Շատերին անհայտ փաստեր Լեոնարդո դա Վինչիի հայտնի «Կզաքիսով տիկինը» կտավի մասին

Բոլոր ժամակաների ամենախորհրդավոր և քննարկվող նկարչի Լեոնարդո դա Վինչիի անձի մասին շատ լեգենդներ են հյուսվել ու շարունակում են հյուսվել:

Նույնն արվում է նաև նրա աշխատանքների վերաբերյալ:

«Մոնա Լիզայի», «Ջինևրա դե Բենչիի դիմանկարի» և «Չքնաղ Ֆերոնիերայի» հետ միևնույն շարքում է «Կզաքիսով տիկինը» կտավը, որի վերաբերյալ մի շարք պարզաբանումներ են արվել:

1. Շատ հետազոտողների կարծիքով՝ սա Չեչիլիա Գալերանիի դիմանկարն է, ով Լյուդովիկո Սֆորզայի՝ Միլանի դքսի սիրուհին էր:

2. Իսկ ո՞վ էր Չեչիլիան: Այս կինը ծնվել էր Սիենա քաղաքում, մեծ ընտանիքում: Նրա հայրը՝ Ֆացիոն, միլանյան դատարանում որոշ բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում՝ եղել է Ֆլորենցիայում դեսպան: Իր եղբայրների հետ միասին Չեչիլիան լատիներեն ու գրականություն էր ուսումնասիրում:

1483 թ.՝ 10 տարեկան հասակում, աղջիկն ամուսնացել է Ստեֆանո Վիսկոնտիի հետ, սակայն 1487 թ. անհայտ պատճառներով ամուսնալուծվել է: 1489 թ. Չեչիլիան տնից տեղափոխվում է Նուովոյի վանք և այնտեղ հանդիպում է իր դքսին: 1491 թ. մայիսի 3-ին նրանք որդի են ունենում, ում անվանում են Չեզարե: Սակայն Լյուդովիկոն միաժամանակ ամուսնանում է ոմն Բեատրիչե դ՛Էստեի հետ, որից հետո Չեչիլիան որոշ ժամանակ շարունակեց ապրել նրա ամրոցում:

Ավելի ուշ Բեատրիչեն մահանում է: Չեչիլիան բարիդրացիական հարաբերությունների մեջ է մտնում Լյուդովիկոյի մեկ այլ սիրուհու՝ Լուկրեցիայի հետ, այնուհետև դառնում է դքսի օրինական կինը և նրա համար ևս 4 երեխա է ծնում: 1492 թ. Լյուդովիկոյի հետ ամուսնությունից հետո Չեչիլիան նրանից նվեր է ստանում Կարմանյոլի ամրոցը:

Չեչիլիան Լեոնարդոյի հետ ծանոթանում է Սֆորզի ամրոցում: Այսպես՝ 1489 թ. նկարիչը սկսում է անել այս կնոջ դիմանկարը: Չեչիլիան հաճախակի նկարչին ճաշի էր հրավիրում միլանյան մտավորականների հետ: Լեոնարդո դա Վինչին պահել էր այլն նամակի սևագիրը, որն ուղղված էր Չեչիլիային և սկսվում էր այս բառերով. «Իմ սիրահարված աստվածուհի…»: Հայտնի է նաև, որ այս երկուսը միմյանց հետ «դու»-ով էին հաղորդակցվում, մինչդեռ նախկինում անգամ ընկերներն էին իրար «Դուք»-ով դիմում: Հետազոտողները կասկածներ ունեն, որ նրանց միջև ինտիմ կապ է եղել:

3. «Կզաքիսով տիկինը» դա Վինչին նկարել է երեք փուլով: Ըստ ուսումնասիրող Պասկալ Կոտի՝ ի սկզբանե կտավում ոչ մի կենդանի չի եղել: Մաքրելով կտավը կեղտից ու փոշուց՝ Կոտը հետաքրքրական դետալ է նկատել. ի սկզբանե կնոջ ձեռքերն ազատ են եղել, և կզաքիսը հայտնվել է ավելի ուշ:

4. Հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչո՞ւ է ավելացվել կզաքիսը: Այսպես՝ այս պատասխանի մի քանի հնարավոր վարկածներ կան: Համաձայն դրանցից առաջինի՝ կզաքիսը հունարենով հնչում է որպես գալե (γαλῆ): Կտավում, ինչպես նշվեց, ամենայն հավանականությամբ, պատկերված է Չեչիլիա Գալերիանին՝ Միլանի դուքս Լյուդովիկ Սֆորզի սիրուհին: Ինչպես հայտնի է, կզաքիսն Սֆոնզերի տան խորհրդանիշն էր: Ըստ երկրորդ վարկածի՝ կտավն անելու պահին Չեչիլիան հղի է եղել, իսկ կզաքիսը թաքցնում է նրա փորը. կզաքիսը համարվում էր մաքրության ու անմեղության խորհրդանիշ:

5. Ի դեպ, նախկինում կարծում էին, որ կտավն արել են Լեոնարդոյի աշակերտները՝ Մարկո դ՛Օջոնոն, Ամբորջիո դե Պրեդիսն ու Բոլտրաֆինոն: Միայն XXI դարում Պասկալ Կոտին հաջողվեց ապացուցել, որ դրա հեղինակը Լեոնարդո դա Վինչին էր, քանի որ դրա վրա հենց նրա մատնահետքերն են հայտնաբերվել:

6. Առաջին աշխարհամարտի տարիներին «Կզաքիսով տիկինը» կտավը ապահովության համար ուղարկել են Դրեզդենյան պատկերասրահ: Երկրորդ աշխարհամարտի սկսվելուց առաջ այն կրկին թաքցրել են, սակայն 1939 թ. սեպտեմբերին այն, միևնույն է, հայտնվեց նացիստների ձեռքում:

7. Լեհաստանի շրջափակումից հետո՝ 1939 թ., կտավը տեղափոխվեց Ֆրիդրիխ կայսեր բեռլինյան թանգարան, որն այսօր հայտնի է որպես Բոդեի թանգարան: 1940 թ. Հանս Ֆրանկը՝ Լեհաստանի գեներալ-քաղաքապետը, հրամայեց այն Կրակով վերադարձնել: Պատերազմի ավարտին այն հայտնաբերվել է Բավարիայում և 1946 թ.. վերադարձվել է Լեհաստան:

Այսօր կտավը գտնվում է Կրակովի Չարտորիսկիների թանգարանում, և դա Լեոնարդոյի միակ կտավն է, որը գտնվում է Լեհաստանում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ
Տրամաբանական գլուխկոտրուկ. ո՞վ է գողացել ձմերուկը, կարո՞ղ եք գտնել գողին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
Թեստ. Հիշու՞մ եք 90-ականների երգիչ-երգչուհիներին
Կադրեր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինե Հովհաննիսյանի հարսանիքից (Video)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
ԹԵՍՏ․ Այս նկարում փիղ կա թաքնված, կկարողանա՞ք գտնել նրան 10 վայրկյանում
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Ուշադրությունը ստուգող զվարճալի թեստ․ Կռահեք, թե ով է երեխայի հայրը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Այս նկարում տարօրինակ բան կա. 5 հոգուց միայն 1-ն է կարողանում գտնել այն
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է