Ի՞նչ է եղնջացանը և որոնք են դրա առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժման միջոցները

Եղնջացանը մաշկային հիվանդություն է, որն ուղեկցվում է եղնջի հետ շփման հետևանքով առաջացած ցան հիշեցնող ախտանշաններով, ինչով էլ պայմանավորված է դրա անվանումը։

Հիվանդությունը կարող է ունենալ ինչպես սուր ընթացք, այնպես էլ կրել քրոնիկ բնույթ։

Այս խնդիրը բավական տարածված է. դրան երբևէ բախվել է մոլորակի յուրաքանչյուր երրորդ բնակիչը, սակայն նման խանգարման առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժման միջոցները ոչ բոլորին են հայտնի։

Եղնջացանի առաջացման պատճառները

Առաջին հերթին եղնջացանը պայմանավորված է լինում ալերգիկ ռեակցիայով, որն ի հայտ է գալիս որևէ ալերգենի հետ շփման հետևանքով։ Սուր եղնջացանն ի հայտ է գալիս վայրկենաբար։ Երեխաների դեպքում առավել հաճախ ալերգիայի պատճառ են հանդիսանում սննդամթերքը, միջատների խայթոցն ու որոշակի դեղորայքը։

Սննդամթերքի տեսակներից առավել վտանգավոր ալերգեն են համարվում ձուկը, ձվի և կաթնային սպիտակուցը, ինչպես նաև ցիտրուսային մրգերը։ Բացի այդ, ալերգիայի պատճառ կարող է դառնալ ոչ միայն բուն մթերք, այլև դրանում պարունակվող արհեստական հավելումները (գունանյութեր, պահածոյացնող նյութեր, համի ուժեղացուցիչներ և այլն)։

Ինչ վերաբերում է դեղորայքին, ապա ալերգիկ եղնջացանի պատճառ կարող են դառնալ ցավազրկող դեցամիջոցները, այդ թվում իբուպրոֆենն ու պարացետամոլը, որոնք թույլատրվում են անգամ երեխաներին, ինչպես նաև պենիցիլինները։ Ընդ որում՝ դեղամիջոցի տեսակը որևէ նշանակություն չունի, քանի որ ալերգիկ ռեակցիայի պատճառ կարող են դառնալ ինչպես հաբերն ու ներարկումները, այնպես էլ քսուքները։

Եղնջացանի ախտանշանները

եղնջացանի հիմնական ախտանշաններն են ցանը և սաստիկ քորը։ Այս հիվանդության դեպքում մաշկը կարող է պատվել բշտիկներով, որոնք նման են եղնջի հետ շփման հետևանքով առաջացած այրվածքին։ Ընդ որում՝ բշտիկները կարող են լինել սակավաթիվ ու մանր, սակայն կարող են նաև ախտահարել մաշկի բավական մեծ տարածքներ։ Շատ հաճախ ախտահարված մաշկի հատվածում նկատվում է կարմրություն։

Եղնջացանի դեպքում ցանով կարող են ախտահարվել մարմնի բոլոր հատվածները, սակայն հիվանդությունը կարելի է բարեհաջող բուժել՝ խուսափելով հետքերից ու սպիներից։

Հիվանդության բուժման միջոցները

Եղնջացանի դեպքում առաջին հերթին հարկավոր է պարզել ալերգենը, ուստի հարկավոր է դիմել բժշին։ Ալերգիկ ռեակցիայի պատճառը պարզելուց հետո հարկավոր է դրանից հնարավորինս խուսափել։ Ի դեպ՝ մեծահասակների մոտ միայն 2% դեպքերում է եղնջացանը պայմանավորված լինում ալերգիայով, մինչդեռ երեխաների մոտ նման խնդիրն ավելի հաճախակի բնույթ է կրում։ Սա է պատճառը, որ հարկավոր է շատ ուշադիր լինել առողջական վիճակի նկատմամբ։

Բուժումն իրականացվում է բացառապես բժշկի նշանակմամբ։ Սուր եղնջացանի դեպքում բուժօգնությունը պետք է հնարավորինս շուտ ցուցաբերվի, ուստի եթե ալերգիկ ռեակցիան վայրկենական է ի հայտ գալիս, ապա հարկավոր է անհապաղ շտապօգնություն կանչել հնարավոր վտանգավոր բարդություններից, այդ թվում՝ կոկորդի այտուցից ու անաֆիլակտիկ շոկից խուսափելու համար։

Եթե եղնջացանը հաճախ է ի հայտ գալիս կամ ախտահարում է ոչ մեծ հատված, ապա հարկավոր է անպայման պարզել պատճառը։ Եթե այն պայմանավորված է միջատի խայթոցով, ապա հարկավոր է խուսափել դրանց բնակության վայրից, իսկ եթե պատճառը սննդակարգն է, ապա այն հարկավոր է բացառել սննդակարգից։

Խնդրի պատճառը պարզելուց հետո հարկավոր է միջոցներ ձեռնարկել ախտանշաններից ազատվելու համար։ Ցանով ախտահարված մաշկը կարելի է մշակել հակահիստամինային քսուքով, իսկ անհրաժեշտության դեպքում կարելի է հակահիստամինային դեղամիջոցն ընդունել նաև հաբի տեսքով։ Երեխաների դեպքում կարելի է կիրառել ցիտերիզինով կաթիլներ, իսկ մեծահասակների դեպքում՝ քլորպիրամինի հիդրոքլորիդ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպես են ներքին հիվանդությունները դրսևորվում մաշկի վրա
Որոնք են հորոսկոպի ամենափակ նշանները
13 լավագույն հոբբիները, որոնք թույլ չեն ձեր ուղեղին «ժանգոտել»
6 բան, որոնք սպանում են տղամարդու սերը
Առանց պատճառի կապտուկնե՞ր են հայտնվում ձեր վրա, կարդացեք սա
Համեղ նախաճաշ՝ րոպեների ընթացքում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ինչու՞ են տղամարդիկ սիրուհի պահում
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Պարզվել է՝ մարմնավաճառները պատվիրատուի դուստրերն են (Photo)
30 բան, որ նյարդայնացնում է տղամարդուն. մի՛ արեք, կանայք
Հաստ աղիի քաղցկեղի ամենաարտասովոր ախտանշանը, որը ԵՐԲԵՔ չի կարելի անտեսել
Թեստ. Կճանաչե՞ք հայտնի հայերին՝ նայելով միայն նրանց աչքերին
Թեստ. Հիշու՞մ եք 90-ականների երգիչ-երգչուհիներին
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինչպես են ներքին հիվանդությունները դրսևորվում մաշկի վրա
Որոնք են հորոսկոպի ամենափակ նշանները
ԹԵՍՏ․ Ո՞ր վարորդը պետք է վերջինը անցնի չկարգավորվող խաչմերուկը
13 լավագույն հոբբիները, որոնք թույլ չեն ձեր ուղեղին «ժանգոտել»
Թեստ․ Կկարողանա՞ք առանց լուրջ դժվարության հաղթահարել այս թեստը
6 բան, որոնք սպանում են տղամարդու սերը
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է
Գեղարքունիքի մարզում 13-ամյա աղջնակի են բռնաբարել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Կենդանակերպի ո՞ր նշանն է համարվում ԱՌԱՋՆՈՐԴ