Ձվարանների քաղցկեղի մասին հուշող արտասովոր ախտանշաններ, որոնք հաճախ վերագրվում են այլ հիվանդություններին

Ձվարանների քաղցկեղը կանանց շրջանում քաղցկեղի ամենատարածված, սակայն «ամենալռակյաց» տեսակներից է, որը մեծ մասամբ հայտնաբերվում է չափազանց ուշ:

Սա է պատճառը, որ հարկավոր է պարբերաբար բուժզննում անցնել՝ հետագա խնդիրներից խուսափելու համար:

Մայո կլինիկայի մասնագետների խոսքով՝ զարգացման վաղ փուլերում քաղցկեղի այս տեսակը կարող է չդրսևորվել որևէ վառ ախտանշանով, իսկ ի հայտ գալու դեպքում էլ ախտանշանները հաճախ վերագրվում են այլ՝ ոչ այդքան վտանգավոր ախտաբանություններին, օրինակ՝ գրգռված աղիքի համախտանիշին, միզուղիների վարակներին և այլն։

Նման դեպքերում հիվանդության ինքնուրույն բուժմանն սպասելը լավագույն տարբերակը չէ, ուստի օրգանիզմում ցանկացած արտասովոր փոփոխության դեպքում հարկավոր է անպայման դիմել բժշկին ու բուժզննում անցնել։

Մասնագետները ներկայացրել են այս հիվանդության մասին հուշող այն ախտանշանները, որոնք մարդիկ հաճախ չեն նկատում կամ վերագրում են այլ հիվանդություններին։

Դրանց շարքին է դասվում փորափքանքը, որը մարդիկ սովորաբար կապում են որոշակի մթերքի գործածության կամ մարսողական խնդիրների հետ։

Վիճակագրական տվյալներով՝ այս ախտանշանին ուշադրություն չի դարձնում հիվանդների շուրջ 70 տոկոսը, մինչդեռ երբեմն այն նման է լինում հղիությա ժամանակ ի հայտ եկող զգացողություններին, իսկ հագուստն անգամ փոքր է լինում։

Բացի այդ, ձվարանների քաղցկեղի մասին կարող է հուշել նաև որովայնում կամ կոնքի հատվածում արտասովոր ճնշման զգացողությունը, ինչպես նաև մեջքի ցավերը, որոնք մարդիկ հազվադեպ են կապում այս հիվանդության հետ։

Սա է պատճառը, որ նման արտասովոր ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է անհապաղ բուժզննում անցնել հնարավոր լուրջ հետևանքները կանխելու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Փնտրեք ձեր մարդկանց»
«Ի՜նչ շքեղություն է՝ նորաձև չլինելը»
«Ես ուզում եմ ապրել մարդկանց հետ, ովքեր շատ մարդասեր են»
Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

«Փնտրեք ձեր մարդկանց»
«Ի՜նչ շքեղություն է՝ նորաձև չլինելը»
«Ես ուզում եմ ապրել մարդկանց հետ, ովքեր շատ մարդասեր են»
Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)