Ինչպես կծու սննդից հետո արագ ազատվել բերանում այրոցից

Կծու սնունդ օգտագործելուց հետո անմիջապես վրայից ջուր խմելու ցանկություն է առաջանում, սակայն դա չի օգնում ազատվել այրոցից։

Դրա փոխարեն կան ավելի արդյունավետ միջոցներ, որոնք այսօր կներկայացնի zNews-ը։

1. Պաղպաղակ ուտել

Սառնությունը նվազեցնում է նյարդային վերջավորությունների զգայունությունը, ինչի շնորհիվ կծվությունը գրեթե չի զգացվում։

2. Վրայից ալկոհոլ խմել

Կարելի է ցանկացած ալկոհոլային խմիչք օգտագործել։ Ալկոհոլը արագ քայքայում է այրող նյութի կառուցվածքւ և հանում է լորձաթաղանթի գրգռվածությունը։

3. Ցիտրուսային միրգ ուտել

Ցիտրուսներում բարձր թթվայնության շնորհիվ այրոցն ու դառնությունը բերանում անմիջապես անցնում է։ Եթե ձեռքի տակ թարմ մրգեր չկան, կարելի է դրանք փոխարինել հյութով։

4. Հացակեղև ծամել

Հացը հարուստ է օսլայով, իսկ օսլայի բարձր պարունակությունը օգնում է ազատվել բերանի խոռոչում այրոցից։ Դրա համար մեկ րոպեի չափ ծամեք հացի կեղևը։

5. Կարտոֆիլի խյուս ուտել՝ այն բերանում մի քանի րոպե պահելով

Կարտոֆիլը նույնպես հարուստ է օսլայով։ Արդյունքում տհաճ այրոցի զգացողությունն անհետանում։

6. Յուղոտ կաթ խմել

Կաթը կազեին է պարունակում, որը ածխածին, թթվածին, ջրածին և ազոտ պարունակող բարդ սպիտակուց է։ Այն չեզոքացնում է պղպեղի ալկալոիդները, որոնք էլ կծու համի պատճառն են հանդիսանում։

7. Մեղր կամ շաքար ծամել

Շաքարն ու մեղրը կլանում են պղպեղի՝ բերանի մեջ մնացած մասնիկները՝ վերացնելով այրոցի զգացողությունը։

8. Բերանում մի կտոր կարագ պահել

Կարագը նույնպես հարուստ է ճարպերով և կազեինով, այդ պատճառով այն արագ թեթևացնում է վիճակը։ Կազեինը վերացնում է կծվությունը, իսկ ճարպերը պաշտպանում են բերանի խոռոչը ագրեսիվ ալկալոիդներից։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Տղամարդու բնավորությունը` ըստ նրա սեռական նախասիրությունների
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ