-3 կգ՝ 10 օրվա ընթացքում. Սպիտակուցային դիետա

Սպիտակուցն օրգանիզմին չափազանց անհրաժեշտ է նոր բջիջներ ստեղծելու, հորմոնների սինթեզի և նյութափոխանակության համար անհրաժեշտ տարբեր ֆերմենտներ արտազատելու համար:

Սպիտակուցներ (նույն պրոտեինը) մեր օրգանիզմն ի վիճակի չէ կուտակել, այդ իսկ պատճառով այն պետք է կանոնավոր կերպով օրգանիզմ մտնի սննդի միջոցով:

Այս սպիտակուցային դիետայի սկզբունքում ընկած է այն փաստը, որ սպիտակուցային սնունդը մարսելու համար օրգանիզմին անհրաժեշտ է երկար ժամանակ և էներգիա:

Սպիտակուցը հագեցնում է ախորժակն ու ամրացնում է մկանները, ստիպում է օրգանիզմին այրել ավելորդ ճարպերը, հատկապես՝ փորի և կոնքերի:

Սպիտակուցային դիետա

zNews-ն առաջարկում է նիհարելու 2 սխեմա: Դրանք սովորական սպիտակուցային դիետայից տարբերվում են նրանով, որ այստեղ սննդակարգից չեն հանվում ածխաջրերը, որպեսզի չվնասեն օրգանիզմին:

Սխեմա 1

Առավոտյան՝ արթնանալուց անմիջապես հետո, դատարկ ստամոքսին 250մլ տաք ջուր խմեք: Սա գործի է գցում նյութափոխանակությունը: 30 րոպե անց կարող եք նախաճաշել. 1 խաշած ձու կերեք: Ամբողջ դիետայի առաջին շրջանում ճաշին, կեսօրի ճաշին, ընթրիքին պետք է խաշած հավի միս ուտել:

Այն կարող եք պատրաստել հետևյալ կերպ՝ խաշեք միսը, առաջին արգանակը թափեք և միայն երկրորդի մեջ պատրաստեք հավը, ջրին աղ գցել հարկավոր չէ: Հավի կաշին մաքրեք, մսի վրա եռացրած ջուր լցրեք, որպեսզի ավելորդ յուղերը դուրս գան: Մսի օրական նորման 800 գրամն է:

Դիետայի երկրորդ շրջանում պետք է մաքրել աղիները. Ամեն օր 1.5կգ թարմ բանջարեղեն կերեք, որոնք օսլա չեն պարունակում:
Կարող եք ամեն օր աղցան պատրաստել: Ամբողջ դիետայի ընթացքում պետք է օրական առնվազն 2լ ջուր խմել:

Սխեմա 2

Բոլոր 10 օրերի ընթացքում օրական 2լ ջուր խմեք, ինչպես նաև՝ մասրենու թուրմ:

• Առաջին օրը 4-6 հատ խաշած ձու կերեք միայն:

• Երկրորդ օրը ձկնային է: Խաշած ոչ յուղոտ ձուկ կարող եք ամբողջ օրն ուտել:

• Երրորդ օրը կերեք միայն ոչ յուղոտ կաթնաշոռ այնքան, մինչև հագենաք, բայց պետք չէ չափից շատ ուտել:

• Չորրորդ օրը հավի միս կերեք, այն պետք է պատրաստված լինի առաջին սխեմայի կանոններով:

• Հինգերորդ օրը կարող եք ուտել ածխաջրերով հարուստ սնունդ: 1կգ կարտոֆիլը խաշեք և ամբողջ օրվա ընթացքում առանց աղ ավելացնելու կերեք:

• Վեցերորդ օրն ուտում ենք խաշած տավարի միս:

• Յոթերորդ օրը բանջարեղենի օր է:

• Ութերորդ օրը կարող եք ամբողջ ցերեկվա ընթացքում մրգեր ուտել:

• Իններորդ օրը միայն կեֆիր խմեք, մտավորապես 1.5լ:

• Տասներորդ օրը մաքրման օր է: Այս օրվա ընթացքում պետք է միայն ջուր և մասրենու թուրմ խմել:

Դիետան ավարտելուց հետո շաբաթը մեկ անգամ բեռնաթափման օր հայտարարեք: Ընտրեք որևէ մթերք և ամբողջ օրը միայն դա կերեք: Արդյունքն ուղղակի կապշեցնի ձեզ:

Ցուցո՛ւմ.

Այնուամենայնիվ այս դիետան նույնպես հակացուցումներ ունի: Մարսողական համակարգի յուրաքանչյուր խանգարման, փորկապության, խոցային հիվանդությունների և այլ քրոնիկ հիվանդությունների դեպքում խորհուրդ է տրվում այս դիետան չպահել:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Փնտրեք ձեր մարդկանց»
«Ի՜նչ շքեղություն է՝ նորաձև չլինելը»
«Ես ուզում եմ ապրել մարդկանց հետ, ովքեր շատ մարդասեր են»
Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

«Փնտրեք ձեր մարդկանց»
«Ի՜նչ շքեղություն է՝ նորաձև չլինելը»
«Ես ուզում եմ ապրել մարդկանց հետ, ովքեր շատ մարդասեր են»
Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)