Ահա, թե ինչպես մեկընդմիշտ ազատվել մեջքի և պարանոցի ցավերից

Եթե քեզ տանջում է մեջքի և պարանոցի շրջանում ցավը, ունես խնդիրներ ճնշման հետ կապված, իսկ գիշերային քունդ անհանգիստ է, ուրեմն՝ այս վարժությունները հենց քեզ համար են:

Ներքևում նշվածները  յոգայի ամենապարզ դիրքերն են, որոնք նախատեսված են սկսնակների համար:

Արդեն 3-րդ վարժանքից հետո դու կզգաս, որ մարմինդ ավելի «թեթև» է, իսկ մկաններդ՝ ամուր:

Քո քունն ավելի հանգիստ ու երկար կտևի, իսկ  առօրյա խնդիրներ լուծելու համար քո էներգիան շատ ավելին կլինի:

Ցանկացած ցավ, որը դու ունեիր գոտկատեղի և պարանոցի հատվածում, կանհետանա:

Դիրք 1. նստիր՝ ոտքերդ խաչելով, զգա, թե ինչպես է ձգվում, թուլանում ողնաշարդ: Կարող ես ձգվել դեպի վեր՝ մարմնիդ ծանրությունը կենտրոնացնելով խաչված ոտքերիդ վրա: Մնա այդ դիրքում մի քանի րոպե, շնչիր հնարավորինս խորը և հանդարտ: Դա կօգնի քեզ ձերբազատվելու սթրեսից ու ավելի արդյունավետ դարձնելու մարզանքը:

Դիրք 2․ խոնարհում դեպի առաջ: Նստիր, ոտքերդ ձգիր առաջ: Դանդաղ փորձիր ձեռքով հասնել ոտքերիդ ծայրին: Ձգվիր այն պահին, երբ արտաշնչում ես, որովհետև այդ պահին  ոտքերիդ մկանները առավել քան հակված կլինեն ձգվելու:

Դիրք 3․ մանկան դիրք: Կանգնիր ծնկներիդ վրա, բացիր ծնկներդ ուսերիդ լայնությամբ, ձեռքերդ պահիր իրանիդ հետևում: Դանդաղ թեքվիր առաջ, գլուխդ կախիր: Այս թուլացած դիրքում մնա 3-4 րոպե, շնչիր խորը և հանդարտ, զգա՝ ինչպես է մեջքդ հանգստանում:

Դիրք 4. պտույտներ
Աջ ձեռքդ տեղավորիր ձախ ծնկիդ վրա: Ձախ ձեռքդ ֆիքսիր իրանիդ հետևում, դանդաղ թեքվիր դեպի ձախ: Գլուխդ թեքիր մարմնիդ հետ միասին, նայիր դեպի ձախ: Շնչիր հնարավորինս խորը, դանդաղ վերադարձիր ելման դիրքի: Զգա՝ ինչպես են ձգվում կոնքերիդ, ինչպես նաև որովայնիդ թեք ու կողային մկանները: Նույնը կրկնիր նաև աջ ոտքի հետ:

Դիրք 5․ աստվածուհու դիրք: Պառկիր մեջքիդ վրա: Փռիր ոտքերդ, իսկ  հետո իրար միացրու ոտնաթաթերդ՝ առանց ոտքերդ հատակից կտրելու: Շնչիր համաչափ, փորձիր ձգել կոնքերիդ մկաններն այնպես, որ զգաս դա: Մնա այս դիրքում այնքան, քանի դեռ հարմարավետ ես քեզ զգում: Սովորաբար 2 րոպեն լրիվ բավարար է լինում:

 

Դիրք 6. ոտքերը՝ պատին:  Ձգիր ոտքերդ և տեղավորիր պատի վրա: Իրանդ ու ձեռքերդ թույլ պահիր: Այդ դիրքում անցկացրու 3 րոպե: Շնչիր խորը: Ձգտիր հեռու մնալ տհաճ մտքերից, զգա, թե ինչպես են հանգստանում լարված մեջքդ ու ոտքերդ:

Դիրք 7. երջանիկ մանկան դիրք: Պառկիր մեջքիդ վրա: Ծալիր ձեռքերդ ծնկների հատվածում, ոտնաթաթերդ խաչիր: Ձեռքերով գրկիր ծնկներդ և պահիր: Զգա՝ ինչպես են ձգվում կոնքերիդ ու մեջքիդ մկանները: Սկզբնական շրջանում սա բարդ կլինի քեզ համար, բայց որոշ ժամանակ անց ամեն ինչ շատ հեշտ կստացվի: Լավ հիշիր՝ այս դիրքը լավագույնն է ողնաշարի լարվածությունը հանելու համար: Մի՛ մոռացիր ընթացքում խորը շնչելու մասին:

Դիրք 8. աղավնու դիրք: Կանգնիր չորեքթաթ, ձեռքերդ պարզիր ուսերիդ լայնությամբ: Ձախ ծունկդ ծալիր ձեռքերիդ կենտրոնում: Աջ ոտքդ հետ տար ու ձգիր: Խոնարհիր ողջ մարմինդ՝ ծանրությունը կենտրոնացնելով ձախ ծնկիդ վրա: Այդ դիրքում մնա 1 րոպե, հետո փոխիր ոտքդ: Այս վարժությունն ազատում է ոտքերի ցավից, այտուցվածությունից, լիցքաթափում է մեջքի մկանների լարվածությունը:

Դիրք 9. զարթոնքի դիրք: Պառկիր մեջքիդ վրա, լայն բացիր ձեռքերդ: Աջ ծունկդ սեղմիր կրծքիդ: Այնուհետ ողջ իրանդ շրջիր դեպի  ձախ՝ մեջքդ պահելով ձիգ և ուղիղ: Մնա այս դիրքում մոտ 3 րոպե: Կրկնիր հակառակ կողմից ևս: Այս դիրքն օգտակար է նրանց, ում  մոտ պոչուկի շրջանում հաճախ է ցավում մեջքը:

 Դիրք 10. ձկան դիրք: Պառկիր մեջքիդ վրա: Ձեռքերդ տեղավորիր կոնքիդ տակ: Կուրծքդ դանդաղ վեր բարձրացրու՝ միաժամանակ գլուխդ հետ գցած վիճակում: Շնչիր համաչափ, դանդաղ ներքև իջիր:

Այս բոլոր վարժություններից հետո դու քեզ առույգ ու թարմ կզգաս: Փորձիր անպայման, չէ՞ որ առողջ ապրելակերպին հետևելը ոչ միայն առողջություն է, այլ նաև՝ լավ տրամադրություն:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Ինչ ինտիմ խնդիրներ են ի հայտ գալիս կանանց մոտ և ինչպես պայքարել դրանց դեմ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
Թեստ. Հիշու՞մ եք 90-ականների երգիչ-երգչուհիներին
Կադրեր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինե Հովհաննիսյանի հարսանիքից (Video)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

ԹԵՍՏ․ Այս նկարում փիղ կա թաքնված, կկարողանա՞ք գտնել նրան 10 վայրկյանում
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Ուշադրությունը ստուգող զվարճալի թեստ․ Կռահեք, թե ով է երեխայի հայրը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Այս նկարում տարօրինակ բան կա. 5 հոգուց միայն 1-ն է կարողանում գտնել այն
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Թեստ․ Հասկանում ե՞ք գյումրվա բարբառը, եկեք ստուգենք