12 պարզ բան, որոնք կփոխեն Ձեր կյանքը

1. Սովորեք ավելի շատ մարդկայնություն ցուցաբերել

Գաջեթները, իհարկե, մարդկության մեծագույն ստեղծագործություններից են, բայց եթե զգույշ չլինեք, դրանք կարող են խանգարել ձեր երջանկությանը:

Վերահսկեք դրանք, որպեսզի հակառակը չստացվի:

Այլ կերպ ասած՝ մի կողմ թողեք սմարթֆոնը: Մի խուսափեք տեսողական շփումից:

Մի թաքնվեք այդ սարքերի էկրանների հետեւում: Ավելի լավ է լսեք այլ մարդկանց պատմությունները: Լսեք եւ միասին ժպտացեք:

2. Սկսեք զտել աղմուկը, որն առաջանում է ձեր գլխում

Զգույշ եղեք ձեր կյանքում բարձրախոսն ու բեմն ինչ-որ մեկին վստահելու հարցում:

Պետք չէ պարզապես հետեւել ամենաբարձր ձայնին: Լսեք ամենաանկեղծ, իսկական ձայնը:

3. Սկսեք տարբեր ընտրություն անել, ձեր իսկ բարեկեցության համար

Մեր կյանքի մեծ մասը փոքր ընտրությունների արդյունք է, որոնց մենք բախվում ենք ամեն օր:

Եթե ձեզ դուր չի գալիս ձեր կյանքի մի մասը, ժամանակն է սկսել ոչ մեծ փոփոխություններ մտցնել կյանքում եւ լավագույն ընտրությունն անել, հենց այստեղ եւ հիմա:

4. Փորձեք ավելի արդյունավետ լինել, քան զբաղված

Կարելի է շատ զբաղված լինել, իսկ կարելի է նաեւ շատ արդյունավետ լինել:

Այս հասկացությունների միջեւ մեծ տարբերություն կա:

Շարժումն առաջընթացի հետ մի շփոթեք: Ճոճանակ-ձիուկը շարժվում է, բայց որեւէ քայլ առաջ չի անում:

5. Սկսեք ամեն օր որոշակի ժամանակ տրամադրել ինչ-որ բանի, ինչն իսկապես ձեզ համար մեծ նշանակություն ունի

Այն, ինչ անում եք ամեն օր, նշանակություն ունի, բայց այն, թե ինչու եք դա անում, ավելի կարեւոր է:

Այնպես որ՝ բավական է անել այն, ինչ պարզապես կարող եք անել:

Պարզեք, թե ինչի համար եք ծնվել եւ այսուհետ միայն դա արեք:

Եվ եթե անգամ օրական ընդամենը 15 րոպե կարողանաք տրամադրեք դրան, խնդիր չէ, թող այդ 15 րոպեն իսկապես իմաստ ունենա:

6. Սկսեք ապրել ներկայով

Եթե ձեր ուղեղում եւ սրտում շարունակում է ապրել անցյալի վիրավորանքը, որքան առաջ գնաք, այնքան վատ կլինի ձեզ համար:

Ազատվեք այդ վիրավորանքից: Մի կենտրոնացեք նաեւ կատարյալ ապագա ստեղծելու հարցի վրա՝ ներկան բաց չթողնելու համար:

Ապրեք հիմա եւ այստեղ:

7. Ձեր մտահոգությունները փոխարինեք դրական գործողություններով

Իրադարձությունների մեծ մասը, որի համար ես մտահոգվում եմ, տեղի չի ունեցել:

Իմ հույսերի եւ ջանքերի մեծ մասն իրականացել են:

Նույնը վերաբերում է նաեւ ամենաերջանիկ եւ հաջողակ մարդկանց, որոնց հետ բազմաթիվ տարիներ շփվել եւ աշխատել եմ:

Այնպես որ՝ շարունակեք երազել եւ գործել:

8. Սկսեք ընդառաջ գնալ ամեն ինչին, այլ ոչ թե խուսափել

Բացասական ինչ-որ բանից ազատվելու լավագույն միջոցը դրական ինչ-որ բանի ուղղությամբ կենտրոնանալն է:

9. Թույլ տվեք, որ ձեր սերը հաղթի վախերին

Մարդկային էությունը երկու ուժ ունի. Սեր եւ Վախ:

Վախը ձեզանից վանում է այն, ինչ ուզում եք: Սերը, հակառակը, գրավում է:

10. Սկսեք անել այն, ինչ ճիշտ է, եթե անգամ դա այնքան էլ դյուրին ընտրություն չէ

Միայն նրա համար, որ կարող եք, չի նշանակում, որ պետք է անեք:

Միայն նրա համար, որ դյուրին է, չի նշանակում, որ արժեք դա անել:

Արեք այն, ինչ ճիշտ է, այլ թե այն, ինչն այս պահին ավելի դյուրին է:

Այդ կերպ կկարողանաք խուսափել սթրեսային իրադրությունից:

11. Ձեզ միայն ինքներդ ձեզ հետ համեմատեք, այլ ոչ թե ինչ-որ մեկի

Մի մտածեք այն մասին, թե ինչ ունեն ուրիշները, որտեղ են նրանք գտնվում:

Դուք նրանց փոխարեն չեք, եւ քանի դեռ շարունակում եք ձեզ ուրիշների հետ համեմատել, ձեզ հարմարավետ չեք զգա ձեր սեփական տեղում:

Կենտրոնացեք նրա վրա, ինչն ավելի լավ է ձեզ համար, եւ ձեր հատուկ հանգամանքների վրա:

Ձեր նպատակներով տարվելու դեպքում այլեւս ձեզ չեք համեմատի ուրիշների հետ:

12. Իսկապես երջանիկ եղեք ուրիշների համար

Որքան շատ հրաշալի բան կարողանաք տեսնել ինչ-որ մեկի ճանապարհին, այնքան քիչ կցանկանաք համեմատել սեփական ուղու հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
ԹԵՍՏ․ Մեծահասակների 80%-ը չի կարողանում անցնել դպրոցական գիտելիքներին վերաբերող այս թեստը
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը