Սուֆիստական իմաստուն առակ. «Դերվիշը և նրա ցանկությունը»

Սուֆիստական իմաստուն առակ։

Երբ մարդկանց հոգիները ստանում էին իրենց հատկությունները, հրեշտակներից մեկը թռավ այն հոգու մոտ, որը պիտի դերվիշ դառնար, և հարցրեց` նա ի՞նչ է ուզում: Դերվիշը պատասխանեց` ոչինչ, և շարունակում էր նստել` հայելով ճշմարտությունը:

Այդժամ հրեշտակն այցելեց մարդկային հոգիներին՝ հարցնելով նրանց, թե ինչ են նրանք ուզում:

Թագավորն ասաց` կարևորություն և ճոխություն:

Ծառան ասաց` աշխատանք:

Ռազմիկն ասաց` փառք:

Այդժամ հնչեց մի ձայն, որը դերվիշին ասաց.

– Դու քեզ համար ոչինչ չխնդրեցիր, և դեռևս ուշ չէ որոշումը փոխելու համար: Սակայն, քանի որ դու ճշմարտություն ես տենչում, քեզ կցուցանվի, թե ինչպես մարդիկ կօգտագործեն այն, ինչի մասին խնդրում են։

Եվ այդժամ դերվիշի առաջ հայտնվեց մի հայելի, և նա տեսավ կարևորությամբ և հանդիսավորությամբ լի թագավորներին, անդադար բանող ծառաներին, անընդհատ մարտնչող ռազմիկներին:
Այդժամ դերվիշը բացականչեց` իսկ ինչպիսի՞ն կլինի Գիտելիքների Մարդկանց ապագան:

Եվ այդ ժամանակ նա տեսավ քահանաներին և գիտուններին և բոլոր տեսակի մասնագետներին: Նրանցից հարցնում էին իրենց կարծիքները, դիմում էին բացատրություններ ստանալու և սովորելու համար: Եվ, իհարկե, նրանք հեռանում էին ճշմարտությունից և հեռացնում էին այլոց:

Դերվիշը բացականչեց` մի՞թե ճիշտ է, որ անկարելի է փնտրել ճշմարտություն` առանց կարծիքների, ճշմարտություն՝ առանց մոլագարության, փաստեր` առանց դրանց հետ անձնական կապվածության:

– Վախենամ, որ տալ այդ բաները, որոնց մասին դու խոսում ես, մարդկանց գոյություն ունեցող տեսակներին արդեն ուշ է,- ասում էր հրեշտակը,- այդ պատճառով էլ մարդիկ փաստերը գիտելիքի տեղ կընդունեն, կարծիքը` պայծառատեսության տեղ, իսկ պարտավորությունները` աստվածապաշտության և առաքինության տեղ:

– Բայց,- շարունակում էր դերվիշը,- մարդիկ ինչպե՞ս կիմանան, որ ճշմարտությունը դա կարծիքը չէ, իսկ համոզմունքները` արժանապատվություն չէ:

– Երբ կարծիքն ընդունվում է` որպես փաստ, այն չի համապատասխանում: Երբ փաստերն ընդունվում են` որպես գիտելիք, մարդու մեջ, ով ջանում է դրանք ներմղել իր մեջ, անհանգստություն է առաջանում: Ճիշտ նույնպես, երբ մոլագարությունը շփոթում են պարտքի հետ, հոգին դատարկ է մնում:

– Եվ ի՞նչ այդժամ,- հարցրեց դերվիշը:

– Այդժամ մարդիկ, որոնք ջանում են մեկը մյուսի տեղ անցկացնել, դառնում են փառասեր, բարկացկոտ, մանրախնդիր, այնպես որ, նրանց կողքից զննող մարդիկ սկսում են ճշմարիտ գիտելիք փնտրել:

– Բայց չէ՞ որ մարդիկ կարող են և չնկատել մասնագետների թերությունները:

– Իհարկե,- ասաց հրեշտակը,- բայց միայն մի դեպքում, եթե իրենց մեջ էլ չափազանց շատ է փառասիրությունը, էմոցիան և մանրախնդրությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ամենաիմաստուն առակը այն մասին, թե ինչպես վարվել, երբ ուզում են ձեզ վիրավորել
«Սեփական խաչը»․ իմաստուն առակ այն մասին, թե ինչու չի կարելի դժգոհել ճակատագրից
Հավերժական հրեշտակ․ ամենագեղեցիկ առակը մեր կյանքի ամենաթանկ մարդու մասին
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Ձգտեք առաջ՝ և ամեն ավելորդ բան ինքն իրեն կվերանա․․․
Իմաստուն առակ Սիրո և Բաժանման մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․