«Դատավոր արագիլը»․ Կորեական իմաստուն առակ

Կիսան գավառում ապրում էր մի հարուստ մարդ, և նա ուներ մի ժլատ բարեկամ, ով մշտապես նրանից փող էր պոկում:

Ի վերջո, հարուստին այս ամենն այնքան ձանձրացրեց, որ նա կարգադրեց ձերբակալել բարեկամին և նրան բերել Սեուլ, ուր նրանք պիտի դատի առաջ կանգնեին:

Բայց բարեկամը դատավորին հարուստ նվեր մատուցեց, և նա դատը նրա օգտին լուծեց:

Այդժամ հարուստը մի պատմություն պատմելու թույլտվություն խնդրեց:

– Խնդրեմ,- ասաց դատավորը,- թույլատրում եմ: Ես սիրում եմ պատմություններ լսել:

Եվ նա այսպիսի մի առակ պատմեց.

«Մի անգամ երեք թռչուն վիճեցին, թե ով է նրանցից ավելի լավ երգում` կկո՞ւն, կեռնե՞խը, թե՞ կռունկը: Եկան նրանք արագիլի մոտ և խնդրեցին նրան դատավոր լինել: Բայց քանի որ կռունկն ինքը շատ լավ գիտեր, որ իր ճիչը սարսափելի է, նա դատից առաջ գնաց դեպի բրնձի դաշտը, այնտեղ գորտեր ու միջատներ որսաց և արագիլին նվեր բերեց: Վերջապես վրա հասավ օրը, երբ հարկ էր որոշել, թե ում երգն է լավագույնը: Դատավոր արագիլը հերթով ունկնդրեց բոլորին: Կեռնեխի երգը նա շատ թույլ համարեց, կկվի երգը` չափազանց միօրինակ, իսկ կռունկի երգը, ով ընդհանրապես սարսափելի ճչում էր, հիասքանչ գտավ, նույնիսկ` դյութական, և ասաց` այո, սա զորավարի ձայն է:

Լսելով այս առակը` դատավորը չզայրացավ ակնարկի համար և կարգադրեց դատապարտյալին ազատել և պատժել մեղավորին:

Այսպես դատապարտյալ հարուստը համեմատեց դատավորին անխոհեմ արագիլի հետ, ով թույլ էր տվել, որ իրեն կաշառեն:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ամենաիմաստուն առակը այն մասին, թե ինչպես վարվել, երբ ուզում են ձեզ վիրավորել
«Սեփական խաչը»․ իմաստուն առակ այն մասին, թե ինչու չի կարելի դժգոհել ճակատագրից
Հավերժական հրեշտակ․ ամենագեղեցիկ առակը մեր կյանքի ամենաթանկ մարդու մասին
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Ձգտեք առաջ՝ և ամեն ավելորդ բան ինքն իրեն կվերանա․․․
Իմաստուն առակ Սիրո և Բաժանման մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․