13 անմեղ սովորություն, որոնց պատճառով մենք ամեն օր կորցնում ենք մեր առողջությունն ու գրավչությունը

Like on FB:

Ամեն օր մենք բազմաթիվ ստանդարտ գործողություններ ենք կատարում, որոնց մի մասն առանց մտածելու, քանի որ սովոր ենք դրանց։

Մենք չենք էլ մտածում, բայց այդ սովորություններից շատերը կարող են վտանգավոր լինել առողջության համար։

zNews-ը ներկայացնում է մի քանի նման սովորություններ, որոնք ավելի շատ վնաս, քան օգուտ են տալիս մեզ։

1. Ծամում ենք հաբերը

Հաճախ մենք հաբերը ծամում ենք կամ փոշիացնում, որպեսզի կուլ տալը հեշտ լինի։ Սակայն հիշեք, որ այդպիսով մենք վնասում ենք մեզ. Հաբերի նյութը պետք է օրգանիզմի մեջ մտնի աստիճանաբար լուծվելով։ Այն ծամելով կամ փոշիացրած վիճակով ընդունելով մենք կարող ենք վնասել ստամոքսի լորձաթաղանթը կամ նախատեսվածից ավելի մեզ չափաբաժին ստանանք միանգամից։

2. Փրփուրով վաննաներ ենք ընդունում

Տաք վաննայում փրփուրով և արոմատային աղերով պառկելն անկրկնելի հաճույք է։ Սակայն պարզվում է, որ դրանց մեջ մտնող նյութերը կարող են վնասել կնոջ ինտիմ հատվածների միկրոֆլորա և նույնիսկ միզասեռական համակարգի վարակների պատճառ հանդիսանալ։

3. Հաճախ ենք օգտվում լոգանքի գելից

Լոգանքի գելը մաշկի վրայից հանում է ոչ միայն վնասակար միկրոօրգանիզմները, այլև այն բակտերիաները, որոնք անհրաժեշտ են մարդու առողջության համար։ Գելը ժամանակի ընթացքում նաև չորացնում է մաշկը և կնճիռներ է առաջացնում։ Իհարկե, ամբողջովին հրաժարվել գելից պետք չէ, պարզապես օգտագործել ոչ ամեն օր։

4. Հասարակական վայրերում օգտվում ենք պինդ օճառից

Օճառի մակերևույթի վրա բակտերիաներ կան, որոնք կարող են փոխանցվել մի մարդուց մյուսին։ Այդ պատճառով հասարակական վայրերում խուսափեք պինդ օճառից օգտվելուց։

5. Միայն կարդիովարժություններ ենք անում

Որքան հաճելի է վազքուղում կամ հեծանվային մարզասարքի վրա մարզվելը և տեսնելը, թե որքան կալորիա ենք կորցնում մեկ օրվա ընթացքում։ «Եթե կարդիոյից կարելի է այսպիսի արդյունք ստանալ, ինչ պետք են ուժային վարժություններն ու ձգումները»,– մտածում ենք մենք։ Արդյունքում մկանները սովորում ենք այդ ծանրաբեռնվածությանը և ավելորդ քաշն արդեն այդքան արագ չի կորում, որքան կցանկանայինք։

6. Բաց ենք թողնում նախաճաշը կամ ճաշը, որպեսզի հետո ավելի շատ ուտենք

Սա այնքան էլ լավ գաղափար չէ, քանի որ սովը գրգռվածություն է առաջացնում, տոնուսի իջեցում և երեկոյան չափից ավել ուտելու շանսերն էլ ավելի մեծանում են։ Եթե չեք ցանկանում շատ ուտել նախաճաշին կամ ճաշին, ապա մի հատ բանանով, ընդեղենով կամ մի բաժակ կաթով փոխարինեք սովորական սնունդը։

7. Միայն շշալցված ջուր ենք խմում

Հիշեք, որ պետք չէ սննդակարգից բացառել սովորական ջուրը։ Շշալցված ջուրը չի պարունակում ֆտոր, որն անհրաժեշտ է ատամների առողջության համար։ Այնպես որ ձեզ հետ ֆիլտրված ջուր վերցրեք, իսկ շշալցվածն օգտագործեք միայն ծայրահեղ դեպքերում։

8. Մշտապես արևապաշտպան քսուկ ենք օգտագործում

Օգտագործելով արևապաշտպան կրեմն ամեն օր մենք զրկում ենք օրգանիզմը D վիտամինից, որի պակասը օրգանիզմում վատ տրամադրության պատճառ է դառնում, իսկ հետագայում մեծացնում է ցրված սկլերոզի ի հայտ գալու շանսերը։

9. Նոթատետրում ջնջում ենք ավարտած գործերը

Ամեն օրը խիստ գրաֆիկին համապատասխան ապրելը կարող է վտանգավոր լինել հոգեկան առողջության համար։ Մենք փորձում ենք հասցնել ամեն բան և տառապում, եթե դա չի ստացվում։ Արդյունքում սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի բարձր մակարդակ է առաջանում օրգանիզմում։ Փորձեք մի քանի գործ հետաձգել հաջորդ օրերի վրա, մի տաջվեք այն մտքից, որ ինչ որ բան չեք հասցրել, այդպես ավելի հանգիստ կլինեք և հետո էլ ավելի արդյունավետ կաշխատեք։

10. Բողոքում ենք մտերիմների մոտ

Մեզ թվում է, թե եթե մեր խնդիրներով կիսվենք մեր մտերիմների հետ, կթեթևանանք։ Որոշ հետազոտություններ հակառակն են պնդում. խնդիրների համատեղ քննարկումը ուժգնացնում է նեգատիվ հույզերը և նպաստում է դեպրեսիային։ Իհարկե պակաս վտանգավոր չէ նեգատիվ հույզերը ձեր մեջ պահելը, պարզապես պետք է գտնել ոսկե միջինը։

11. Չափից ավել խոնավեցնում ենք մաշկը

Մաշկի չափազանց կանոնավոր խոնավեցումը բերում է նրան, որ մաշկը դադարում է արտադրել բնական խոնավեցնող նյութերը։ Ժամանակի ընթացքում մաշկն ավելի է չորանում, իսկ մենք կախվածություն ենք ձեռք բերում խոնավեցնող միջոցներից։

12. Քաշում ենք քթի միջի մազերը

Մի շտապեք ազատվել քթի միջի անցանկալի մազերից, քանի որ գեղձերն առանց մազերի ավելի խոցելի են դառնում բակտերիաների համար։ Բացի այդ մազերը փրկում են մեզ ավելորդ փոշուց և օդի վնասակար մասնիկներից։

13. Ներկում ենք ներքևի կոպի ներքին հատվածը

Եթե դուք կոնտակտային ոսպնյակներ եք կրում կամ զգայուն աչքեր ունեք, զգույշ եղեք։ Կոսմետիկայի մանրագույն մասնիկները կուտակվում են արցունքատար թաղանթի վրա և կարող են խազել ոսպնյակը կամ դիսկոմֆորտ առաջացնել աչքի ներսում։ Որոշ դեպքերում դա կարող է նույնիսկ ինֆեկցիայի պատճառ դառնալ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Popular

Մերկ քնելու 3 պատճառ
Թեստ․ Արտահայտի՛ր մեկ բառով
Սովորություններ, որոնք քայքայում են վահանաձև գեղձը
ԹԵՍՏ. Մադկանց միայն 18%-ին է հաջողվում ճիշտ պատասխանել այս թեստի բոլոր հարցերին
Եթե կրծկալով եք քնում, անմիջապես կարդացեք ՍԱ
Թեստ. Կարո՞ղ եք գուշակել այս մրգերի անունները
Թեստ․ Ո՞ր հայ հայտնիներն են մինչ պլաստիկ վիրահատությունները
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
10 հարցից բաղկացած թեստ, որը կարող են հաղթահարել միայն 20%-ը

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում