Որոնք են ամենակարևոր վիտամիններն աշնանն իմունային համակարգն ամրապնդելու համար

Աշնանը վիտամիններով հարուստ մթերքի գործածությունը շատ կարևոր է առողջության պահպանման ու իմունային համակարգի ամրապնդման համար, ուստի մասնագետները հաճախ են հարդորում հարստացնել ամենօրյա սննդակարգն այս կարևոր տարրերով։

Սակայն բժիշկ-իմունաբան, սննդաբան ու ալերգոլոգ Մարինա Ապլետաևայի խոսքով՝ տարվա այս եղանակին առավել կարևոր են А և С վիտամինները, ուստի օրգանիզմում դրանց մակարդակին հարկավոր է առանձնահատուկ ուշադրություն դարձնել։

Ինչպես նշում է մասնագետը, վիտամին А-ն վերին շնչուղիների լորձաթաղանթի գլխավար պաշտպաններից մեկն է և օգնում է խուսափել վիրուսներից ու բակտերիաներից։ Այն խոչընդոտում է ախտածին տարրերի ներթափանցմանն օրգանիզմ լորձաթաղանթների միջոցով։ Ընդ որում՝ բժիշկը նախազգուշացնում է, որ մաքուր վիճակում վիտամին А-ն ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել, քանի որ այս դեպքում այն կարող է տոքսիկ լինել։

Աշնանն օրգանիզմն այս կարևոր նյութով ապահովելու համար մասնագետը խորհուրդ է տալիս օգտագործել վառ նարնջագույն կամ դեղին մթերք, օրինակ՝ դեղձ, ծիրան, դեղին պտղամսով սալոր, դդում, գազար և այլն։ RT-ի հետ զրույցում իմունաբանը նշել է, որ նման մթերքը հարուստ է բետա-կարոտինով, որն էլ օրգանիզմում վերածվում է վիտամին А-ի։

Աշնանն օրգանիզմին անհրաժեշտ մյուս կարևոր տարրը վիտամին С է, որը շատ կարևոր դեր է խաղում վարակների դեմ պայքարում։ Այս տարրի շնորհիվ բարելավվում է բջջային իմունիտետն ու բջիջների պաշտպանվածությունը վնասվածքներից։ Այս կերպ նվազում է բորբոքումների հավանականությունը, իսկ բորբոքումը բազմաթիվ վտանգավոր հիվանդությունների, այդ թվում՝ սրտանոթային հիվանդությունների ու քաղցկեղի զարգացմանը նպաստող գործոններից մեկն է։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Փնտրեք ձեր մարդկանց»
«Ի՜նչ շքեղություն է՝ նորաձև չլինելը»
«Ես ուզում եմ ապրել մարդկանց հետ, ովքեր շատ մարդասեր են»
Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

«Փնտրեք ձեր մարդկանց»
«Ի՜նչ շքեղություն է՝ նորաձև չլինելը»
«Ես ուզում եմ ապրել մարդկանց հետ, ովքեր շատ մարդասեր են»
Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)