Բաներ, որոնք վտանգավոր է ասել նոր բոյֆրենդին

Այն ամենը, ինչ մտածում եք նրա նախկին ընկերուհու մասին

Գուցեեւ դա իրոք նրա կողմից վատ ընտրություն է եղել ու նա ինքն էլ գիտի այդ մասին, բայց ավելի լավ է այդ առթիվ ձեր կարծիքը նրան մի հայտնեք։ Նրա աչքերում դուք խանդոտ կամ խղճուկ տպավորություն կթողնեք։ Տղամարդիկ ըստ էության չեն սիրում, երբ կանայք վատ են խոսում ուրիշ կանանց մասին։

Որ դինքդ քո մեջ որեւէ բան ես ատում

Յուրաքանչյուրն ունի սեփական բարդույթները։ Բայց երբ կենտրոնանում ես այն բանի վրա, որ ատում ես քո մարմնի որեւէ մասը, դու նախ գրավում ես նրա ուշադրությունը քո տվյալ թերության նկատմամբ, որը նա գուցե չէր էլ նկատել, եւ հետո՝ ինքդ քեզ ես լարում բացասական մտքերով։

Որ դու ատում ես քո նախորդ բոյֆրենդներից որեւէ մեկին

Անկախ նրանից, թե ինչ է նախորդ բոյֆրենդը քեզ արել՝ վրեժխնդրության ծրագրերդ նոր ընկերոջդ մի պատմիր։ Քո բոյֆրենդի համար տհաճ կլինի իմանալ, որ դու դեռ մտածում ես նախորդ ընկերոջդ մասին ու նույնիսկ նրա հանդեպ զգում ես ավելին, քան անտարբերությունը։

Որ դու հասկանում ես կամ չես հասկանում, թե ինչ է նրա մայրը գտել նրա հոր մեջ

Քննադատել նրա ծնողներին, նույնիսկ եթե նա ինքն է այդպես վարվում, անթույլատրելի է։ Նույնն էլ՝ գովելը, մանավանդ ակնարկելով, որ նրա հայրը, որպես տղամարդ քեզ դուր է գալիս։ Դա կարող է քո բոյֆրենդի մոտ տհաճ պոռնո ֆանտազիաներ առաջացնել։

Որ դու սեթեւեթում ես ղեկավարիդ հետ

Մենք բազմաթիվ երկակի ստանդարտներ ունենք այն մասին, թե ինչն է ընդունելի տղամարդկանց ու կանանց համար միջսեռային հարաբերություններում։ Տղամարդկանց կարող են ներել ամեն ինչ, եթե դա հանուն ընտանիքի է արվում։ Բայց կինը ոչ մի դեպքում չպետք է իր կանացիությունն ու գրավչությունը գործածի կարիերան առաջ տանելու համար ։ Այնպես որ ղեկավարիդ հետ հարաբերություններում պչրանքի ու սիրախաղի մասին ավելի լավ է բոյֆրենդիդ չպատմես։

Որ դու չես սիրում ռոմանտիկա

Այո, քեզ կարող են հիմարություն թվալ փետրվարի 14-ի կապակցությամբ առանձնահատուկ ժամադրությունները կամ էլ ռոմանտիկ նվերները։ Բայց դա առայժմ։ Ժամանակի ընթացքում աղջիկները հակված են փոխվելուն, հատկապես տեսնելով ուրիշների օրինակը։ Բայց եթե դուք նրան արդեն ասել եք, որ ռոմանտիկան ձեզ չի հետաքրքրում, ուրեմն հետագայում չարժե նրանից ռոմանտիկ արարքներ ակնկալել։

Որ դու ծիծաղում ես նրա վրա

Օրինակ երբ դու մի քանի անգամ կրկնում ես, որ նա հաստատ կթափի կաթը ու նա իրոք թափում է։ Նման իրավիճակներում ավելի լավ է բարձրաձայն չծիծաղել, կամ գոնե ասել «Ես ոչ թե քեզ վրա եմ ծիծաղում, այլ իրավիճակի»։

Որ քեզ առաջարկություն արդեն արել են

Գուցե դու ուզում ես պարծենալ, թե ինչ ցանկալի աղջիկ ես։ Բայց եթե քո բոյֆրենդը քեզ առաջարկություն է անում՝ ավելի լավ է չհիշատակես քո կյանքի նախորդ առաջարկությունների մասին։ Չէ՞ որ նա պետք է քեզ համար առանձնահատուկ լինի, այլ ոչ թե հերթական։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան – «Նոր տարվա գիշեր»
ԱՄՆ-ի ամենասարսափազդու կղզին (Video)
Միայն առավել ուշադիրները կկարողանան գտնել բոլոր 12 տարբերությունները․ Կարո՞ղ եք գլուխ հանել
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան – «Հյուսիս – հարավ»
Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Թեստ․ Նկարում երկու աղջիկ է թաքնված․ կկարողանա՞ք նկատել նրանց

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ԹԵՍՏ․ Եթե անսխալ պատասխանեք թեստի բոլոր հարցերին, կնշանակի, որ ձեր ուղեղն աշխատում է ինչպես շվեյցարական ժամացույցը
ԹԵՍՏ. Գիտեք՝ ինչպես են գրվում այս բառերը. «Խ, թե՞ Ղ»
Գիտելիքներ ստուգող ԹԵՍՏ․ Միայն խելացին կկարողանա 10/8 արդյունքով անցնել այս թեստը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Հետաքրքրաշարժ թեստ․ Գտի՛ր ավելորդը
ԹԵՍՏ. Գիտե՞ք արդյոք հայտնի դարձվածքները
ԹԵՍՏ. Միայն միջինից բարձր IQ ունեցողներն են կարողանում անցնել այս թեստը
Թեստ. Արդյոք իսկական հայ եք դուք, ստուգեք ձեր գիտելիքները այս թեստի միջոցով
ԹԵՍՏ. Հիշու՞մ եք արդյոք սիրված հայկական ֆիլմերը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան – «Նոր տարվա գիշեր»
ԱՄՆ-ի ամենասարսափազդու կղզին (Video)
ԹԵՍՏ․ Այս երկու դեռահասների մայրիկին կարող են գտնել միայն ամենաուշադիրները
Կապս խզեցի, ամենադաժան բանն է, երբ թիկունքից հարվածը ընդունում ես քո տնից. ինչու Արտյոմ Կարապետյանը չի շփվում 5 քույրերի հետ
Միայն առավել ուշադիրները կկարողանան գտնել բոլոր 12 տարբերությունները․ Կարո՞ղ եք գլուխ հանել
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան – «Հյուսիս – հարավ»
Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Թեստ․ Նկարում երկու աղջիկ է թաքնված․ կկարողանա՞ք նկատել նրանց
Տեսահոլովակի պրեմիերա. Ռազմիկ Ամյան և Սոնա – «Գիտես»