Ցնցող փաստեր նեխուրի մասին, որոնց մասին շատ քիչ մարդ գիտի

Քանի որ արդեն շուկայում հայտնվել է թարմ նեխուրը, հարկ է խոսել այդ բանջարեղենի հատկությունների` օգուտի ու նաև վնասի մասին:

Նեխուրը յուրահատուկ է նրանով, որ սննդի մեջ պիտանի են այս բանջարեղենի թե՛ թփերը, թե՛ արմատը և թե՛ ցողունը:

Իսկ խոհարարական տեսանկյունից էլ այն լայն հնարավորություններ է ընձեռում, քանզի կարելի է օգտագործել թե՛ հում և թե՛ ջերմամշակված վիճակում: Արմատը կարելի է քերել ու օգտագործել աղցանների մեջ կամ եփել, շոգեխաշել ու նույնիսկ փուռը դնել: Այն համով կարտոֆիլի նման է մի քիչ, ուստի ճաշի մեջ բացակայող կարտոֆիլը կարելի է փոխարինել դրանով և անգամ տապակել կարտոֆիլի պես: Իսկ ցողունների կա՛մ հյութն են քամում, կա՛մ մանր կտրատում աղցանի համար: Կարելի է կիրառել ապուրներում ու բանջարեղենային խավարտների մեջ: Շատ հարմար է թանձրահյութերին ավելացնելու համար: Տնտեսուհիները գիտեն, թե ինչ աննման համ է հաղորդում նեխուրը սպասին, հատկապես եթե առատ է օգտագործվում:

Այս բույսը շատ կարևոր հանքանյութեր է պարունակում` կալիում, կալցիում, ցինկ ֆոսֆոր, մագնեզիում, երկաթ:

Ինչպես նաև C, և B, PP, E խմբի վիտամիններ: Հենց օգտակար նյութերի այսքան առատության շնորհիվ է, որ այն էներգիա է պարգևում ու դրական ազդեցություն ունենում մաշկի, մազերի, աչքերի վրա ու անգամ վերքերի արագ սպիացմանն է նպաստում:

Նեխուրն օգնում է հոգնածության ու դեպրեսիայի դեպքում, բարձրացնում տրամադրությունն ու աշխատունակությունը, կարգավորում քունը, հանգստացնում նյարդերը, երիտասարդացնում օրգանիզմը` մաքրելով թույներից ու դանդաղեցնում ծերացման գործընթացը: Ի դեպ, քչերը գիտեն, որ նեխուրն օգնում է շոգը մեղմելուն. մեկ գդալ հյութը երկար ժամանակ կօգնի պահպանելու աշխուժությունը:

Նեխուրը կօգնի քաշ գցելուն

Արդեն ասվեց, որ նեխուրի օգնությամբ կարելի է օրգանիզմը մաքրել:

Այն թեթևակի թուլացնող հատկություն ունի, խթանում է ստամոքսահյութի արտադրությունը, ինչն արագացնում է մթերքի վերամշակումն ու ազատում ստամոքսն ու աղիները նեխած սննդից:

Այն օգնում է նյութափոխանակության կարգավորմանը:

Բացասական կալորիականություն ունի, ինչը նշանակում է, որ նեխուրը մարսելու համար ավելի շատ կալորիա է պահանջվում, քան դրա մեջ պարունակվողն է:

Նեխուրի օգուտն ու վնասը

Նրանք, ովքեր նեխուրն օգտագործում են պարզապես որպես բաղադրիչ աղցանի կամ էլ ապուրի մեջ, նրանց համար այս բանջարեղենի օգտակար հատկությունները հայտնություն են: Նեխուրի առանձնահատուկ համն ու բուժական նշանակությունը նոր չի բացահայտվել: Դրա մասին դարեր ի վեր տեղյակ է մարդկությունը, ու ինչպես վերը նշվեց, այս բանջարեղենը «ոտքից գլուխ» օգտակար է:

Այն, ի դեպ, ոչ միայն հաճելի համ ու հիվանդությունների դեմ պայքարելու հատկություններ ունի, այլ կարող է փրկել այն ամուսնությունը, որտեղ կիրքը մարել է: Իմաստուն կանայք դա նկատի կառնեն ու կհամեմեն ապուրն ու աղցանն այս հրաշագործ բույսով:

Դժվար թե բանջարանոցում հանքանյութերի նման բազմազանությամբ նեխուրին մրցակից գտնվի:

Նեխուրն օգնում է սրտանոթային հիվանդությունների դեպքում, կանխում է վարակիչ հիվանդությունները, ամրապնդում իմունիտետը, աթերոսկլերոզի հրաշալի կանխարգելիչ միջոց է, օգնում է հաղթահարելու ներքին տագնապի զգացողությունը, բարերար ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վրա, օգնում է արյան ճնշման, երիկամային ու միզասեռական համակարգի հիվանդությունների դեպքում, համալիր դրական ազդեցություն է գործում մարսողական համակարգի, ստամոքսահյութի մշակման վրա:

Աղիքներում կանխում է սննդի նեխման պրոցեսը, հեշտացնում սպիտակուցների յուրացումը. նեխուրի օգտակարությունն ուժգնանում է հատկապես մսով ուտեստների հետ:

Դժվար է գերագնահատել նեխուրի օգտակարությունը նաև երեխաների համար, այն հատկապես պետք է ներառվի գարնանային սննդաբաժնում` կանխելու հիպովիտամինոզը (վիտամինային անբավարարությունը):

Նեխուրը տղամարդու համար

Հնուց հայտնի է, որ նեխուրը տղամարդկանց համար օգտակար բույս է: Հին Հունաստանում մարտիկներին տրվող սննդի մեջ արմատապտուղ էին ավելացնում ուժը կրկնապատկելու համար, իսկ հայտնի սրտակեր Ջակոմո

Կազանովան պաշտում էր նրբահամ ուտելիքներն ու դրանք առատորեն համեմում էր նեխուրով: Իսկ միջին դարերում այդ բուժիչ բույսն ալքիմիկոսները կիրառում էին սիրո թուրմեր պատրաստելու համար:

Պատահական չէ, որ բժիշկները համեմատում են վիագրան ու նեխուրը, քանի որ երկու միջոցների դեպքում էլ ազդեցությունը շատ ցայտուն է դրսևորվում:

Նեխուրի մեջ պարունակվող անդրոստերոն հորմոնն ավելացնում է արական ուժն ու տղամարդուն սեքսուալ հերոսությունների մղում: Ընդ որում, պոտենցիայի վրա բարերար են ազդում բույսի և՛ արմատը, և՛ ցողունը, և՛ տերևները:

Նեխուրի բուժիչ հատկությունը շատ օգտակար է տարեց տղամարդկանց համար, քանի որ օգնում է կարգավորել ճնշման տատանումներն ու հակաօքսիդանտների շնորհիվ նպաստում է օրգանիզմի երիտասարդացմանը:

Նեխուրը կնոջ համար

Ինչո՞վ է օգտակար. թեկուզ նրանով, որ օգնում է բարեկազմ մնալ բացասական կալորիականության շնորհիվ: Օգնում է կարգավորել նյութա- և աղաջրային փոխանակությունը, բարելավում է մարսողությունը` արագացնելով սննդի մշակումը, թույլ չտալով, որ այն վերածվի ճարպի: Հետևաբար, այն շատ օգտակար է սննդակարգի ժամանակ: Այն կանանց նույնպես թարմացնում ու երիտասարդացնում է, իսկ հանքանյութերը նպաստում են աչքերի լարվածությունը վերացնելուն, ինչից կանանց հայացքը պարզ ու պայծառ է դառնում, վերացնում է սթրեսն ու բարերար ազդում մաշկի, եղունգների ու մազերի վրա:

Մեկ առավելություն ևս. նեխուրի հյութն օգնում է վերացնելու ոտքերին գոյացած արտահայտված մազանոթային ցանցը: Այդ հրաշալի հատկությունը բացատրվում է այս բույսի` անոթները ամրացնելու ու արյան կազմությունը բարելավելու հատկությամբ:

Կանանց գեղեցկությունը մեծ մասամբ պայմանավորված է ինտիմ կյանքի որակով, ու այս հարցում նույնպես նեխուրը մեծ դեր է կատարում:

Նեխուրը ` կշեռքի նժարին

Նեխուրը սննդակարգի մեջ ներառելուց առաջ պետք է լավ ուսումնասիրել և՛ օգտակար հատկությունները, և՛ հակացուցումները` օրգանիզմը չվնասելու նպատակով: Այս բանջարեղենը կարող է բազում հիվանդություններ դարմանել ու ընդհանուր բարերար ազդեցություն ունենալ: Սակայն, որքան էլ բազմաթիվ են օգտակար հատկությունները, այն զերծ չէ հակացուցումներից:

  • Նեխուրը սննդի մեջ չի կարելի կիրառել, եթե հենց այդ պահին բարձր ճնշում ունեք, քանի որ այն կարող է կրիզի պատճառ դառնալ:
  • Չի կարելի օգտագործել, եթե երակների լայնացում ու թրոմբային հիվանդություն ունեք:
  • Հակացուցված է ծերերին ու հիվանդությունից հյուծվածներին ու սրացումների ժամանակ:
  • Երիկամաքարային ու աղեստամոքսային տրակտի հայտնի հիվանդությունների դեպքում:
  • Էնթերոկոլիտ ու կոլիտ ունեցողներին` եթերայուղերի պատճառով:
  • Լեղաքարային հիվանդությունների, խոլեցիստիտի, պանկրեատիտի դեպքում պետք է սահմանափակել սննդի մեջ նեխուրի օգտագործումը:
  •  Նեխուրի հյութն ու նեխուրային սննդակարգը նախընտրելի չեն սուր ալերգիաների դեպքում:

Հղի կանանց նեխուր ցանկացած վիճակում արգելվում է (հատկապես 6 ամսվա հղիությունից հետո), ինչպես նաև կրծքով կերակրելու շրջանում, քանի որ այն նվազեցնում է կաթի քանակն ու սպեցիֆիկ համ հաղորդում կաթին, ինչը փոքրիկին պարզապես կարող է դուր չգալ:

Պետք է խուսափել նեխուր օգտագործելուց արգանդային արյունահոսության, դժվար դաշտանի դեպքում. սպանախն ու մաղադանոսը նույնպես պետք է բացառել սննդաբաժնից:

Ճիշտ է, նեխուրի օգտակար հատկությունները բազում են, սակայն այն պետք է զգուշությամբ օգտագործել` հաշվի առնելով օրգանիզմի առանձնահատկությունն ու հիվանդությունների առկայությունը, որոնց դեպքում այս բանջարեղենը կարող է վնասել:

Նեխուրը 11 օգուտի մասին

1. Նեխուրը մեծ քանակությամբ հանքանյութեր ու վիտամիններ է պարունակում: Ցողունները հարուստ են А վտամինով, որը շատ կարևոր է տեսողության համար, հատկապես` որպես հավկուրության կանխարգելման միջոց:

2. B խմբի վիտամիններով (B1, B2, B3, B5, B6), ինչը նշանակում է, որ այն շատ կարևոր է ուղեղի ու կենտրոնական նյարդային համակարգի համար, օժտված է ուշադրությունը կենտրոնացնելու, մտածողությունն արագացնելու ու հիշողությունը բարելավելու հատկությամբ:

3.Կալիումի պարունակությունն այն բարձր ճնշում ունեցողների համար է օգտակար դարձնում, քանի որ կարգավորում է ճնշումը:

4. Կալիումը նաև միզամուղ է, քանի որ նատրիումի հակոտնյան է, որը, հակառակը, հեղուկը պահում է օրգանիզմում: Կալիումի այդ հատկությունը կարևոր է երիկամների ու միզուղիների հիվանդությունների դեպքում: Եթե օրգանիզմում ինչ-ինչ պատճառներով այտուցներ են առաջացել, ապա նեխուրը կօգնի լուծել խնդիրը:

5. Ցինկը կօգնի լուծելու մաշկի մազերի ու եղունգների խնդիրը, քանի որ հիմնականում օրգանիզմում ցինկի անբավարարությունն է հանգեցնում նման խնդիրների:

6 . Նեխուրի C վիտամինն օգնում է իմունիտետին ու գործում է հակաօքսիդանտի պես. պաշտպանում է օրգանիզմի բջիջները վնասումից ու վաղաժամ ծերացումից:

7.Կալցիումն ու ֆոսֆորը, թեկուզև ոչ մեծ քանակությամբ, կօգնեն ատամների ու ոսկրերի ամրությանը:

8. Նեխուրը հրաշալի միջոց է նիհարել ցանկացողների համար` բացասական կալորիականության շնոհիվ, որի յուրացման համար օրգանիզմը շատ էներգիա է ծախսում: Դա նեխուրի հատկապես արմատի մեջ պարունակվող կոշտ բջջանքի շնորհիվ է, որն անգամ լավ ջերմամշակման արդյունքում լրիվ չի քայքայվում:

9. Նեխուրի մեջ կան նյութեր, որոնք կործանարար են ազդում օրգանիզմի քաղցկեղածին նյութերի`պոլիացետիլենների ու ֆտալիդների վրա: Այսինքն` այն նաև հակաքաղցկեղային ազդեցություն ունի, քաղցկեղային հիվանդությունների յուրօրինակ կանխարգելման միջոց է:

10. Նեխուրի մեջ պարունակվող կումարին նյութը թեթևացնում է ցավը, հատկապես` գլխացավը:

11. Վիտամինա-հանքանյութային կազմության ու կենսաբանական ակտիվ նյութերի շնորհիվ, նեխուրի ամենօրյա օգտագործումը կարող է օրգանզիմի վրա ընդհանուր ամրապնդող ազդեցություն ունենալ ու լավ ինքնազգացողության հիմք լինել:

Այս ամենն իհարկե գերազանց է, սակայն չմոռանանք` նեխուրը համադարման չէ: Թեկուզև օգտակար բանջարեղեն է, սակայն այն պետք է օգտագործել չափավոր` օրական 400 գ ոչ ավելի, չի կարելի չարաշահել:

Կարևոր է հիշել նաև, որ օգտակար նյութերի առավելագույն քանակ պարունակվում է թարմ բանջարեղենի մեջ:

Ջերմամշակման արդյունքում որոշ բջջատեսակներ կարող են քայքայվել:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Մթերքներ՝ գեղեցկության և երիտասարդ մաշկի համար
Վարդի բուժիչ հատկությունները, որի մասին քչերը գիտեն
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ինչու՞ են կանայք դավաճանում
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Իսկ դուք կկարողանա՞ք գտնել այս հանելուկների պատասխանները
Մթերքներ՝ գեղեցկության և երիտասարդ մաշկի համար
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան է տվյալ իրավիճակում խախտում կատարում
Վարդի բուժիչ հատկությունները, որի մասին քչերը գիտեն
Թեստ․ Փորձեք մեկ կադրից գուշակել ճանաչված երգիչներին
Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը անցնի խաչմերուկը