Ինչպե՞ս են ազդում մեր ուղեղի վրա գարեջուրն ու սուրճը

Աշխարհում բազմաթիվ ընկերություններ խրախուսում են իրենց աշխատակիցներին աշխատանքային օրվա ընթացքում սուրճ խմել, իսկ որոշ ընկերություններ անգամ անվճար սուրճ են մատակարարում իրենց աշխատակիցներին, սակայն վերջերս գնալով ավելի մեծ թիվ են կազմում այն ընկերությունները, որ ոչ միայն դեմ չեն, որպեսզի իրենց աշխատակիցների աշխատանքային ժամին (իհարկե, սահմանափակ քանակությամբ) գարեջուր օգտագործեն, այլև դա ևս խրախուսում են, ինչպես սուրճի դեպքում: Նորություն չէ, որ գարեջուրը նպաստում է մարդու սոցիալիզացիային և ստեղծարարությանը, բայց երբևիցե մտածե՞լ եք, թե ինչպես են ազդում գարեջուրն ու սուրճը մեր ուղեղի վրա: Ճապոնացի գիտնականները փորձել են պարզել դա:

Գարեջուրը նվազեցնում է ձեր լարվածությունը, ինչի հաշվին դուք ավելի կրեատիվ եք սկսում մտածել, սակայն այն նաև վատացնում է ձեր հիշողությունը և թուլացնում է կենտրոնացումը: Մյուս կողմից` սուրճը ձեզ տոնուս է հաղորդում և օգնում է կենտրոնանալ: Այլ կերպ ասած` գարեջրի ու սուրճի խելամիտ քանակությունների համադրումը կարելի է որակել որպես ստեղծարարության և արդյունավետության համադրություն:

Ահա թե ինչպես է դա ստացում.

Գարեջուր

Ալկոհոլը ազդում է մեր ուղեղի այն հատվածի համար, որը պատասխանատու է երևակայության, խոսքի, հետաքրքրասիրության համար: Երբ ալկոհոլը հասնում է ուղեղ, մեզ մոտ թուլանում է կենտրոնացվածությունը, բայց մյուս կողմից թուլանում են նաև մեզ ստեղծարար մտածողությունից շեղող ազդակները, որոնք սթափ վիճակում միշտ առկա են:

Երբ մեր արյան մեջ ալկոհոլի չափաբաժինը հանում է 0,07 պրոմիլի (դա երկու գավաթ գարեջրին է համապատասխանում), մենք դառնում ենք ավելի կրեատիվ:

Այսպիսով, գարեջուր խմելու առավելությունը նրանում է, որ այն ասես կտրում է մեզ աշխարհից կամ գոնե թուլացնում դրա ազդեցությունը մեր բանականության վրա, ինչը հնարավորություն է տալիս ավելի կրեատիվ մտածողություն դրսևորելու, բայց գարեջուրն ունի նաև թերություն՝ թուլացնում է մեր կենտրոնացվածությունը և վատթարացնում է հիշողությունը, ուստի աշխատելիս գարեջուր խմեք այն դեպքում, երբ նոր գաղափարներ եք փնտրում:

Սուրճ

Երբ ադենոզին նյութը ռեակցիայի մեջ է մտնում ուղեղի ռեցեպտորների հետ, առաջացնում է ալարկոտություն ու նվազեցնում է մեր աշխատունակությունը: Բոլորս էլ լսել ենք, որ սուրճը կոֆեին է պարունակում, և հենց այդ կոֆեինն է, որ ռեակցիայի մեջ մտնելով նույն ռեցեպտորների հետ` արդեն 5 րոպե հետո մեզ հավելյալ էներգիա է մատուցում:

Սուրճի առավելությունը նրանում է, որ անգամ փոքր չափաբաժնի դեպքում այն արդեն 5 րոպե հետո ունենում է իր ազդեցությունը, բայց մեդալի մյուս կողմը նրանում է, որ օրգանիզմը շատ արագ է տոլերանտություն ձեռք բերում սուրճի հանդեպ և արդեն մյուս «լիցքավորման» համար պետք է կրկնակի քանակություն, որպեսզի հասնես այն արդյունքին, որին հասել էիր առաջին չափաբաժնի դեպքում: Սուրճը պետք է խմել այն ժամանակ, երբ դու արդեն ունես գաղափարը և անցել ես դրա ի կատար ածմանը:

Ամփոփելով այս ամենը` պետք է հիշել, որ ինչպես գարեջրի, այնպես էլ սուրճի չարաշահումը աշխատանքի ժամանակ, թե աշխատանքից հետո վնասակար է և զրոյացնում է այն դրական ազդեցությունները, որոնք տեղ են գտնում դրանց չափավոր օգտագործման շնորհիվ:

Այպիսով, հիշեք. գարեջուրը գաղափարներ է օգնում ծնել, իսկ սուրճը օգտակար է այդ գաղափարներն ի կատար ածելիս:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Ինչ ինտիմ խնդիրներ են ի հայտ գալիս կանանց մոտ և ինչպես պայքարել դրանց դեմ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
Թեստ. Հիշու՞մ եք 90-ականների երգիչ-երգչուհիներին
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
Կադրեր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինե Հովհաննիսյանի հարսանիքից (Video)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

ԹԵՍՏ․ Այս նկարում փիղ կա թաքնված, կկարողանա՞ք գտնել նրան 10 վայրկյանում
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Ուշադրությունը ստուգող զվարճալի թեստ․ Կռահեք, թե ով է երեխայի հայրը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Այս նկարում տարօրինակ բան կա. 5 հոգուց միայն 1-ն է կարողանում գտնել այն
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Թեստ․ Հասկանում ե՞ք գյումրվա բարբառը, եկեք ստուգենք