Ինչպես տարբերակել ձեր երկրորդ կեսին

Թերևս յուրաքանչյուր մարդու կյանքում էլ եղել է, որ տեսնի ինչ-որ մեկին և մտածի՝ սա ճակատագիր է։

Դուք սկսում եք հանդիպել, սկզբում ամեն բան հրաշալի է, իսկ հետո պարզվում է, որ դուք լրիվ տարբեր մարդիկ եք։

Կամ հակառակը․ առաջին հայացքից ինչ-որ մեկը ձեզ հաճելի չէ, սակայն հետո հասկանում եք, որ ուզում եք ողջ կյանքն այդ մարդու կողքին անցկացնել։

Աստղաբանները համոզված են, որ կենդանակերպի նշանով կարելի է հասկանալ, թե արդյոք զույգերը համապատախան են, թե ոչ։

zNews-ը այսօր մի հետաքրքիր աղյուսակ է ներկայացնում, որը կազմել են աստղաբանները։

Վերևի տողերը տղամարդու կենդանակերպի նշանն է, իսկ սյունակով՝ կնոջ։

Նրանց հատման կետի թիվը ցույց է տալիս, թե որքանով է այդ զույգը համատեղելի։

1. Բացարձակ անհամատեղելի

Դուք շատ տարբեր տեմպերամենտներ ունեք, երկար միասին դիմանալու համար։ Նման համատեղելիությամբ հարաբերությունները հնարավոր են, սակայն կարճաժամկետ և ոչ հուսալի։ Այս զույգերը սովորաբար տարբեր նպատակներ և կյանքի նկատմամբ տարբեր հայացքներ են ունենում։ Դուք կարող եք կապել ձեր կյանքը միայն այն դեպքում, եթե զույգերից մեկը մեծ զիջումների գնա, բայց չկա երաշխիք, որ դա ձեզ կերջանկացնի։

2. Վատ համատեղելիություն

Նման համատեղելիությամբ մարդիկ հաճախ չեն էլ նկատում իրար ամբոխի մեջ։ Դուք շատ տարբեր եք և անգամ զրուցելու ընդհանուր թեմա կարծես չունենաք, իսկ հարաբերությունների մասին խոսք անգամ լինել չի կարող։ Բայց ինչ-որ մի պահի թվում է, թե կա մի սկզբունքային ընդհանուր գիծ։ Եվ հարց է ծագում, պե՞տք են ձեզ այդ հարաբերությունները։ Եթե ոչ, ապա հարաբերություններ կառուցելն էլ իմաստ չունի, բայց եթե ցանկանում եք միասին լինել, ապա ձեզ կօգնեն միայն անկեղծ ու մտերմիկ զրույցները, միմյանց հասկանալու փորձերը։ Եթե երկուսդ էլ դա շատ ցանկանաք, ապա ճակատագիրը ձեզ թույլ կտա միասին լինել։

3. Չեզոք համատեղելիություն

Այս հարաբերությունները հարմար են ինքդ քեզ, քո ցանկությունները և պահանջմունքներն ավելի լավ հասկանալու համար։ Դուք կունենաք ինչպես վեճեր, այնպես էլ իսկական սիրո պահեր։ Բայց սկզբնական շրջանում երկուսիդ էլ դժվար է լինելու հասկանալը, արդյոք դա այն մարդն է, ում կցանկանայիք ողջ կյանքում տեսնել ձեր կողքին։ Եթե այս հարաբերություններն անցնեն ժամանակի փորձությունը, ապա հարաբերությունները շատ ամուր կլինեն։ Սակայն այս հարաբերությունները կարող են ավարտվել բաժանությամբ անգամ երկար տարիների համատեղ կյանքից հետո։

4. Լավ համատեղելիություն

Համատեղելիության այս տեսակի դեպքում մարդիկ սկզբնական շրջանում վանում են միմյանց։ Իսկ պատճառն այն է, որ զուգընկերոջ մեջ դուք տեսնում եք ձեր գծերը։ Իսկ ինչ-որ մի պահի այս մարդիկ հանկարծ հասկանում են, որ ձգվում են դեպի իրար և իմաստ չունի պայքարել այդ ձգողականության դեմ։ Երբ զգացմունքներն անկեղծ են և հանուն սիրելիի ուզում եք ավելի լավը դառնալ, ապա կարելի է ամենանվիրված և հուսալի միությունը ստեղծել։

5. Կատարյալ համատեղելիություն

Այս մարդիկ ստեղծված են միմյանց համար։ Այս համատեղելիությունը սկսվում է հաճախ լավ և անկեղծ ընկերությունից, քանի որ հենց սկզբից էլ ձեզ միասին շատ լավ է։ Բայց ընկերությունը գնալով ավելի ամուր է դառնում և վաղ թե ուշ դուք հասկանում եք, որ պարզապես չեք պատկերացնում ձեր կյանքն առանց իրար։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Տղամարդու բնավորությունը` ըստ նրա սեռական նախասիրությունների
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ