7 խնդիր, որոնց դեմ բանանը կպայքարի ցանկացած դեղահաբից ավելի լավ

Պարզվում է, որ գոյություն ունեն խնդիրներ, որոնք բանանը լուծում է ավելի լավ, քան դեղահաբերը։

Բանանն այն մրգերից է, որ պետք է լինի յուրաքանչյուրի սննդակարգում։

Բանանը շատերի սիրելի միրգն է, սակայն քչերը գիտեն, որ չնայած բարձր կալորիականությանը, այն օգնում է լուծել մի շարք առողջական խնդիրներ, որոնց մասին կպատմի zNews-ը։

1. Հիպերտոնիա

Հիպերտոնիայով տառապող շատ մարդիկ կալիումի պակաս ունեն, իսկ աղերը օրգանիզմում մեծ քանակությամբ են։ Կալիումը օրգանիզմից հանում է ավելորդ աղերը։ Այնպես որ կերեք կալիումով հարուստ բանան և իջեցրեք ձեր ճնշումը։

2. Սթրեսի մակարդակի իջեցում

Բանանը լավագույն հակասթրեսային միրգն է համարվում։ Այն անհրաժեշտ վիտամիններ և միկրոտարրեր է պարունակում, որոնք ազդում են նյութափոխանակության վրա, ինչը նույնպես կապված է օրգանիզմում սթրեսի մակարդակի հետ։

3. Տեսողության բարելավում

Բանանը վիտամին A է պարունակում, որն աչքերի առողջության համար մեծ նշանակություն ունի։ Մեր մարմինը օրական որոշակի քանակությամբ A վիտամինի կարիք ունի՝ հավկուրության զարգացման հնարավորությունը նվազեցնելու համար։ Կանանց այն պետք է օրական 700 միկրոգրամ, տղամարդկանց՝ 900։

4. Փորկապություն և մետեորիզմ

Բանանը պեկտին է պարունակում, որը օրգանիզմից հանում է ծանր մետաղներն ու տոքսինները։ Բանանը նաև հրաշալի պրոբիոտիկ է, որը խթանում է մարսողությանը։ Այն նաև նվազեցնում է գազերի արտադրությունը և որպես թեթև լուծողական է գործում։

5. Օգնություն նախադաշտանային վիճակում

Բանանը B6 վիտամին է պարունակում, որը դրական ազդեցություն է գործում օրգանիզմում շաքարի պարունակության վրա և թույլ է տալիս նվազեցնել նախադաշտանային համախտանիշի բացասական երևույթները։ Այս վիտամինն օգնում է նաև փքվածության դեպքում։

6. Ընկճախտ

Բանանը տրիպտոֆան է պարունակում, որը բարձրացնում է սերոտոնին հորմոնի արտադրությունը։ Օրական երկու բանան ուտելով դուք կազատվեք թեթև տխրությունից։

7. Քաշի կորուստ

Բանանը քաղցր միրգ է և միևնույն ժամանակ հեշտությամբ ընդգրկվում է ցանկացած սննդակարգում։ Բանանի մեջ մեծ քանակությամբ ջրում լուծվող բջջանյութ կա։ Երբ մանրաթելերը մարսողության գործընթացում են հայտնվում, դրանք քաշում են ջուրը և դանդաղեցնում են մարսողությունը, իսկ դա նշանակում է, որ դուք ավելի երկար եք ձեզ կուշտ զգում։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Տղամարդու բնավորությունը` ըստ նրա սեռական նախասիրությունների
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ