Լեռնային Ղարաբաղում գնդակոծվել է ռուս խաղաղապահներով ավտոմեքենան, որի մեջ գտնվող զինծառայողները զոհվել են։
Այս մասին սեպտեմբերի 20-ին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Սեպտեմբերի 20-ին Ճանկաթաղ գյուղի տարածքում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դիտակետից վերադառնալիս գնդակոծության է ենթարկվել ռուս զինվորականներով մեքենան։ Հրթիռակոծության արդյունքում մեքենայում գտնվող ռուս զինծառայողները զոհվել են»,- հայտնում է պաշտպանության գերատեսչությունը։