Արյուն կղանքի մեջ. ամենատարածված պատճառները

Արյունը կղանքի մեջ, իհարկե, վտանգավոր ախտանշան է, որը պետք է անհանգստացնի յուրաքանչյուրին:

Սակայն որո՞նք են այդ երեւույթի պատճառները եւ ո՞ր դեպքերում պետք է խուճապի մատնվել:

Արյունը կղանքի մեջ, օրինակ, կարող է հայտնվել աղիներից պոլիպները հեռացնելուց հետո:

Նաեւ այդ խնդիրը կարող է ի հայտ գալ քիմիոթերապիայի դեպքում, քանի որ արյան մակարդելիությունը հաճախ նվազում է:

 

Սակայն ամենից հաճախ այն ստամոքսաղիքային տրակտի խանգարման հետեւանք է:

  • Կերակրափողի անոթների վարիկոզ լայնացում. լյարդի ցիրոզը նույնպես կարող է հանգեցնել ստամոքսի անոթների վարիկոզ լայնացման:
  • Կերակրափողի քաղցկեղ: կերակրափողի ուռուցքները նույնպես կարող են լինել կղանքի մեջ արյան պատճառ: Կերակրափողի ուռուցքները նաեւ առաջացնում են ցավ կամ անհարմարություն կուլ տալու ժամանակ, փսխոց, ախորժակի եւ քաշի կորուստ:
  • Մելորի-Վեյսի խոց. դա կերակրափողի ներքին հատվածի լորձաթաղանթի պատռվածք է: Լորձաթաղանթը սովորաբար արդեն վնասված է կամ ուժգին գրգռված եւ պատռվում է հաճախակի փսխոցի պատճառով, որն առաջանում է, օրինակ, ալկոհոլի չափազանց շատ օգտագործման հետեւանքով: Բացի կղանքում արյունից, նաեւ կարող է արյուն լինել փսխած զանգվածներում եւ ուժգին ցավ առաջանալ որովայնի ներքեւի հատվածում:
  • Ռեֆլյուքս հիվանդություն. այդ հիվանդությունն ունեցող պացիենտների մոտ ստամոքսի պարունակությունը վերադառնում է կերակրափող եւ գրգռում այն: Այդ խնդրի նախանշաններից մեկը մուգ գույնի կղանքն է: Բացի այդ, ռեֆլյուքս հիվանդությունն առաջացնում է այրոց, կուլ տալիս ցավ, սրտխառնոց:
  • Թութք. դա կղանքում վառ կարմիր արյան ի հայտ գալու ամենահաճախ հանդիպող պատճառներից է: Երբեմն առաջացնում է նաեւ  քոր կամ այրոց: Թութքի որոշ հանգույցներ կարելի է հեռացնել վիրաբուժական ճանապարհով, իսկ վիրահատությունից հետո նույնպես կարող է առաջանալ աննշան արյունահոսություն:
  • Ստամոքսի կամ տասներկումատնյա աղիքի խոց. դա ստամոքսի լորձաթաղանթի վնասվածք է: Բացի արյան մեջ կղանքից, կարող են առաջանալ ցավեր որովայնում, դրա վերին հատվածում, ստրխառնոց եւ փոխում:
  • Դեղորայք. որոշ դեղամիջոցներ ինքնուրույն կամ ուրիշ դեղորայքի հետ միասին կարող են առաջացնել ստամոքսում արյունահոսություն՝ որպես կողմնակի ազդեցություն: Այդպիսի խնդիրները հաճախ առաջացնում են այնպիսի դեղամիջոցները, ինչպես իբուպրոֆենը, դիկլոֆենակը, նապրոքսենը կամ ացետիլսալիցիլաթթուն: Երբեմն հակաբիոտիկները նույնպես կարող են հանգեցնել արյան կղանքի մեջ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Ինչ ինտիմ խնդիրներ են ի հայտ գալիս կանանց մոտ և ինչպես պայքարել դրանց դեմ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
Թեստ. Հիշու՞մ եք 90-ականների երգիչ-երգչուհիներին
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
Կադրեր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինե Հովհաննիսյանի հարսանիքից (Video)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

ԹԵՍՏ․ Այս նկարում փիղ կա թաքնված, կկարողանա՞ք գտնել նրան 10 վայրկյանում
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Ուշադրությունը ստուգող զվարճալի թեստ․ Կռահեք, թե ով է երեխայի հայրը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Այս նկարում տարօրինակ բան կա. 5 հոգուց միայն 1-ն է կարողանում գտնել այն
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Թեստ․ Հասկանում ե՞ք գյումրվա բարբառը, եկեք ստուգենք