8 խորհուրդ, որ պետք է տալ երեխային դպրոց գնալուց առաջ

Երեխայի համար, հատկապես առաջին դասարանցու, դպրոցը հուզմունքի առիթ է՝ թե ուրախ և թե՝ ոչ այնքան։

Եվ այդ պատճառով էլ երեխաներին պետք է պատրաստել դպրոցին ոչ միայն անհրաժեշտ պարագաները գնելով, այլև ճիշտ խորհուրդներով։

zNews-ը մի քանի կարևոր խորհուրդ է հուշում ծնողներին, որոնցով պետք է անպայման կիսվել երեխաների հետ.

• Դասերն այնքան կարևոր չեն, որպեսզի դրանց պատճառով վնասես քո ֆիզիկական և հոգեկան առողջությունը։ Եթե քեզ վատ ես զգում, ասա այդ մասին պատասխանատուներին։

• Մի համեմատիր քեզ ուրիշների հետ։ Դու դպրոցում ես ոչ թե գնահատականների մրցավազքի, այլ գիտելիք ստանալու համար։

• Հենց այդ պատճառով էլ մի ընկիր գնահատականների հետևից, կարևորը լավ հասկանաս նյութը և գիտելիքներ ստանաս։ Մենք չենք բարկանա քեզ վրա երեքի համար, բայց հինգը մեզ կուրախացնի։

• Ստուգողականների և թեստերի համար հուզվելը նորմալ է, սակայն հիշիր. դպրոցը քո ամբողջ կյանքը չէ, այն միայն դրա մի մասն է, այդ պատճառով էլ պետք այդքան շատ հուզվել։

• Երբեք մի մասնակցիր հալածանքին։ Իսկ ի՞նչ է դա։ Երբ մշտապես և դիտավորյալ նեղացնում են ավելի թույլին։ Մի արա այդպես, իսկ եթե դպրոցում ինչ որ մեկն այդպես է անում, պատմիր ինձ։ Ես կփորձեմ օգնել այդ երեխային։

• Սովորիր շփվել մարդկանց հետ, չէ որ, հնարավոր է, որ միասին 11 տարի սովորեք։ Բայց եթե համադասարանցիներիցդ մեկն ու մեկը քեզ վիրավորել է, սկզբում փորձիր ինքդ լուծել հարցը, եթե չստացվի, դիմիր ուսուցչիդ և մեզ։

• Կարգապահ եղիր։ Կանոնները մտածված են, որպեսզի բոլորին ավելի հեշտ լինի, և քեզ նույնպես։ Կատարիր առաջադրանքները, լսիր ուսուցչին, պայուսակդ ինքնուրույն հավաքիր՝ առանց հիշեցնելու։

• Գիտելիք ստանալ կարելի է ոչ միայն դպրոցում։ Եթե ավելի շատ բան ես ուզում իմանալ ինչ–որ մի թեմայի վերաբերյալ, մեզ հարցրու, մենք կօգնենք քեզ գտնել պատասխանները։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Թեստ, որը շատ նոր բաներ կպատմի քո անձի մասին․ ասա՝ ինչ ես առաջինը տեսնում այս նկարում
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Հզոր առակ աշխարհի ամենաստեղծարար ուժի՝ ներման մասին
«Որտե՞ղ է գնդիկը» խաղը՝ կատվի հետ (Video)
«Փնտրեք ձեր մարդկանց»
«Ի՜նչ շքեղություն է՝ նորաձև չլինելը»

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
9 բան, որոնք կնոջը ցանկալի են դարձնում անկողնում
Երկու զրո ավելացրեք Ձեր կոշիկի համարին, հանեք Ձեր ծննդյան թիվը՝ արդյունքը Ձեզ կզարմացնի

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ, որը շատ նոր բաներ կպատմի քո անձի մասին․ ասա՝ ինչ ես առաջինը տեսնում այս նկարում
Լեգենդար ֆոտբոլիստ Հարի Քեյնի անակնկալը Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին (Video)
Ռոնալդուին սիրելիի հետ նկատել են հայկական «Լավաշ» ռեստորանում (Photo)
Ջենիֆեր Լոպեսը մերկ տեսանյութ է հրապարակել լոգարանից (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Հզոր առակ աշխարհի ամենաստեղծարար ուժի՝ ներման մասին
«Որտե՞ղ է գնդիկը» խաղը՝ կատվի հետ (Video)
«Փնտրեք ձեր մարդկանց»