Ինչպես նվաճել տղամարդու սիրտը հենց առաջին հանդիպմանը

Որպեսզի տղամարդը սիրահարվի, պարտադիր չէ, որ կինն ունենա իդեալական կազմվածք ու աներևակայելի հմայք:

Ամեն ինչ շատ ավելի հեշտ է. բավական է նրան ներշնչել, որ լավագույն կինս ես աշխարհում:

Երբ ծանոթանում եք տղամարդու հետ, մի շրջապատեք Ձեզ անլուծելի հանելուկայնությամբ ու անմատչելիությամբ:

Շատ կանայք կարծում են՝ հենց այդպես է պետք, բայց իրականում այդքան շատ հանելուկներ լուծելը տղամարդու համար բարդ է: Հակառակը, փորձեք ներկայացնել Ձեզ, բայց’ չափավոր:

Ժպտացեք, հարցրեք նրա մասին և ուշադիր լսեք պատասխանները. արական սեռը սիրում է, երբ իրեն լսում են: Առաջին ժամադրության ամենապարզ կանոններից է՝ թույլ տվեք, որ նա Ձեզնից շատ արտահայտվի: Հաճախ կանայք առաջին ժամադրության ժամանակ անվերջ պատմում են իրենց անցյալի, նախկին ընկերոջ, խնդիրների ու ուրախ պահերի մասին: Բայց դա սխալ պահվածք է:

Աշխատեք հնարավորինս ցույց տալ, որ Դուք լավ զրուցակից եք ու, որ ամենակարևորն է, կարողանում եք լսել: Իհարկե, պետք չէ ընկնել նաև մյուս ծայրահեղության մեջ, այն է’ համաձայնել նրա հետ ամեն ինչում ու բոլոր հարցերում կիսել նրա կարծիքը. մի մոռացեք Ձեր եսը, Ձեր տեսակետը ևս կարևոր է:

Ժպտացեք: Ժպիտը ոչ միայն ավելի է գեղեցկացնում ցանկացած կնոջ, այլև ստեղծում է լավ մթնոլորտ: Ավելի հաճախ ժպտալով’ Դուք նրան ցույց կտաք, որ իր հետ երջանիկ եք, ու նա իրեն ավելի հարմար կզգա Ձեր ներկայությամբ:

Մի վախեցեք ցույց տալ, որ նա իրոք հետաքրքրում է Ձեզ: Սիրախաղը բնավ էլ չի խանգարի. երբեմն ծիծաղեք, աննկատ հպվեք նրան, որսացեք հայացքը:

Մի թաքցրեք, որ հետաքրքրված եք նրանով, բայց և մի մոռացեք ցույց տալ, որ նա դեռ պետք է գրավի Ձեզ, թեպետ Դուք դեմ չեք լինի, որ մի օր դա նրան հաջողվի…

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Թեստ, որը շատ նոր բաներ կպատմի քո անձի մասին․ ասա՝ ինչ ես առաջինը տեսնում այս նկարում
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Հզոր առակ աշխարհի ամենաստեղծարար ուժի՝ ներման մասին
«Որտե՞ղ է գնդիկը» խաղը՝ կատվի հետ (Video)
«Փնտրեք ձեր մարդկանց»
«Ի՜նչ շքեղություն է՝ նորաձև չլինելը»

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
9 բան, որոնք կնոջը ցանկալի են դարձնում անկողնում
Երկու զրո ավելացրեք Ձեր կոշիկի համարին, հանեք Ձեր ծննդյան թիվը՝ արդյունքը Ձեզ կզարմացնի

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ, որը շատ նոր բաներ կպատմի քո անձի մասին․ ասա՝ ինչ ես առաջինը տեսնում այս նկարում
Լեգենդար ֆոտբոլիստ Հարի Քեյնի անակնկալը Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին (Video)
Ռոնալդուին սիրելիի հետ նկատել են հայկական «Լավաշ» ռեստորանում (Photo)
Ջենիֆեր Լոպեսը մերկ տեսանյութ է հրապարակել լոգարանից (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Հզոր առակ աշխարհի ամենաստեղծարար ուժի՝ ներման մասին
«Որտե՞ղ է գնդիկը» խաղը՝ կատվի հետ (Video)
«Փնտրեք ձեր մարդկանց»