6 վտանգավոր հիվանդություն, որոնք կարող են ուղեկցվել մազաթափությամբ

Մազաթափությունը կարող է բավական տհաճ «անակնկալ» դառնալ յուրաքանչյուրի համար, ուստի մարդիկ փորձում են հնարավորինս շուտ ազատվել այս խնդրից:

Սովորաբար մազաթափությունը պայմանավորված է լինում սթրեսով, սխալ սննդակարգով կամ անգամ ջերմաստիճանի տատանումներով, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ հազվադեպ են փորձում պարզել մազածածկույթի նոսրացման պատճառը, այլ պարզապես փորձում են վերականգնել այն, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ լինում են դեպքեր, երբ մազաթափությունը պայմանավորված է լինում այս կամ այն հիվանդությամբ, ուստի դրա դեմ միջոցներ չձեռնարկելը կարող է շատ վտանգավոր լինել:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վեց վտանգավոր հիվանդություն, որոնք կարող են դառնալ մազաթափության պատճառ։

Սեբորեա

Սեբորեան բավական տարածված հիվանդություն է, որը զարգանում է գլխամաշկի մազածածկ հատվածի ճարպագեղձերի աշխատանքի խանգարման հետևանքով։ Այս հիվանդության դեպքում գլխամաշկի ճարպը նորմայից շատ կամ քիչ է արտադրվում։ Շատ դեպքերում սեբորեայի հետևանքով մազարմատների մեջ վարակ է ներթափանցում, ինչն էլ հանգեցնում է հետագա մազաթափության։

Պսորիազ

Մազաթափության պատճառ կարող է դառնալ նաև մեկ այլ մաշկային հիվանդություն՝ պսորիազը։ Այս հիվանդության դեպքում գլխի մազածածկ մաշկը պատվում է թեփուկավոր կոշտ բծերով, որոնք առաջացնում են քոր ու կարմրածություն։ Որոշ դեպքերում պսորիազը տարածվում է ամբողջ գլխի, ճակատի ու ծոծրակի հատվածում և անգամ ականջների հետին հատվածում, ուստի մազաթափությունը կարող է բավական առատ լինել։

Ստամոքսի խոց

Ստամոքսի հիվանդությունները նույնպես կարող են ուղեկցվել մազաթափությամբ։ Սա պայմանավորված է նրանով, որ ստամոքսի խոցի դեպքում սովորաբար բժիշկները նշանակում են բավական խիստ սննդակարգ, որը կարող է իր ազդեցությունն ունենալ նաև մազերի ընդհանուր վիճակի վրա։ Նման դիետաների դեպքում մարդիկ հաճախ չեն ստանում անհրաժեշտ քանակությամբ կալցիում ու այլ սննդարար նյութեր, ինչն էլ կարող է հանգեցնել մազաթափության։

Շաքարային դիաբետ

Շաքարային դիաբետը շատ վտանգավոր հիվանդություն է, որն ազդում է մարդու ամբողջ օրգանիզմի վրա։ Առաջին հերթին արյան մեջ շաքարի բարձր մակարդակը բացասաբար է անդրադառնում նյութափոխանակության համակարգի գործառույթների վրա, ինչի հետևանքով վատթարանում է նաև արյան շրջանառությունն ու բջիջներին թթվածնի և սննդարար նյութերի մատակարարման գործընթացը։ Այս ամենի հետևանքով մազարմատները նույնպես չեն ստանում անհրաժեշտ քանակությամբ սննդարար նյութեր, ինչը հանեցնում է դրանց թուլացման ու մազաթափության։

Չարորակ ուռուցք

Քաղցկեղի ուռուցքն ինքնին չի կարող դառնալ մազաթափության պատճառ, սակայն այն թերապիան, որը մարդիկ ստանում են քաղցկեղի բուժման ժամանակ, հանգեցնում է ոչ միայն մարդու ընդհանուր ինքնազգացողության վատթարացման, այլև կործանարար ազդեցություն է ունենում իմունային համակարգի վրա, ինչն էլ դառնում է առատ մազաթափության պատճառ։ Սա պայմանավորված է նրանով, որ քիմիաթերապիայի ժամանակ կիրառվող դեղամիջոցներն ագրեսիվ ազդեցություն են ունենում ոչ միայն չարորակ ուռուցքի, այլև ամբողջ օրգանիզմի վրա։

Ալոպեցիա

Ալոպեցիայի կամ ճաղատացման պատճառ կարող են դառնալ տարբեր գործոններ, որոնց շարքին են դասվում ինչպես հորմոնալ խանգարումները, այնպես էլ սթրեսը, օրգանիզմի ռեակցիան որոշակի դեղորայքի ընդունմանը և այլն։ Ընդ որում՝ այդ գործոններն ազդում են մազարմատների վրա և կարող են դառնալ զգալի մազաթափության պատճառ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ, ուստի ժամանակին խնդրի պատճառը պարզելն ու միջոցներ ձեռնարկելը շատ կարևոր է։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Փնտրեք ձեր մարդկանց»
«Ի՜նչ շքեղություն է՝ նորաձև չլինելը»
«Ես ուզում եմ ապրել մարդկանց հետ, ովքեր շատ մարդասեր են»
Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

«Փնտրեք ձեր մարդկանց»
«Ի՜նչ շքեղություն է՝ նորաձև չլինելը»
«Ես ուզում եմ ապրել մարդկանց հետ, ովքեր շատ մարդասեր են»
Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)