Իմաստուն առակ Վարդան Այգեկցուց

Վարդան Այգեկցի․ «Մեծախոս Ճգնավորը»

Մի ճգնավոր ուներ փոքրիկ մի աշակերտ և ամեն օր ուղարկում էր աղբյուրը ջրի։ Տղան գնում, փարչը լցնում էր ջրով և երբ ուզում էր գալ, մի սատանա, պատանու, կերպարանքով ելնում էր աղբյուրից, աշակերտի ձեռքից վերցնում էր ջուրը և խաղ անելով թափում։ Ինչքան նա լցնում էր, սատանան թափում էր և ուշացնում տղային, որ ճգնավորը բարկանա կամ հայհոյի, կամ մեծ-մեծ խոսի: Այդպես էլ եղավ։

Մի օր ճգնավորը հարցրեց աշակերտին.

– Երբ գնում ես աղբյուրը, ինչո՞ւ ես ուշանում։

Աշակերտն ասում է.

– Աղբյուրից մի տղա է դուրս գալիս և խաղալով ջուրս թափում։ Քանի ես լցնում եմ, որ գամ, նա չի թողնում, դրա համար ուշանում եմ։

Ու մի օր էլ աշակերտը շատ ուշացավ, իսկ ճգնավորը խիստ ծարավեց և զայրացավ։ Երբ աշակերտն եկավ, ասաց նրան.

– Որդյակ, եթե մի անգամ էլ աղբյուրը գնաս և այն տղան գա հետդ խաղալու, դու ասա նրան՝ թե լավ մարդ ես, գնա վարդապետիս հետ խաղա։

Մյուս անգամ աշակերտը գնաց աղբյուրը ջրի, սատանան ելավ աղբյուրից, որ հետը խաղ անի։ Աշակերտն ասաց.

– Թե լավ խաղացող ես, գնա իմ վարդապետի հետ խաղա։

Սատանան հարցրեց.

– Այդ խոսքը քեզնի՞ց ես ասում, թե վարդապետդ է ասել։

– Վարդապետս ասաց,- պատասխանում է աշակերտը։

– Ջուրն առ ու գնա,- ասաց սատանան,- դու ինձնից ազատվեցիր, ես գնամ վարդապետիդ հետ խաղամ։

Սատանան, որ նախ պատանու կերպարանքով էր, գնաց, հակառակվեց ճգնավորին, մինչև նրան հասցրեց շնության, հարբեցողության, գողության և այլ չարագործությունների։

Եվ մի օր քաղաքացիները հավաքվեցին ու գնացին դատավորի մոտ, պատմեցին ճգնավորի բոլոր չարագործությունները։ Դատավորը հրամայեց կախել նրան։ Առան–տարան կախելու։ Վերջին պահին հայտնվեց սատանան ու ասաց.

– Ճգնավո՛ր աբեղա, քեզ հետ էլի՞ խաղամ, թե բավական է։

Այստեղ աբեղան հասկացավ, որ պատճառը այն օրվա հպարտ խոսքն էր, որ ասաց աշակերտին՝ «Գնա ասա, թե լավ խաղացող է, թող գա ինձ հետ խաղա»։

Երբ աբեղան լսեց սատանայի խոսքը, երեսի վրա ընկավ և աղաչեց դահիճներին՝ չկախել իրեն, այլ տանել դատավորի մոտ։ Տարան։ Աբեղան, սկզբից ինչ-որ եղել էր, բոլորը պատմեց, խոստովանելով իր մեղքերի պատճառը, սատանայից պարտվելը։ Այն ժամանակ դատավորը ազատեց աբեղային ու ասաց.

– Այլևս մեծ–մեծ չխոսես, որ փորձանքի չհանդիպես:

Ճշմարիտ է սա. մարդ բոլորովին չպիտի մեծախոսի կամ պարծենա, թե ես այս կանեմ։ Ասացվածք կա՝ «Մի բան արա, հետո պարծեցիր»։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ամենաիմաստուն առակը այն մասին, թե ինչպես վարվել, երբ ուզում են ձեզ վիրավորել
«Սեփական խաչը»․ իմաստուն առակ այն մասին, թե ինչու չի կարելի դժգոհել ճակատագրից
Հավերժական հրեշտակ․ ամենագեղեցիկ առակը մեր կյանքի ամենաթանկ մարդու մասին
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Ձգտեք առաջ՝ և ամեն ավելորդ բան ինքն իրեն կվերանա․․․
Իմաստուն առակ Սիրո և Բաժանման մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․