Երբ սիրում են, բայց պատրաստ են հեռանալ

Տղամարդը թուլանում է՝ կնոջից սիրո խոստովանություն լսելով։

Նրան սկսում է թվալ, որ բոլոր հարցերը կարգավորված են ու այլեւս անհանգստանալ ու պայքարել պետք չէ։

Եվ, իսկապես, կանանց մեծ մասի դեպքում դա այդպես է, եթե սիրեցին՝ ուրեմն վերջ, ամբողջ կյանքում կսիրեն։

Այդ պահից սկսած տղամարդն ինչ էլ անի, որքան էլ սառը կամ սխալ վերաբերվի կնոջը, որքան էլ չգնահատի ու ստորացնի՝ նրան ամեն ինչ ներելի է։ «Ես սիրում եմ»-ն արդարացնում է ամեն ինչ։

«Հիմա անհարմար պահ է», «դու չափից շատ բան ես ուզում», «չի կարելի լինել այդքան եսասեր», «մեր սերը ոչ բոլորի համար է, պետք է դիմանալ փորձությանը», «սպասիր, համբերիր» եւ այլն։

Այս բոլոր արտահայտությունների ետեւում երկրորդ իմաստ կա թաքնված՝ «սիրում ես՝ զոհաբերիր քեզ»։ Եվ կանանց ճնշող մեծամասնությունն այդպես էլ անում է՝ սպասում, համբերում, բացատրում, արդարանում։ Տղամարդը վիրտուալ խոչընդոտները ներկայացնում է որպես իրական, իսկ կինը սպասում է, մինչեւ ամեն ինչ կհարթվի, երբեմն՝ տարիներով։

Իսկ պահը միշտ հարմար է։ Հենց հիմա է ամենահարմար պահը սիրո ու հարաբերությունների համար։Այն կոչվում է «այսօր»։ Մնացած ամեն ինչը պատրանք ու երեւակայություն է։ Ապագան, ծրագրերը, հեռանկարները, խոստումները ՝ այդ ամենը խայծեր են, որոնք փորձառու տղամարդիկ նետում են կանանց պահելու համար ու որոշ սիրող կանայք կուլ են տալիս այդ խայծերը։

Մենք բոլորս կախում ունենք սիրուց։ Բոլորս։ Առանց բացառությունների։ Բայց ի՞նչն է տարբերում կախումից տառապող անձին պայմանականորեն առողջ մարդուց։ Պայմանականորեն առողջ մարդը հասկանում է, որ հարաբերություններից բացի կան նաեւ ավելի բարձր արժեքներ՝ օրինակ արժանապատվությունը, հպարտությունը, հոգեկան հանգիստը։

Եթե այդ ներքին զգացողությունները անցնում են՝ ապա պատմությունը ոչ թե սիրո մասին է դառնում, այլ ինչ-որ խոցված ու ցավագին մի բանի։ «Սիրում եմ»-ը ինքնին վերածվում է «արա ինձ հետ ինչ կամենում ես, ես առանց քեզ ապրել չեմ կարող»։

Մինչդեռ «սիրում եմ»-ը կյանքն է։ Ես սիրում եմ քեզ, բայց ես կյանքս քեզ չեմ նվիրի։ Ես սիրում եմ քեզ, բայց թույլ չեմ տա ինձ տրորել ու հաշվի չնստել ինձ հետ։ Ես կանեմ ամեն ինչ քեզ համար, բայց եթե դու ինձ կգնահատես՝ կհեռանամ։ Ես սիրում եմ քեզ, բայց եթե ստիպված լինել հեռանալ, կկարողանամ մեկ ուրիշին էլ սիրել։

«Սիրում եմ, բայց պատրաստ եմ հեռանալ»՝ դա ասես վերացնում է բոլոր սովորական շաբլոնները, մտածելակերպի ու վարքագծի ընդունված շաբլոնները։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
Տղամարդու բնավորությունը` ըստ նրա սեռական նախասիրությունների
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ