Համեղ են, բայց վնասակար. վտանգավոր մթերքներ, որոնք կարող են սպանել ձեզ

Եթե չգիտեք՝ ինչ ուտել, իսկ ձեռքի տակ միայն վերամշակված մսամթերք է կամ անհայտ ծագման հավելումներով ու գունանյութերով հագեցած սնունդ, ապա խորհուրդ ենք տալիս մինչև վերջ ընթերցել մեր հոդվածը։

Գրեթե բոլոր մթերքները, որոնք չափի մեջ եք օգտագործում օրգանիզմի համար անհրաժեշտ ու օգտակար են, սակայն կան մթերքներ, որոնք չարժե հաճախ ուտել կամ նույնիսկ համտեսել։ Դրանք դանդաղ գործող ռումբեր են մեր առողջության համար, և կուլ տված յուրաքանչյուր կտորը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։

Մասնագետների խոսքով՝ հենց այդ մթերքներն են խթանում քաղցկեղային բջիջների առաջացումը։ Թե ո՞ր մթերքներից պետք է հրաժարվել և որո՞նք չարժե ուտել անգամ գնդակահարության սպառնալիքի դեպքում՝ կարդացեք zNews-ի հոդվածում։

Զանազան ապուխտներ

Եթե բացում եք սառնարանը՝ խոզապուխտ հանելու կամ շտապում եք խանութ՝ ապխտած երշիկ գնելու, կամ պարզապես ուզում եք վայելել ծխեցրած ձկան բույրը՝ մի գավաթ գարեջրի հետ, հիշեք՝ ավելի լավ է՝ դեն նետեք և խաչ քաշեք այդ մթերքների վրա։

ԱՀԿ-ի մասնագետները գտնում են, որ աղ դրած ձուկը պարունակում է կանցերոգեններ, որոնք կարող են քիթ-կոկորդի, կերակրափողի, ստամոքսի քաղցկեղ առաջացնել։ Իսկ ապխտած մթերքների պատրաստման ընթացքում օգտագործում են հատուկ քիմիական նյութեր, որոնց բաղադրությունը նման է ծխախոտի գլանակների բաղադրությանը։ Առանց դրանց ապուխտները չեն պահպանի ախորժելի տեսքը, իսկ նմանատիպ մթերքների ամենօրյա օգտագործումը կարող է բարձրացնել քաղցկեղային հիվանդությունների հավանականությունը։

Գործարանային պահածոներ

Երբեմն իրոք ուզում ես ինքդ քեզ երես տալ ձկան պահածոյով կամ գործարանային արտադրության մարինացված լոլիկով, կամ այլ մարինադներով, որոնք մեծ քանակությամբ կերակրի աղ են պարունակում։

Այս ամենը, սակայն, ոչ միայն համեղ է, այլև վնասակար։ Մի կողմից աղի ավելցուկից դեռ ոչ ոք շահել, մյուս կողմից, որպեսզի դրանք երկար պահպանվեն, արտադրողները քիմիական հավելումներ են ավելացնում, որոնք էլ հենց վտանգ են ներկայացնում առողջության համար և կարող են նպաստել քաղցկեղի առաջացմանը։ Եթե շպրոտի ախորժակ ունեք, ավելի լավ է թարմ ձուկ գնեք, եփեք ջեռոցում՝ համեմելով կիտրոնահյութով և թարմ սոխով։ Կստացվի պահածոյից ոչ պակաս, գուցեև՝ ավելի համեղ։

Ալկոհոլ

Հաճախ կամ ամեն օր ալկոհո՞լ եք օգտագործում։ Նկատի ունեցեք, որ խումհարը նվազագույնն է այն չարիքներից, որը կարող է պատահել Ձեզ հետ։ Գիտականորեն ապացուցված է, որ ալկոհոլային խմիչքների ամենօրյա օգտագործումը նպաստում է բերանի խոռոչի, ստամոքսի քաղցկեղի առաջացմանը, բացասաբար է անդրադառնում լյարդի վրա։ Այս ցուցակը կարելի է թվարկել։

Ընդ որում՝ այդ ամենի պատճառն անգամ հայտնի ու սարսափելի էթանոլը չէ (էթանոլ պարունակում են բոլոր ալկոհոլային խմիչքները), այլ ացետալդեհիդը (առաջանում է օրգանիզմում էթանոլի քայքայումից, 10-30 անգամ ավելի թունավոր է, քան բուն էթանոլը), որը վնասում է ԴՆԹ-ն և բջիջները վերածում չարորակ բջիջների։

Կարտոֆիլի չիպսեր և գազավորված ըմպելիքներ

Ինչը՞ կարող է ավելի հաճելի լինել, քան դիտել սիրելի ֆիլմը՝ փափուկ բազմոցին տեղավորված, միաժամանակ վայելել չիպսեր ու գազավորված ըմպելիքներ։

Այս կարճաժամկետ հաճույքի համար հետո ստիպված պատասխան է տալիս մեր օրգանիզմը։ Գազավորված ըմպելիքները պարունակում են չափազանց մեծ քանակությամբ սոդա, ինչպես նաև կանցերոգեններ, բուրավետիչներ և շաքարի անորակ փոխարինիչներ, որոնք կարող են զանազան հիվանդություններ առաջացնել, այդ թվում՝ քաղցկեղ։

Ինչ վերաբերում է չիպսերին՝ դրանք պարունակում են մեծ քանակությամբ նատրիում, արհեստական կոնսերվանտներ և բուրավետիչներ։ Դրանք հանգեցնում են զարկերակային բարձր ճնշման և նպաստում ուռուցքների զարգացմանը։

Չափազանց տաք ըմպելիքներ կամ վառված սնունդ

Սիրո՞ւմ եք խրթխրթացնել կարմրած կարտոֆիլը, տապակած մսի չորացած-կիսավառված մասերը կամ խմել գրեթե եռման, այրող թեյ։

Նկատի ունեցեք, որ այդ ամենը ոչ մի դեպքում չի կարելի անել։

Թե՛ շատ տապակած սնունդը, թե՛ չափազանց տաք ըմպելիքները կարող են հանգեցնել կերակրափողի կամ ստամոքսի քաղցկեղի, ինչպես նաև բացասաբար անդրադառնալ նյարդային համակարգի վրա։

Բանն այն է, որ բերանի խոռոչը չի հասցնում ընդունելի ջերմաստիճանի բերել չափազանց տաք ապուրը կամ ըմպելիքը։ Արդյունքում՝ դրանք վնասում են կերակրափողի պատերը։

Իսկ պարբերաբար վնասվող պատերին հաջողությամբ զարգանում են հիվանդություններ առաջացնող մանրէները։

Ինչ վերաբերում է չափից շատ կարմրացրած-տապակած սննդին, ապա տապակելու ընթացքում դրանց մեջ ձևավորվում են կանցերոգեններ, որոնց վտանգավորությունը հայտնի է բոլորին։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները
Ինչ ինտիմ խնդիրներ են ի հայտ գալիս կանանց մոտ և ինչպես պայքարել դրանց դեմ
Մոռացեք թութքի մասին․ բուժեք այն բնական միջոցներով

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
ԹԵՍՏ․ Այս նկարում փիղ կա թաքնված, կկարողանա՞ք գտնել նրան 10 վայրկյանում
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Ուշադրությունը ստուգող զվարճալի թեստ․ Կռահեք, թե ով է երեխայի հայրը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)