Օրգանիզմում հորմոնների դիսբալանսի մասին են վկայում քաշի կտրուկ ավելացումը, մաշկային ցանն ու տրամադրության կտրուկ տատանումները։ Այս մասին Lenta.Ru-ի հետ զրույցում ասել է սննդաբան Օլգա Լուշնիկովան՝ ներկայացնելով կանանց մոտ հորմոնալ բալանսի խանգարման հիմնական ախտանշանները։
Մասնագետի խոսքով՝ էստրոգեն հորմոնի ավելցուկը կարող է դրսևորվել անհանգստությամբ, հաճախ արտասվելու ցանկությամբ, դաշտանային ցիկլի խանգարմամբ, մինչդեռ տեստոստերոնի պակասի դեպքում նկատվում է ճարպագեղձերի աշխատանքի ակտիվացում։
«Մաշկին կարող է ի հայտ գալ բորբոքային ցան, կբարձրանա գլխամաշկի յուղոտության մակարդակը, մաշկին ու մարմնին կսկսեն ավելորդ մազեր աճել։ Ախտանշանները, որոնք կարող են նախազգուշացնել, պարանոցի ու իրանի պապիլոմաներն են։ Թևատակերի գունի փոփոխություն, տագնապ, ագրեսիվություն․ այս ամենը կարող է խոսել տեստոստերոնի ավելցուկի մասին», – բացատրել է մասնագետը։
Լուշնիկովան նաև շեշտել է, որ հորմոնալ խանգարման ցանկացած ախտանշանի դեպքում հարկավոր է անհապաղ խորհրդակցել գինեկոլոգ-ներզատաբանի հետ։
Նման դեպքերում ինքնաբուժությունը խստիվ արգելվում է, քանի որ այն կարող է էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ