Եզոպոսի առակներից. «Գայլերն ու ոչխարները»

Եզոպոսը անտիկ աշխարհի առաջին առակագիրն է և ժանրի սկզբնավորողը։ Եզոպոսի մասին հիշատակում է Հերոդոտոսն իր «Պատմության» մեջ, որի հիման վրաենթադրվում է, որ Եզոպոսը ապրել է Ք. ա. 6-դ. դարում,Սամոս քաղաքում, եղել է ոմն Յադմոնի թրակացի կամ փռյուգիացի ստրուկը և սպանվել է Դելփիքում։ Եզոպոսին հիշատակում է նաև հույն կատակերգու Արիստոփանեսը: Ինչպես նշում է Պլատոնը իր «Ֆեդոն» տրամախոսության մեջ, Սոկրատեսը, սպասելով մահավճռին, չափածո է փոխադրել Եզոպոսի առակները: Ուշ անտիկականության շրջանում լայն տարածում է ստանում «Եզոպոսի կենսագրությունը» վեպը: Այստեղ Եզոպոսը հանդես է գալիս որպես տգեղ և կուզիկ իմաստուն ստրուկ (նախատիպը Հոմերոսի «Իլիականի»Թերսիտեսն է), որը ծաղրում է իր փիլիսոփա տիրոջը: Այսպես, Եզոպոսի տերը՝ փիլիսոփա Քսանթոսը, կարգադրում է հյուրասիրության ժամանակ մատուցելաշխարհի ամենալավ ուտեստը: Եզոպոսը ճաշ է պատրաստում լեզվից: Երբ նրան հարցնում են, թե ինչու է լեզու մատուցել, Եզոպոսը պատասխանում է, որ լեզուն է ամենալավ ու ամենագեղեցիկ կերակուրը, քանզի լեզուն է պահում ողջ մարդկային իմաստնությունը, գիտությունը և գեղեցիկ մտքերը: Հաջորդ օրը տերըդարձյալ պատվիրում է ուտեստ պատրաստել, բայց այս անգամ՝ աշխարհիամենավատ բանը: Եզոպոսը դարձյալ լեզու է մատուցում: «Լեզվից ավելի վատի՞նչ կա աշխարհում,- բացատրում է նա,- լեզուն է բոլոր վեճերի,գժտությունների և պատերազմների պատճառը»:

Հին աշխարհը չի կասկածել Եզոպոսի գոյությանը: Առակագրի անձի պատմականությունը առաջին անգամ կասկածի տակ է դրել Մարտին Լյութերը: 18-րդ դարի բանասիրությունը հիմնավորել է այդ կասկածը: Եզոպոսի անունով պահպանվել է 427 առակ: Հենց այս առակներն են հետագայում մշակել ու թարգմանել նշանավոր առակագիրներ Լաֆոնտենը և Կռիլովը: Ակնհայտ է, որ հայ առակագիրներ Մխիթար Գոշը և Վարդան Այգեկցին ևս գործ են ունեցել եզոպոսյան նյութի հետ:

«Գայլերն ու ոչխարները»

Գայլերը ուզում էին հարձակվել ոչխարների հոտի վրա, բայց ոչ մի կերպ չէր հաջողվում, որովհետև շները պահպանում էին ոչխարներին: Նրանք որոշեցին խորամանկությամբ հասնել իրենց նպատակին և դեսպաններ ուղարկեցին ոչխարների մոտ` շներին հանձնելու առաջարկով. չէ՞ որ հենց նրանց պատճռով է թշնամանք առաջացել, և եթե շներին հանձնեն, ապա գայլերի և ոչխարների միջև խաղաղություն կհաստատվի: Ոչխարները գլխի չընկան թե դրանցից ի՛նչ է ծագելու, և շներին հանձնեցին:

Եվ այն ժամանակ գայլերը, որ ավելի ուժեղացել էին, առանց դժվարության հաշվեհարդար տեսան անպաշտպան հոտի հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ամենաիմաստուն առակը այն մասին, թե ինչպես վարվել, երբ ուզում են ձեզ վիրավորել
«Սեփական խաչը»․ իմաստուն առակ այն մասին, թե ինչու չի կարելի դժգոհել ճակատագրից
Հավերժական հրեշտակ․ ամենագեղեցիկ առակը մեր կյանքի ամենաթանկ մարդու մասին
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Ձգտեք առաջ՝ և ամեն ավելորդ բան ինքն իրեն կվերանա․․․
Իմաստուն առակ Սիրո և Բաժանման մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Տղամարդու բնավորությունը` ըստ նրա սեռական նախասիրությունների
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ