5 սխալ, որից հետո ձեր տղամարդը հեռանալու ցանկություն կունենա

1. Դուք փորձում եք նրան փոխել

Սա, հավանաբար, ամենատարածված եւ ամենաճակատագրական սխալն է, որ կանայք թույլ են տալիս: Ոչ մի դեպքում չի կարելի դա անել: Ինչ-որ պատճառով դուք արդեն սիրել ու ընտրել եք նրան: Պետք չէ ակնկալել, որ նա կփոխվի: Այո՛, դուք պետք է աճեք եւ զարգացնեք հարաբերությունները, բայց դա երկկողմանի պետք է լինի:

Պետք չէ ասել, որ նա շատ է խաղում համակարգչով, շատ է գարեջուր խմում. հենց սկզբից այդպես է եղել, եւ դա չի խանգարել: Ավելի լավ է ուշադրություն դարձնել նրան, թե ինչն է նրա մեջ ձեզ դուր գալիս:

2. Դուք փորձում եք նրան վերահսկել

«Մենք չէինք վիճի, եթե դու այնպես անեիր, ինչպես ես եմ ասում»: Այո՛, բոլորս ենք դա ասում, բայց դա ոչ միայն վանում է տղամարդուն, այլ հետագայում, որպես բողոքի նշան, նա կարող է ենթագիտակցորեն կրկնել արարքը:

Երբ դուք փորձում եք վերահսկել տղամարդուն, նրան ստիպում եք գործել ձեր թիկունքում: Եթե նրան չեք վստահում, երբ նա հանդիպում է ընկերների հետ, ապա խնդիրն ավելի խորն է: Դուք պետք է վստահ լինեք հարաբերություններում: Անվստահ կինը չի գրավում տղամարդկանց:

3. Դուք նրան բավականաչափ սեքս չեք առաջարկում

Սովորաբար տղամարդիկ դա միշտ են ցանկանում, իսկ կանայք կարողանում են դա օգտագործել, հատկապես՝ երբ ինչ-որ էմոցիոնալ խնդիր են զգում: Մյուս կողմից՝ ավելի շատ ուշադրություն եւ էմոցիոնալ կապ կզգաք, եթե ավելի հաճախ բավարարեք նրա անկողնային ցանկությունները: Ընդ որում, սեքսը չպետք է ձեզ համար պարտականություն դառնա, հիշեք՝ ինչպես էր նախկինում: Հավանաբար՝ ձեր գաղտնի խորամանկություններն ունեք, օգտագործեք դրանք:

4. Ձեզ չեք հետեւում

Դա բավական հաճախ է տեղի ունենում, հատկապես՝ երեխաների ծնվելուց հետո: Ոճային հագուստը, մազերի հարդարումը եւ մարզասրահն այդ ժամանակ ամենավերջին բաներն են, ինչ ցանկանում եք անել: Արտաքինին հետեւել հարկավոր է ոչ միայն ամուսնու, այլեւ հենց ձեզ համար: Երբ վստահ եք, որ լավ տեսք ունեք, ձեր տրամադրությունն էլ է բարձրանում:

5. Դուք կանգնում եք նրա եւ նրա ընտանիքի միջեւ

Կրկնե՛ք. «Ես չեմ ասի նրան, որ նրա ընտանիքը սարսափելի է»: Մի՛ արեք դա: Նրանք եղել են մինչեւ քեզ եւ կլինեն նրա հետ միշտ: Այո, կարող են լինել իսկապես սարսափելի իրավիճակներ, ու եթե դա իսկապես այդպես է, ապա նա ինքը կհասկանա եւ չի ցանկանա լսել ձեր մեկնաբանությունները:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Տղամարդու բնավորությունը` ըստ նրա սեռական նախասիրությունների
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ