Հրեական իմաստուն առակ. Իմ իրական տունը

Մի անգամ մի մարդ գնում է քաղաք մեծ իմաստունի մոտ:

Պարզվում է, որ իմաստունն ապրում է քաղաքի ծայրամասում, շատ հին և շատ փոքր տան մեջ:

Բնակարանում ոչինչ չկար, բացի մահճակալից և գրքերով լցված սեղանից, որի առջև նստած էր ծերունին` խորացած ընթերցանության մեջ:

Զարմացած հյուրը նրան է դիմում հարցով.

– Որտե՞ղ է ապրում իմաստունը:

– Դուք ինձ եք փնտրում,- բացատրեց ծերունին: -Ի՞նչը Ձեզ այդպես զարմացրեց:

– Ես չեմ հասկանում, Դուք մեծ իմաստուն եք, շատ աշակերտներ ունեք, Ձեր անունը հայնտի է ամբողջ երկրում: Դուք պետք է պալատում ապրեք:

– Իսկ Դուք որտե՞ղ եք ապրում,- հարցեց ծերունին:

– Ես ապրում եմ մեծ հարուստ առանձնատանը:

– Իսկ ինչպե՞ս եք գումար վաստակում:

Հյուրը պատմում է, որ ինքը գործարար մարդ է և տարին 2 անգամ գնում է մեծ քաղաք, ապրանքներ է բերում, որոնք էլ վաճառում է տեղացի վաճառականներին: Ծերունին ուշադիր լսում է, որից հետո հետաքրքրվում է, թե որտեղ է նա մնում օտար քաղաքում:

– Փոքրիկ հյուրանոցի փոքրիկ համարում,- հայտնում է բիզնեսմենը:

– Եթե ինչ-որ մեկն այցելի Ձեզ այդ փոքրիկ համարում, նա կարող է հարցնել. «Ինչու Դուք` այդքան հարուստ մարդ, ապրում եք այսպիսի փոքրիկ համարում»: Դուք կարող եք պատասխանել. «Ես այստեղ կարճ ժամանակով եմ: Այստեղ կա այն ամենը, ինչ ինձ անհրաժեշտ է: Եկեք իմ իրական տունը և Դուք կտեսնեք, որ այն լրիվ ուրիշ է»: Այդ նույնն արդարացի է նաև իմ բնակարանի համար: Այս նյութական աշխարհը միայն ճանապարհ է: Իմ իրական տանը ամեն ինչ այլ տեսք ունի: Եկեք իմ հոգևոր կացարանը և Դուք կտեսնեք, որ ես պալատում եմ ապրում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ամենաիմաստուն առակը այն մասին, թե ինչպես վարվել, երբ ուզում են ձեզ վիրավորել
«Սեփական խաչը»․ իմաստուն առակ այն մասին, թե ինչու չի կարելի դժգոհել ճակատագրից
Հավերժական հրեշտակ․ ամենագեղեցիկ առակը մեր կյանքի ամենաթանկ մարդու մասին
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Ձգտեք առաջ՝ և ամեն ավելորդ բան ինքն իրեն կվերանա․․․
Իմաստուն առակ Սիրո և Բաժանման մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․