Իմաստուն առակ. Չի կարելի խաղաղությունը փնտրել այնտեղ, ուր չկա

Այս առակը հոգու խաղաղության ու ներդաշնակության փնտրտուքների մասին է։

Չի կարելի խաղաղությունը փնտրել այնտեղ, ուր չկա։

Փոխեք ձեր ներքին աշխարհն, ու կվերագտնեք հոգու հանգստությունը։

Մի անգամ մարդը, քաղաքի աղմուկից ու իրարանցումից հոգնած, որոշում է հոգեկան հանգստություն գտնել լուռ ու խաղաղ մի վայրում, ուր ոչ ոք ու ոչինչ նրան չի խանգարի։

Եվ այդ վայրն անտառն էր։ Երբ ոտք է դնում այնտեղ, թվում է, թե քար լռություն է, բայց որոշ ժամանակ անց ծղրիդները սկսում են ճռճռալ, թռչունները՝ երգել, ծառերը՝ խշխշալ։

Նա որոշում է գնալ ավելի խուլ վայր, որտեղ աղմուկն ավելի քիչ կլինի։

Մի քանի օր շարունակ փնտրտուքներից հետո նա վերջապես գտնում է մի քարանձավ, ուր այնքան խաղաղ ու աներևակայելի անդորր էր։

Բայց հանկարծ մարդը նկատում է, որ ինչ-որ տեղից ջուր է կաթում։

Եվ որքան լուռ էր շուրջբոլորը, այնքան ավելի զգալի էր ջրի կաթիլների ձայնը։ Դա մարդուն շատ է բարկացնում։

Եվ նա մտածում է, որ լռություն կարելի է ապահովել նաև սեփական տանը ձայնամեկուսացման միջոցով։

Վերջապես, երբ վերանորոգումն ավարտվում է, նստում է տան մոտ ու կրկին լռության մեջ այս անգամ լսվում է ժամացույցի սլաքների թկթկոցը։

Նա ժամացույցը հանում է ձեռքից ու շպրտում է։

Եվ ահա լության մեջ լսվում է նրա սրտի թփթփոցը․․․

Հոգու հանգստությունը կախված չէ արտաքին հանգամանքներից։ Ամեն ինչ գտնվում է ներսում՝ բոլոր խնդիրներն ու դրանց լուծումները։

Դադարեք մեղավորներ փնտրելուց, սկսեք ապրել ինքներդ ձեր աշխարհում։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ամենաիմաստուն առակը այն մասին, թե ինչպես վարվել, երբ ուզում են ձեզ վիրավորել
«Սեփական խաչը»․ իմաստուն առակ այն մասին, թե ինչու չի կարելի դժգոհել ճակատագրից
Հավերժական հրեշտակ․ ամենագեղեցիկ առակը մեր կյանքի ամենաթանկ մարդու մասին
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Ձգտեք առաջ՝ և ամեն ավելորդ բան ինքն իրեն կվերանա․․․
Իմաստուն առակ Սիրո և Բաժանման մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․