«Կանանց մոտ ամեն ինչ սիրտ է, նույնիսկ գլուխը»․ Աֆորիզմներ կանանց և տղամարդկանց մասին

zNews-ը ներկայացնում է աֆորիզմներ կանանց և տղամարդկանց մասին։

1․ Կանանց մոտ ամեն ինչ սիրտ է, նույնիսկ գլուխը:-Ժան Պոլ

2․ Ամուսնացի՛ր՝ ինչ էլ որ լինի։ Եթե լավ կին հանդիպի՝ կլինես բացառություն, իսկ եթե վատը՝ կդառնաս փիլիսոփա:-Սոկրատես

3․ Պնդել այն գաղափարը, որ անհնար է ողջ կյանքում սիրել միևնույն կնոջը, նույնքան անմիտ է, որքան ենթադրել, որ տարբեր մեղեդիներ նվագելու համար երաժշտին տարբեր ջութակներ են հարկավոր:-Օնորե դը Բալզակ

4․ Սիրեկանը կնոջը սովորեցնում է այն, ինչ ամուսինը նրանից թաքցրել է:-Օնորե դը Բալզակ

5․ Մշտապես լացող կինը ոչ թե կարեկցանք, այլ զայրույթ է արթնացնում:-Կոկո Շանել

6․ Եթե տղամարդն ու կինը անվերջ գժտվում են, երկուսից մեկը` կամ նրանք պաշտում են միմյանց, կամ չեն կարող միմյանց տանել:-Կաբալյերո

7․ Կանայք երկու զենք ունեն՝ արցունքները և թարթչաներկը, բայց դրանք միաժամանակ օգտագործելն անհնար է:-Մերիլին Մոնրո

8․ Գեղեցկության խնամքը պետք է սկսել սրտից և հոգուց, այլապես ոչ մի կոսմետիկ միջոց չի օգնի:-Կոկո Շանել

9․ Խելացի կանայք ավելի են սիրում խելացի տղամարդկանց, քան խելացի տղամարդիկ խելացի կանանց:-Նատալի Պորտման

10․ Զսպիր քեզ, երբ վիրավորված ես ու տեսարան մի սարքիր, երբ ցավեցրել են. ահա իդեալական կնոջ գաղտնիքը:-Կոկո Շանել

11․ Այն կինը, ով չի օգտվում շպարից, չափից ավել կարծիք ունի իր մասին:-Կոկո Շանել

12․ Կինը մտահոգվում է ապագայի մասին, մինչև ամուսնանալը: Տղամարդը չի մտածում ապագայի մասին՝ մինչև ամուսնանալը:-Կոկո Շանել

13․ Բոլոր դեպքերում յուրաքանչյուր տղամարդու կյանքում մեկ կին է՝ մնացած կանայք նրա ստվերն են:-Կոկո Շանել

14․ Յուրաքանչյուր աղջիկ միշտ պետք է հիշի երկու բան՝ ի՞նչ և ու՞մ է ուզում նա:-Կոկո Շանել

15․ Հաջողակ տղամարդը նա է, ով վաստակում է ավելին, քան կարող է ծախսել իր կինը: Հաջողակ կինը նա է, ով կարողացել է գտնել իրեն այդպիսի տղամարդ:-Լանա Թերներ

16․  Համարյա թե բոլոր տղամարդիկ էլ կարող են դիմակայել թշնամական վերաբերմունքին, բայց եթե դուք իրոք ուզում եք պարզել նրա էությունը, իրեն պաշտոն տվեք:-Աբրահամ Լինկոլն

17․  Այն կինը, որին բոլորը սառն են համարում, պարզապես դեռ չի հանդիպել մի մարդու, որն իր մեջ կրակ արթնացներ:-Ժան դը Լաբրյուեր

18․ Կանայք շատ տոկուն են. նրանք դիմանում են նույնիսկ տղամարդկային սիրուն:-ՎԱՍ

19․  Խնդրիր կնոջը հանվել և դու կիմանաս, թե ինչ է նա մտածում քո մասին:-Անատոլի Ռախմարով

20․  Յուրաքանչյուր կնոջ սխալի մեջ տղամարդու մեղք կա:-Հերդեր

21․  Կանանց հարգելը պարտավորություն է,որին պետք է ենթարկի ամեն մի ազնիվ մարդ իր ծնված օրվանից:-Լոպե Դե Վեգա

22․ Տղամարդը ներում և մոռնում է,կինը ներում է ՝միայն այդքանը:-Ժերֆո

23․ Ով սիրահարված կին չի տեսել, նա չի կարող ասել, թե ինչ է կինը:-Գյոթե

24․ Կանանց խոսել ստիպելու հազարավոր հնարքներ կան,սակայն չկա մեկը որ ստիպի նրանց լռել:-Բուշե

25․ Ով ընդունակ է կառավարել կնոջը, նա ընդունակ է պետություն կառավարելու:-Օնորե դը Բալզակ

26․ Մենք սիրում ենք միայն այն կանանց,որոնք երջանկություն են տալիս:-Աշար

27․ Կինը հազվադեպ է խորհուրդ հարցնում իր համար հարսանեկան զգեստ գնելուց առաջ:-Ադիսոն

28․  Ամուսնություն. միակ պատերազմը, երբ դուք քնում եք թշնամու հետ:-Լարոշֆուկո

29․ Տղամարդը միշտ ցանկանում է լինել կնոջ առաջին երազանքը, իսկ կինը երազում է լինել տղամարդու վերջին սիրավեպը:-Օսկար ՈՒայլդ

30․  Ամենաանտանելի մարդիկ իրենց հանճարեղ համարող տղամարդիկ են և իրենց անդիմադրելի համարող կանայք:-Ասելեն

31․ Կնոջը երբեք չի կարելի զինաթափել հաճոյախոսությամբ, տղամարդուն միշտ կարելի է:-Օսկար Ուայլդ​

32․ Երբ տղամարդը երբևիցե սիրում է մի կնոջ, նա պատրաստ է ամեն ինչ անել նրա համար, բացի սիրելուց:-Օսկար Ուայլդ

33․ Ամենահիմար կինը կարող է հարմարվել խելոք տղամարդուն, բայց տխմար տղամարդուն կարող է հարմարվել միայն խելոք կինը:-Կիպլինգ

34․ Այն կինը, որը ջանում է նմանվել տղամարդուն, նույնքան այլանդակ է, որքան կանացի տղամարդը:-Լև Տոլստոյ

35․  Երբ տղամարդն ընդունում է կնոջ հավասարությունն իր հետ, ապա նա հրաժարվում է իր նկատմամբ այն հայացքից, թե նա իր սեփականությունն է:-Չերնիշևսկի

36․ Տղամարդու համար չկա առավել ծանր վիրավորանք, քան նրան հիմար անվանելը, կնոջ համար` ասել, թե նա այլանդակ է:-Կանտ

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Դժբախտությունը կախված է ձեր խելքից». Օշո
15 կոշտ, բայց անչափ ճշգրիտ խորհուրդ Միխայիլ Լաբկովսկուց
«Դու պետք է ուժեղ լինես, այլապես ի՞նչ իմաստ ունի քո լինելը». Վիկտոր Ցոյի լավագույն մտքերը
Անձի զարգացման 8 փուլերը՝ ըստ է.Էրիկսոնի
«Ամուսնությունը սուրբ երևույթ է, սակայն ավելի լավ է՝ կործանվի ամուսնությունը, քան թույլ տալ, որ այն կործանի քեզ». Իրվին Յալոմի 20 արտահայտություն, որոնք սառը ցնցուղի ազդեցություն են ունենում
«Միակ տղամարդը, որը չի կարող ապրել առանց կանանց, գինեկոլոգն է». Արթուր Շոպենհաուերի 10 մեջբերումները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ