Որոնք են լյարդային անբավարարության մասին հուշող հիմնական ախտանշանները

Լյարդը մարդու ամենակարևոր օրգաններից մեկն է, ուստի դրա աշխատանքի խանգարումը բացասաբար է անդրադառնում ամբողջ օրգանիզմի վրա։

Լուրջ խնդիրներից խուսափելու համար այս օրգանի հիվանդությունները հարկավոր է հնարավորինս շուտ նկատել ու սկսել բուժումը, սակայն խնդիրն այն է, որ դրանք բավական դժվար են ախտորոշվում և հաճախ հայտնաբերվում են միայն զարգացման ուշ փուլերում։

Լյարդի ամենավտանգավոր հիվանդություններից մեկը լյարդային անբավարարությունն է, որի դեպքում օրգանը չի կարողանում ինչպես հարկն է կատարել իր գործառույթները։ Լյարդը կատարում է երկու կարևորագույն գործառույթ։ Այն հանդիսանում է օրգանիզմի գլխավոր զտիչը, ուստի տարրալուծում ու դուրս է բերում վտանգավոր ախտածին նյութերն օրգանիզմից, ինչպես նաև արտադրում է բավարար քանակությամբ լեղի մարսողության համակարգի ճիշտ աշխատանքի համար։ Լյարդային անբավարարության դեպքում այս գործառույթները խանգարվում են, ինչի հետևանքով օրգանիզմը ծանրաբեռնվում է սննդի վերամշակումից հետո մնացող տոքսիկ նյութերով։

Այս խանգարումը կարող է բավական լուրջ հետևանքներ ունենալ օրգանիզմի համար, ուստի նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է սովորել ժամանակին նկատել օրգանի հետ կապված խնդիրների մասին հուշող նախանշանները։ Սա է պատճառը, որ մասնագետները ներկայացրել է այն ախտանշանները, որոնք կարող են նախազգուշացնել նման վտանգավոր խնդրի զարգացման մասին։

Նրանց խոսքով՝ զարգացման վաղ փուլերում հիվանդությունը կարող է դրսևորվել հոգնածության զգացումով, ինքնազգացողության ընդհանուր վատթարացմամբ, ախորժակի անբացատրելի կորստով, սրտխառնոցով ու որովայնի աջ հատվածում առաջացող թույլ տհաճ զգացողություններով, ինչը նշանակում է, որ նմամ խնդիրների առկայության դեպքում հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ։

Վերոնշյալ ախտանշանները նկատվում են հիվանդության զարգացման վաղ փուլերում, ուստի դրանք ժամանակին նկատելը շատ կարևոր է, սակայն լինում են դեպքեր, երբ լյարդային անբավարարությունը բավական երկար ժամանակ մնում է չախտորոշված ուստի ախտանշաններն արդեն այլ բնույթի են լինում։

Հիվանդության խորացման դեպքում կարող են նկատվել այնպիսի խնդիրներ, ինչպիսին են.

  • մաշկի ու աչքերի սպիտակուցային թաղանթի դեղնավուն երանգը,
  • մեզի մուգ գույնն ու տհաճ հոտը,
  • շատ արագ ի հայտ եկող կապտուկները,
  • ձեռքերի, ոտքերի ու որովայնի այտուցները,
  • անբացատրելի մաշկային քորը։

Նման ախտանշանների ի հայտ գալը հուշում է լուրջ խնդիրների մասին, ուստի դրանք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։

Հարկ է հիշել, որ նման դեպքերում հարկավոր է հնարավորնս շուտ դիմել մասնագետին ու բուժզննում անցնել, քանի որ որքան շուտ հայտնաբերվի հիվանդությունը, այնքան մեծ կլինի բարեհաջող բուժման ու բարդություններից խուսափելու հավանականությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այս հրաշք միջոցի 4 ճաշի գդալը կօգնի վերացնել զարկերակների խցանումը և բարձր ճնշումը
Ի՞նչ կպատահի, եթե ամեն օր կիվի ուտեք
Հիվանդություններ, որոնք անցնում են դաշտանադադարից հետո
Սերկևիլի բուժիչ հատկությունները, որի մասին քչերը գիտեն
Ի՞նչ բուժիչ և օգտակար հատկություններ ունի «փողի ծառը»
Ի՞նչ վտանգավոր հիվանդությունների է հանգեցնում որովայնի ճարպը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Պարզվել է՝ մարմնավաճառները պատվիրատուի դուստրերն են (Photo)
Թեստ․ Հիշո՞ւմ եք «Հարսնացուն Հյուսիսից» ֆիլմի հայտնի ու սիրված մեջբերումները
Թեստ. Կճանաչե՞ք հայտնի հայերին՝ նայելով միայն նրանց աչքերին
ԹԵՍՏ. Կգտնե՞ք արդյոք այս բառերի հայերեն տարբերակը
Այս լուսանկարում կոպիտ սխալ կա, բայց ոչ ոք չի կարողանում այն նկատել
Արգանդի վզիկի քաղցկեղի 5 ախտանշաններ, որոնք կանայք չպետք է արհամարհեն
Քաղցկեղ առաջացնող 8 մթերք. Ուռուցքաբանները կոչ են անում դրանք չօգտագործել
ԹԵՍՏ. Կկարողանա՞ք գտնել այս բառերի հոմանիշը
Ինչպես հասկանալ, որ տղամարդը մտածում է Ձեր մասին. 5 ապացուցված ժողովրդական նշան

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Այս հրաշք միջոցի 4 ճաշի գդալը կօգնի վերացնել զարկերակների խցանումը և բարձր ճնշումը
ԹԵՍՏ. Մաթեմատիկայի տարրական իմացությունը ստուգող թեստ
ԹԵՍՏ․ Մարդկանց 90%-ը չի կարողանում լուծել այս հավասարումը, իսկ դուք․․․
Ի՞նչ կպատահի, եթե ամեն օր կիվի ուտեք
Հիվանդություններ, որոնք անցնում են դաշտանադադարից հետո
ԹԵՍՏ. Կկարողանա՞ք գտնել կրիային ընդամենը 5 վայրկյանում
Թեստ․ Հասկանո՞ւմ ես գյումրվա բարբառը
Որոնք են կենդանակերպի ամենագեղեցիկ կանայք
Ո՞ր վարորդը պետք է առաջինը անցնի կարգավորվող խաչմերուկը