7 արտասովոր ախտանշան, որոնք կարող են հուշել սրտամկանի հիվանդությունների մասին

Սրտամկանի հիվանդությունները շատ վտանգավոր են և համարվում են մարդկանց վաղաժամ մահվան հիմնական պատճառներից մեկը։

Այս հիվանդությունները ժամանակին չնկատելն ու միջոցներ չձեռնարկելը կարող է դառնալ լուրջ խնդիրների պատճառ, սակայն շատ հաճախ մարդիկ ժամանակին չեն նկատում դրանց մասին հուշող ախտանշանները, քանի որ սրտի հիվանդությունները հաճախ դրսևորվում են բավական արտասովոր ախտանշաններով, որոնք էլ շատ դեպքերում վերագրվում են այլ հիվանդություններին։

Սրտի բրիտանական հիմնադրամի (British Heart Foundation) բժիշկները ներկայացրել են սրտամկանի հիվանդությունների մասին նախազգուշացնող ամենաարտասովոր ախտանշանները, որոնք հուշում են անհապաղ սրտաբանին դիմելու և բուժզննում անցնելու անհրաժեշտության մասին։

Ատամի ցավ

Սրտի հիվանդությունները կարող են ուղեկցվել ատամի ցավով, ինչը պայմանավորված է լինում թափառող նյարդով, որը ձգվում է գլխուղեղից դեպի տարբեր օրգանները, այդ թվում նաև թոքերն ու սրտամկանը։ Որոշ դեպքերում նման ցավը կարող է լինել սրտի նոպայի մասին հուշող ախտանշան, ուստի այն ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։

Այտուցներ

Հյուսվածքներում հեղուկի կուտակումը, փորափքանքն ու կոճերի այտուցները կարող են հուշել սրտային անբավարարության մասին։ Եթե նման խնդիրները չունեն որևէ պատճառ, ապա հարկավոր է անպայման խորհրդակցել թերապևտի հետ։

Սրտխառնոց

Սրտաբանների ամերիկյան ընկերակցության տվյալներով` սրտխառնոցը նույնպես կարող է լինել սրտի նոպայի մասին հուշող ախտանշան։ Ընդ որում՝ առավել հաճախ այն հանդիպում է կանանց շրջանում։

Որովայնի ցավեր

Սրտի նոպայի դեպքում շատերը գանգատվում են որովայնի ցավից, որը նման է մարսողության խանգարման ախտանշաններին։ Այս դեպքում ցավը հաճախ ուղեկցվում է ծանրության զգացումով։ Որպես կանոն նման ցավը պահպանվում է ավելի քան մի քանի րոպե։

Առատ քրտնարտադրություն

Առատ քրտնարտադրությունը, որն ուղեկցվում է կրծքավանդակի, ձեռքի, պարանոցի կամ ծնոտի հատվածի տհաճ զգացողություններով, կարող է պայմանավորված լինել սրտի նոպայով, ուստի նման ախտանշանը չի կարելի անտեսել։

Պարանոցի չափերի փոփոխություն

Սովորաբար սրտի հիվանդությունների զարգացման հավանականության դեպքում դիտարկվում է գոտկատեղի չափը, սակայն շատ մեծ նշանակություն ունի նաև պարանոցը։ Եթե պարանոցի շրջանագիծը գերազանցում է 40,6 սմ-ը տղամարդկանց դեպքում և 33 սմ-ը կանանց դեպքում, ապա մեծ է զարկերակային գերճնշման զարգացման, արյան մեջ տրիգլիցերիդների մակարդակի բարձրացման ու «լավ» խոլեստերինի մակարդակի նվազման հավանականությունը։ Այս խանգարումները սրտի նոպայի զարգացմանը նպաստող ռիսկային գործոններն են, որոնցից հարկավոր է խուսափել։

Էրեկտիլ դիսֆունկցիա

Սրտի հիվանդությունները հաճախ են ուղեկցվում զարկերակներում խոլեստերինային վահանիկների կուտակմամբ, ինչը կարող է դառնալ արյան շրջանառության խանգարման պատճառ։ Սա իր հերթին բացասաբար է անդրադառնում տղամարդկանց էրեկտիլ գործառույթի վրա, ուստի էրեկտիլ դիսֆունկցիայի դեպքում հարկավոր է անպայման բուժզննում անցնել։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Փնտրեք ձեր մարդկանց»
«Ի՜նչ շքեղություն է՝ նորաձև չլինելը»
«Ես ուզում եմ ապրել մարդկանց հետ, ովքեր շատ մարդասեր են»
Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

«Փնտրեք ձեր մարդկանց»
«Ի՜նչ շքեղություն է՝ նորաձև չլինելը»
«Ես ուզում եմ ապրել մարդկանց հետ, ովքեր շատ մարդասեր են»
Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)