Ինչպես և ում շնորհիվ Դուբայը փոքրիկ արվարձանից շքեղության և հարստության վայրի վերածվեց

Like on FB:

Կար ժամանակ, երբ սա մի փոքրիկ բնակավայր էր անապատի մեջ, որտեղ բնակիչներն ազնվորեն և առանց առանձնակի հավակնությունների իրենց օրվա հացն էին վաստակում։

Բայց դա արդեն անցյալում է։

Հիմա Դուբայը, որի զարգացման ու բարգավաճման մասին է այսօր պատմում zNews-ը, աշխարհի ամենազարգացած ու հարուստ քաղաքներից մեկն է։

Դուբայի անցյալը

Դուբայ քաղաքը համանուն էմիրության մայրաքաղաքն է, որը գտնվում է Արաբական թերակղզու վրա։ Ափի գիծը մոտ 80 կիլոմետր է ձգվում։

Քաղաքի մոտակայքում գտնվող կոյուղագծերից կարելի է ենթադրել, որ այն մոտավորապես 7000 տարեկան է:

Մոտ 5000 տարի առաջ ջրափնյա գիծը ետ քաշվելով` քաղաքը ժամանակակից տեսքը ստացավ, իսկ տարածքը ծածկվեց ավազով։

Առաջին հիշատակումը Դուբայի կազմավորման մասին վերաբերում է 1799 թվականին: XIX սկզբին Դուբայի բնակչությունը կազմում էր մոտավորապես 1200 մարդ:

Դա մի փոքրիկ բնակավայր էր` շրջապատված պաշտպանական պարսպով, որի կենտրոնը Ալ-Ֆահիդ (Al Fahidi) ամրոցն էր:

Մինչև 1833 թվականը եղել է Աբու-Դաբիի էմիրության կազմում,ավելի ուշ, 1833 թվականին Դուբայը մտնում է Ալ Մակտումի իշխանության տակ:

XIX դարի ընթացքում երկու աղետները մեծ վնասներ են հասցնում բարեկարգ քաղաքին:

Առաջինը 1841 թվականին տարածված ծաղիկ հիվանդության համաճարակն էր, որի հետևանքով բնակչությունը ստիպված է լինում տեղափոխվել արևելք` Դեր Զոր, իսկ երկրորդը` 1894 թվականին բռնկված մեծ հրդեհն էր:

Աշխարհագրական դիրքի շնորհիվ քաղաքը շարունակում էր գրավել վաճառականներին` տարբեր նահանգներից:

Դուբայի էմիրը, ցանկանալով գրավել արտասահմանյան առևտրականներին, իջեցնում է հարկերը, որի շնորհիվ էլ գրավում է այդ ժամանակների առտևտրական կենտրոնի` Շարջայի վաճառականներին։

Ինչպես առևտուրը և նավթը փոքր քաղաքը վերածեցին մեծ առևտրային և զվարճանքների կենտրոնի

40-ական թվականներին Դուբայի շեյխ Սաիդ իբն Մակտումը զարգացնում էր արտաքին տնտեսական հարաբերությունները, Դուբայի նավահանգիստը նրա իշխանության տարիներին ամենախոշորը դարձավ այդ տարածաշրջանում, բնակչությունը մի քանի անգամ աճեց։

Այդ ընթացքում Պարսից ծոցում արդեն նավթ հայտնաբերվեց, իսկ 1966 թվականին նավթահանք բացվեց նաև Դուբայում։

Սկսվեց սև ոսկու արդյունահանումն ու մշակումը։ Արտասահմանցիները սկսեցին այստեղ գալ աշխատելու և վաստակելու։

Էմիրությունների եկամուտներն ու դրա հետ մեկտեղ նաև բնակչությունն աճում էին։

Էմիրության զարգացման մեջ իր մեծ դերն ունեցավ նաև Պարսից ծոցում պատերազմը 1990-1991 թվականներին, երբ Դուբայը ակտիվորեն վառելիք և նավթամթերք էր մատակարարում այլ պետությունների զինված ուժերին։

Պետության տնտեսությունը շարունակում էր զարգանալ նաև շեյխ Սաիդի մահվանից հետո, քանի որ իշխող ընտանիքի քաղաքականությունն անփոփոխ էր մնացել։

Հարստություն և շքեղություն

Դուբայը շեշտը դրեց հարուստների վրա և չսխալվեց։ Այս քաղաքում նրանց, ովքեր եկել են ծախսելու, թագավորների պես են ընդունում։

Անհաջողակները Դուբայում անելիք չունեն․ եվրոպացիների համար սովորական ենթակառուցվածքներն այստեղ բացակայում են, սեփական մեքենայի բացակայության դեպքում այստեղ տեղաշարժվելը հարմար չէ, քանի որ շատ շոգ է․ ամռանը օդի ջերմաստիճանը 50 աստիճանի է հասնում։

Հետիոտնի և հասարակական տրանսպորտի ուղևորների համար պայմանները շատ վատն են։ Միայն վերջերս բացված մետրոն է թույլ տալիս Դուբայում ցանկալի հյուր զգալ ձեզ։

Դուբայում է գտնվում աշխարհի ամենաբարձր շենքը՝ Բուրջ-Խալիֆան, աշխարհում ամենամեծ առևտրային կենտրոնը՝ Դուբայ-մոլլը, Բուրջ-էլ-Արաբ յոթ աստղանի հյուրանոցը։

Այստեղ թերևս հավաքված են ամենամեծ թվով «հրաշքները», որոնք թույլ են տալիս փողերը հարմարավետ և շքեղ ծախսել։

Վերջին մի քանի տասնամյակում Դուբայը գլխապտույտ փոփոխությունների է ենթարկվել։

Հիմա դժվար է արդեն պատկերացնել այս քաղաքն առանց իր շքեղությունների։

Այս ամենը անհրաժեշտ է Դուբային զբոսաշրջիկներին գրավելու համար և օգնելու նրանց հնարավորինս շատ գումար ծախսել այս երկրում։

Դուբայի էմիրությունը ԱՄԷ-ի մեջ մտնող յոթ պետություններից մեկն է, բնակչության թվով ամենամեծը։

Այստեղ գրեթե երեք միլիոն մարդ է ապրում, որոնց թվում բնիկները թերևս մեկ տասներորդ մասն են կազմում։

Աբու-Դաբին, իր տարածքով ամենամեծ հարևան էմիրությունը, նույնպես Դուբայից հետ չի մնում։

2017 թվականին այստեղ բացվել է, ոչ ավել, ոչ պակաս, Փարիզի Լուվրի մասնաճյուղը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Popular

Մերկ քնելու 3 պատճառ
Թեստ․ Արտահայտի՛ր մեկ բառով
Սովորություններ, որոնք քայքայում են վահանաձև գեղձը
ԹԵՍՏ. Մադկանց միայն 18%-ին է հաջողվում ճիշտ պատասխանել այս թեստի բոլոր հարցերին
Եթե կրծկալով եք քնում, անմիջապես կարդացեք ՍԱ
Թեստ. Կարո՞ղ եք գուշակել այս մրգերի անունները
Թեստ․ Ո՞ր հայ հայտնիներն են մինչ պլաստիկ վիրահատությունները
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
10 հարցից բաղկացած թեստ, որը կարող են հաղթահարել միայն 20%-ը

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում