Բարձրորակ կնոջ 12 նշան

1. Նա դրդում է ձեզ՝ հասնել ձեր նպատակներին, բայց չի միջամտում: Նա վստահ է, որ դուք կարող եք ընդունել ճիշտ որոշումներ: Նա ձեր աջակիցն է, ոչ թե մարզիչը:

2. Նա չի փորձում ձեզ ստիպել խանդել: Նա վստահ է ինքն իր վրա, գիտի իր արժեքը եւ որ դուք գիտեք այդ մասին: Նա խաղեր խաղալու անհրաժեշտություն չունի՝ ցույց տալու համար, որ արժանի է ձեզ:

3. Նա արքայադստեր բարդույթ չունի: Նա պահանջում է, որ դուք նրան հարգանքով վերաբերվեք ոչ միայն նրա համար, որ նա ձեր սիրելին է կամ որ կին է: Նա ակնկալում է, որ դուք հարգանքով կվերաբերվեք ձեր ընտանիքին եւ ընկերներին, եւ նման վերաբերմունք է սպասում նաեւ իր նկատմամբ:

4. Նա ունի իր կյանքի մի մասը, որտեղ դուք չկաք. ընկերներ, հոբբի, կարիերա, ինչ ասես: Նա բավականաչափ անկախ է եւ վստահ, որ կարիք չունի ձեր ներկայությանն ամեն տեղ:

5. Դուք անգամ չեք մտածում՝ արժե նրան հրավիրել ինչ-որ միջոցառման. ընկերների հետ հանդիպում, կորպորատիվ, ծնողների մոտ: Նա գիտի՝ ինչպես իրեն պահել տարբեր իրավիճակներում: Նա բավականաչափ հասուն է՝ լավ տպավորություն թողնելու համար ձեր գործընկերների վրա եւ բավականաչափ իմաստուն ՝ ընկերների հետ ժամանակ անցակացնել կարողանալու համար:

6. Նա հետեւում է իրեն: Դա չի նշանակում, որ նա իդեալական է, բայց նա միշտ ձգտում է կատարելության: Դուք կարիք չունեք նրան ասելու, որ նա ինչ-որ խնդիր պետք է լուծի: Նա ինքնաբավ է, ինքն է հասկանում՝ ինչպես լուծել խնդիրները: Նրան պետք է զուգընկեր, ոչ թե հայրիկ:

7. Նա միշտ ներկայանում է որպես անհատ, ոչ թե որպես ձեր ընկերուհի: Ձեր կարգավիճակը ոչ մի բան չի նշանակում, բացի նրանից, որ դուք միասին եք:

8. Նա չի ամաչում սեքսից: Եթե նա չի ցանկանում ինչ-որ բան անել, այդ մասին հանգիստ կարող է ասել, ոչ թե թաքցնել: Նա կարող է հանգիստ խոսել ձեր ինտիմ կյանքի մասին. դա նորմալ է եւ վայել հասուն մարդկանց:

9. Նա ունի սեփական կարծիքը եւ կարող է հիմնավորել այն: Եթե նա ձեզ հետ համաձայն չէ, դա կարող եք քննարկել հանգիստ՝ առանց բարձր տոնի:

10. Նա երբեք ձեզնից չի բամբասի իր հարազատների եւ ընկերների մոտ: Նա հարգում է ձեզ եւ չի նվաստացնի ուրիշների մոտ:

11. Նա գիտի, թե ինչ է ուզում կյանքից: Նա չի դավաճանում իր արժեքներն ու երազանքները՝ միայն թե տղամարդու հետ լինի:

12. Դուք ձեզ երջանիկ կզգաք նրա կողքին, քանի որ գիտեք, որ նա չի հանդիպի ում հետ պատահի: Նա չի վախենում մենակ մնալ, ու եթե ձեզ ընտրել է, ապա իսկապես անտարբեր չէ եւ կարծում է, որ դուք միմյանց կօգնեք միասին զարգանալ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
8 նշան, որ կինը լավ է անկողնում
Ինչն է վանում տղամարդկանց 40-ից բարձր տարիքի կանանց մեջ․ պատճառը տարիքը չէ
Կանայք, որոնց անհնարին է մոռանալ
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Մեկ ՊԱՐԶ արտահայտություն, որից հետո չարժե կնոջ հետ գործ ունենալ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Տղամարդու բնավորությունը` ըստ նրա սեռական նախասիրությունների
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ