Որ դեպքերում է քունը բարձրացնում գլխուղեղի կաթվածի հավանականությունը

Առողջ ու որակյալ քունն առողջության պահպանման ու լավ ինքնազգացողության կարևորագույն գրավականներից մեկն է, քանի որ թույլ է տալիս օրգանիզմին ինչպես հարկն է հանգստանալ ու վերականգնվել, մինչդեռ քնի վատ որակը կարող է խիստ վտանգավոր լինել ու բարձրացնել առողջական մի շարք խնդիրների զարգացման հավանականությունը։ Որոշ դեպքերում այն կարող է դառնալ անգամ գլխուղեղի կաթվածի պատճառ, ուստի քնի որակին հարկավոր է շատ լուրջ ուշադրություն դարձնել։

Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի Անհատականացված սրտաբանության ինստիտուտի տնօրեն Ֆիլիպ Կոպիլովի խոսքով՝ քունը կարող է նման բացասական ազդեցություն ունենալ այն դեպքերում, երբ չափազանց տևական է կամ չափազանց կարճատև և շարունակում է այդպիսին լինել երկար ժամանակ։

Մասնագետի խոսքով՝ գիշերային քնի ստանդարտ տևողությունը յոթից ութ ժամն է, իսկ այս նորմայի կանոնավոր խախտումը կարող է մի շարք վտանգավոր խանգարումների, այդ թվում նաև կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունների զարգացման պատճառ դառնալ։ Օրինակ՝ գլխուղեղի կաթվածի զարգացման հավանականությունը բարձրանում է, եթե մարդն աշխատում է մի ռեժիմով, որը թույլ չի տալիս քնել ու հանգստանալ ամեն գիշեր։

Բացի այդ, գլխուղեղի վրա խիստ բացասաբար է անդրադառնում նաև չափազանց կարճատև քունը կամ չափազանց երկարատև քունը։ Բժշկի խոսքով՝ «եթե քունը դուրս է գալիս յոթից ութ ժամ տևողությամբ ստանդարտի շրջանակներից, ապա այն կապված է գլխուղեղի կաթվածի հավանականության բարձրացման հետ»։ Ընդ որում՝ սա վերաբերում է ինչպես քնի ոչ բավարար տևողությանը, այնպես էլ չափազանց երկար տևողությանը։

Բացի այդ, ինչպես նախազգուշացնում է Կոպիլովը, գլխուղեղի կաթվածի հավանականությունը բարձրանում է նաև քնի օբստրուկտիվ ապնոէի դեպքում, որը բնորոշվում է քնած ժամանակ շնչառության կարճատև կանգերով։ Այս խանգարումը խիստ բացասաբար է անդրադառնում գլխուղեղին թթվածնի մատակարարման գործընթացի վրա, ինչն էլ շատ վտանգավոր հետևանքներ է ունենում։ Ապնոէի հիմնական դրսևորումներից մեկն է խռմփոցը, ուստի այս տհաճ խնդրի դեպքում հարկավոր է դիմել սոմնոլոգին ու միջոցներ ձեռնարկել շնչառությունը կարգավորելու և քնի որակը բարելավելու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․