Անձնական հիգիենայի 10 կանոններ, որոնք շատերը խախտում են

Հիգիենան բարդ գիտություն չէ, սակայն մեզնից շատերն ամեն դեպքում սխալներ թույլ են տալիս, և դրանք կարող են արժենալ՝ ինչպես ձեր գեղեցկությունը, այնպես էլ՝ առողջությունը:

Ստորև ներկայացնենք այն 10 տարածված սխալները, որոնք մարդիկ թույլ են տալիս իրենց անձնական հիգիենային հետևելիս, և խորհուրդներ՝ ինչպես դրանցից խուսափել:

1. Փռշտալու կամ հազալու ժամանակ բերանը ձեռքով փակելը:

Բերանը ձեռքով փակելով՝ մենք օգնում ենք, որ միկրոբներն ընկնեն մեր դեմքին: Արդյունքը կարող է լինել դեմքի կարմրածությունն ու մաշկի բորբոքվածությունը: Դա հատկապես վտանգավոր կարող է լինել ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ: Մենք տրորում ենք աչքերը, այնտեղ բակտերիաներ են ընկնում, ինչն էլ առաջացնում է կոպի բորբոքում:

Հազալու կամ փռշտալու ժամանակ ավելի լավ է քիթն ու բերանը փակել թաշկինակով  կամ մեկանգամյա օգտագործման անձեռոցիկով, ծայրահեղ դեպքում՝ արմունկով:

2. Եղունգները կտրելը:

Եղունգները բաղկացած են միմյանց միջև սոսնձված բազմաթիվ շերտերից: Մկրատի կամ կտրող այլ հարմարանքների կիրառումը ձևախեղում է եղունգների կառուցվածքը, և դրանք սկսում են շերտավորվել ու ու կոտրվել:

Եթե ձեզ պետք է կարճացնել եղունգները, ավելի լավ է՝ դրա համար խարտոց օգտագործեք:

3. Մոռանում եք ձեր ոտնաթաթերի և արմունկների մասին:

Կրունկների ու ոտնաթաթերի վրա առաջանում է եղջերակալած մաշկ, որը ժամանակի հետ կարող է ճաքել ու ամենատհաճ զգացողություններ հարուցել: Կանոնավոր կերպով օգտվեք հատուկ խարտոցներից՝ դրանք հեռացնելու համար:

Ինչ վերաբերում է արմունկներին, ապա կանոնավոր կերպով չխոնավեցնելու դեպքում դրանք կկոպտանան ու կճաքճքեն, ինչը ցավային զգացողություններ կառաջացնի:

4. Աչքերին մատիտ քսելը:

Երբ դուք մատիտով կամ վրձինով դիպչում եք աչքերի լորձաթաղանթին, նրանց վրա բակտերիաների բազմացման համար բարենպաստ պայմաններ են ի հայտ գալիս: Այդ պատճառով էլ հաջորդ անգամ դիմահարդարվելիս դուք կարող եք աչքի մեջ ինֆեկցիա անցկացնել:

Եթե ուզում եք ընդգծել ստորին կոպը, օգտագործեք ստվերաներկ: Այն վրձինով թարթիչների աճի գծից մի փոքր ներքև քսեք:

5. Քիթը փորփրելը:

Մատները մանրէների կրողներ են, որոնք կարող են զանազան ինֆեկցիաներ հարուցել՝ ընկնելով քթի լորձաթաղանթ: Դա հատկապես վտանգավոր է, եթե դուք հարբուխ ունեք, քանի որ բակտերիաները կարող են տարածվել ողջ քիթ-կոկորդով: Ավելի լավ է քիթը ջրով լվացեք կամ հատուկ սարքավորում օգտագործեք:

6. Տարբեր կարիքների համար օգտագործում եք միևնույն սրբիչը:

Ոչ մի դեպքում չի կարելի ուրիշի սրբիչն օգտագործել, իսկ մարդը տարբեր սրբիչներ պետք է ունենա դեմքի, մարմնի, ինտիմ հատվածների ու ոտքերի համար:

7. Լոգանքի գել ամեն օր օգտագործելը:

Մեր մաշկի վրա ապրում են օգտակար բակտերիաներ, որոնք այն պաշտպանում են ինֆեկցիաներից ու օգնում են առողջ մնալ: Լոգանքի գելի ամենօրյա կիրառությունը քայքայում է այդ պաշտպանիչ խոչընդոտը: Մաշկն ավելի չոր է դառնում ու ընկալունակ զանազան հիվանդությունների նկատմամբ:

Օճառ ամեն օր օգտագործել կարելի է միայն ձեռքերը, թևատակերը և ինտիմ հատվածները լվանալիս: Մարմնի մնացած հատվածները լոգանքի գելով լվացեք 2 օրը մեկ անգամ:

8. Չափազանց շատ քանակի ատամի մածուկ օգտագործելը:

Ատամի մածուկի չափազանց մեծ քանակը ստիպում է, որ խոզանակը սահի ատամների վրայով, այլ ոչ թե մաքրի դրանք:

Ատամի մածուկի ճիշտ քանակությունը մեծերի համար սիսեռահատիկի չափ գունդն է, իսկ երեխաների համար՝ բրնձի հատիկի չափ զանգվածը:

9. Չափազանց շատ մազերի բալզամ օգտագործելը:

Մազերի բալզամի մեջ կան սիլիկոններ ու այլ բաղադրիչներ, որոնց նպատակը ձեր մազերը փայլուն և հարթ դարձնելն է: Բայց այդ միջոցի առատ շերտը կարող է դրանք շատ շուտ կեղտոտել: Իսկ եթե բալզամն ընկնի գլխամաշկի վրա, ապա խցանվում են ծակոտկենները, ինչը հանգեցնում է մազերի չափազանց շատ ճարպոտության ու դրանց աճի դանդաղեցմանը:

Բալզամի օպտիմալ քանակությունը մի քանի կաթիլն է, որը պետք է օգտագործել միայն չոր ու կոտրտվող ծայրեր ունեցող մազերի համար:

10. Մարմնի հոտը քողարկելու համար օծանելիք կամ դեզոդորանտ օգտագործելը:

Կեղտոտ մարմնի վրա օծանելիք կամ դեզոդորանտ օգտագործելով՝ դուք միայն ուժեղացնում եք ամբրեն: Ավելի լավ է դրանք ցողեք լոգանք ընդունելուց հետո, և այդ ժամանակ հոտն ավելի հաճելի կլինի:

Եվս մի քանի օգտակար խորհուրդներ՝

  • Հակաբակտերիալ էֆեկտով օճառ մի օգտագործեք: Այն թուլացնում է իմունիտետը ու կարող է լյարդի լուրջ հիվանդությունների զարգացման պատճառ հանդիսանալ:
  • Անկողինը պետք է փոխել շաբաթը մեկ անգամ:
  • Բարձը պետք է փոխել 2 տարին մեկ, ներքնակը՝ 8 տարին մեկ:
  • Դաշտանային ցիկլի ժամանակ տակդիրներն ու տամպոնները պետք է փոխել յուրաքանչյուր 4 ժամը մեկ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․