9 տարօրինակ, բայց շատ օգտակար վարժություններ ուղեղի համար

Ինչպես գիտեք, մարդու ուղեղն ու նրա կատարած գործունեությունը լի են հանելուկներով, որոնք գիտնականները արդեն երկար տարիներ փորձում են լուծել։

Մարդու ուղեղը շատ բարդ կառուցվածք ունի։ Այն, ինչ ստորեւ գրված է, դրա պարզեցված տարբերակն է։

Ուղեղը տարբեր հատվածներ ունի։ Դրանցից շատերը կոչվում են սենսորային, այստեղ է հասնում մեր զգացումների մասին տեղեկատվությունը (օրինակ, ձեռքի ափին հպվելը)։ Մյուս հատվածներից են շարժիչայինը, որոնք ղեկավարում են մեր շարժումները։ Երրորդը՝ ճանաչողական, ինչի շնորհիվ մենք կարող ենք մտածել, իսկ չորրորդը պատասխանատու է մեր զգացմունքների համար եւ այլ։

Ամերիկացի գրող Դորոտի Բրանդը դեռեւս 1936թ-ին իր «Wake Up and Live» («Արթնացիր եւ ապրիր») գրքում առաջարկել է կատարել ուղեղի վարժություններ, որոնք կօգնեն Ձեր միտքն ավելի սուր եւ ճկուն դարձնել։

Այս վարժությունները նախատեսված են նրա համար, որ դուրս հանեն Ձեզ առօրյա միջավայրից, ցույց տան մեկ այլ հեռանկար (անգամ մեկ այլ իրականություն, եթե ցանկանում եք) եւ ստեղծել այնպիսի իրավիճակներ, որտեղ անհրաժեշտ են սրամտություն եւ ստեղծագործական միտք։

Եվ այսպես, ահա այդ 9 տարօրինակ, բայց ուղեղի համար շատ օգտակար վարժությունները.

Մեկ ժամ առանց խոսելու անցկացրեք. միայն պատասխանեք այն հարցերին, որոնք կան Ձեր առօրյա կյանքում՝ առանց ցույց տալու Ձեր վիրավորանքն կամ տխուր տրամադրությունը։ Ձեզ նայեք սովորական հայացքով. ոչ մի նկատողություն մի արեք, եւ մի փորձեք Ձեզանից ինչ-որ տեղեկություններ դուրս հանել։

Օրական 30 րոպե առանց շեղվելու խորհեք մի առարկայի մասին։ Կարելի սկսել հինգ րոպեից։

Օրական 15 րոպե շփվեք առանց «ես, իմ, ինձ» բառերի։

Կանգնեք մարդաշատ վայրերում եւ գնահատեք ինչ-որ մեկի չափսերը։

Թույլ տվեք, որ Ձեր նոր ծանոթը հիմնականում խոսի իր մասին, բայց նա չպետք է գիտակցի դա։

Հարգալից հարցերով ուղղորդեք խոսակցությունն այնպես, որ զրուցակիցը բացասական եւրեւույթներ չզգա։

Փորձեք Ձեր մասին խոսել առանց պարծենալու, բողոքելու եւ մի ստիպեք զրուցակցին կարոտել Ձեզ։

Օրական երկու ժամ խիստ գրաֆիկ կազմեք եւ հետեւեք դրան։

Ձեր առջեւ 12 պատահական առաջադրանքներ դրեք. օրինակ, տանից 20կմ քայլել, 12 ժամ ոչինչ չուտել, օրվա ընթացքում չխոսել, ամբողջ գիշեր չքնել եւ աշխատել։

Օրվա ընթացքում բոլոր հարցերի եւ առաջարկներին դրական պատասխանել (իհարկե, խելամտության սահմաններում)։

Այս վարժությունները հավանաբար տարօրինակ եւ անօգուտ են թվում, բայց իրականում դրանք շատ բան կարող են փոխել Ձեր կյանքում եւ կօգնեն ավելի լավ ճանաչել ինքներդ Ձեզ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Ինչի՞ է պատրաստ տղամարդը հանուն սիրուհու
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․