որ կաթն ու կանաչ թեյը փորկապություն են առաջացնում, իսկ ջուրը կարգավորում է օրգանիզմում բալանսը:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ