«Ճապոնական արգանդ». ինչո՞ւ են հազարավոր ճապոնուհիներ պարտադիր կարգով խմում ԱՅՍ թուրմը

«Ճապոնական արգանդ», «մանչժուրյան սունկ», ճապոնական սունկ, մեդուզա, մեդուզոմիցետ՝ այն տարբեր անվանումներ ունի:

Ճապոնիայում բժշկությունը վաղուց ընդունել է, որ թեյի սունկը դրականորեն է ազդում կնոջ ֆիզիկոլոգիայի վրա, նույնիսկ օգնում է հղիանալ, ուստի ճապոնուհիները շատ են սիրում այդ թուրմը:

zNews-ը ներկայացնում է թեյի սնկի հատկությունները:

Թեյի սունկը հարուստ է քացախաթթվով և կաթնաթթվով, խմորիչի հատկություններով:

Սնկում պարունակվող յուրահատուկ ֆերմենտներն օրգանզիմում բարենպաստ միջավայր են ստեղծում:

Ուստի ստամոքսաղիքային տրակտի հիվանդություններով տառապողներին անհրաժեշտ է բուժիչ թուրմը:

Թուրմի օգտագործման արդյունքը հատկապես նկատելի է հակաբիոտիկների ընդունումից հետո վերականգնման շրջանում:

Հակաբիոտիկներն աղիներում սպանում են ամբողջ օգտակար միկրոֆլորան, իսկ հրաշք-ըմպելիքի շնորհիվ՝ այն արագ վերականգնվում է:

Թեյի սնկի թուրմը ցուցված է ընդունել լյարդի և ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների դեպքում: Այն շատ օգտակար է նյութափոխանակության խանգարման, ճարպակալման, հորմոնալ անհավասարակշռության դեպքում:

Թեյի սունկը կօգնի նիհարել, քանի որ ստամոքսի աշխատանքի նորմալացումը մեծ դեր ունի նիհարելու գործում:

Թուրմը նաև օգնում է հանգստացնել նյարդային համակարգը և հաղթհարել մշտական գլխացավերը:

Ահա մանրամասն հրահանգներ, որոնք կօգնեն տնային պայմաններում թեյի սունկ աճեցնել:

Անհրաժեշտ է՝

  • Մաքուր 1-լիտրանոց տարա
  • 5 ճ. գ. սև տերևավոր թեյ առանց հավելումների
  • 0, 5 լ. եռացած ջուր
  • 7 ճ. գ. շաքարավազ
  • Թանզիֆ

Պատրաստումը՝

1. Թեյը եռացրու, թող թրմվի: Ավելացրու շաքարավազը:

2. 1-լիտրանոց տարան սոդայով լվա բոլոր վնասակար միկրոօրգանիզմները վերացնելու համար: Տարայի մեջ կեսի չափ թանզիֆով քամված թեյի եփուկն ավելացրու:

3. Տարան թանզիֆով կապիր և դիր մութ տեղում: Մի քանի շաբաթ անց եփուկը կսկսի բնորոշ քացախի հոտ արձակել, մեկուկես ամիս անց թեյի մակերեսին բարակ սունկ կառաջանա: Այն պետք է զգուշությամբ հանել և դնել 3-լիտրանոց ոչ թունդ թեյով լցված տարայի մեջ:

Թեյի սնկի թուրմով խորհուրդ է տրվում ողողել մազերը առանձնակի փափկության և ամրացման համար, դեմքը դրանով սրբել, նույնիսկ բուժել վերքերը, որոնք երկար ժամանակ չեն ապաքինվում: Տես այս ճանաչողական տեսանյութը:

Թեյի սնկի թուրմի պարբերական օգտագործումը օրական 3-4 անգամ կես բաժակ կօգնի պայքարել հիպերտոնիայի դեմ և նվազեցնել խոլեստերինի մակարդակն արյան մեջ:

Խորհուրդ է տրվում թուրմը քնելուց առաջ խմել աթերոսկլերոզով տառապողներին:

Անեմիայով տառապողներին խորհուրդ է տրվում ճաշից առաջ մեկ բաժակ թուրմ խմել:

Թուրմը հակացուցումներ ունի՝ շաքարային դիաբետը, գաստրիտը, զարկերակային ցածր ճնշումը, համակարգային սնկային հիվանդությունները:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Տղամարդու բնավորությունը` ըստ նրա սեռական նախասիրությունների
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ
Ընդամենը մեկ հատկանիշ, որը միանգամից մատնում է ներսից փչացած մարդուն
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները