16 հազվագյուտ էկզոտիկ միրգ, որոնք դուք հնարավոր է առաջին անգամ եք տեսնում

Այսօ zNews-ը ձեզ ճանապարհորդության է հրավիրում դեպի հեռավոր երկրներ, որտեղ շատ զարմանալի պտուղներ են աճում։

1. Ագուահե

Արմավենու պտուղ է, որը պատված է կարմրավուն կեղևով: Վերջինս հարկավոր է մաքրել, որպեսզի հասնեք ուտելի, դեղնավուն միջուկին: Օգտագործվում է այրվածքների բուժման ժամանակ: Այն աճում է հիմնականում ամազոնյան արևադարձային անտառներում։

2. Կեպել

Այս միրգը կարելի է փորձել միայն Ինդոնեզիայում և Ջավայում։ Համով նման է մանգոյին և մանուշակի հոտ ունի։ Հին ժամանակներից այն որպես հակաբեղմնավորիչ է օգտագործվում։

3. Աստղանման խնձոր

Այս խնձորը փորձելու համար պետք է Կենտրոնական Ամերիկա ուղևորվել։ Պտղի կեղևն ուտելի չէ. այն կիսում են և հանում միջուկը։ Այն շատ քաղցր է և սալոր է հիշեցնում։

4. Լիմոնային ֆերոնիա

Ֆերոնիան աճում է Հնդկաստանում և Շրի–Լանկայում և առանձնապես հազվագյուտ չի համարվում։ Ներսից այն բորբոսնած կոկոսի է նման և չամիչի ու կապույտ պանիրի հոտ ունի։ Ընդ որում, որքան տհաճ է հոտը, այնքան ավելի հասած է համարվում պտուղը։

5. Ջամբոզա

Նույն ինքը՝ վարդագույն խնձոր, պոմերանյան սալոր և պոմարոզա։ Այն կարելի է փորձել Հարավ–Արևելյան Ասիայում և Հնդկաստանում։ Այն բարակ կեղև ունի և ձմերուկի համ։

6. Նիպա

Նիպայի արմավներն աճում են Հնդկաստանից դեպի խաղաղ օվկիանոս ընկած գետերում։ Դրանց տերևներից բնիկները տանիքներ են պատրաստում, իսկ պտուղներից՝ ալկոհոլային խխմիչքներ։

7. Տումբո

Տումբո կամ բանանային մարակույա. Տեսքով և գույնով բանանի է նման, կեղևը ցիտրուսային է, իսկ ներսում մարակուայի պտղամիս է։

8. Պակաու

Պակաուն ուտում են Կենտրոնական և Հարավային Ամերիկայում։ Համով այն վանիլային քաղցր բամբակի է նման։

9. Լուկումա

Լուկուման աճում է Պերուում և Էկվադորում։ Պտղամիսը չոր է, հում այն գրեթե չեն ուտում։ Այն փափկացնում և ավելացնում են պաղպաղակի, հյութերի և կաթնային կոկտեյլների մեջ։

10. Աֆրիկյան տանձ

Սրանք նման են բադրիջանի։ Սակայն ներսում պտուղը կանաչ է և նման է սերուցքային կարագի (48% յուղայնություն ունեն)։ Այս տանձերը եփում են, տապակում և նաև հում ուտում։

11. Նունգու

Աճում է արմավի վրա և թաքնվում ընկույզի մեջ։ Դոնդողանման պտուղները չեն տարբերվում լիչիից. այն թույլ համ ունի և աննշան բույր։

12. Նարանհիլյա

Այս պտուղն աճում է միայն հարավային Ամերիկայում։ Արտաքինից այն ցիտրուսայինների կեղևից ունի և նարինջ է հիշեցնում, բայց իրականում այն լոլիկի բարեկամն է։

13. Ակի

Ակին աճում է Ջամայկայում և ֆուգու ձկան պես մի բան է համարվում, միայն թե բուսական աշխարհում։ Պտուղները շատ տոքսիններ են պարունակում և արգելված են շատ երկրներում։ Ակիի սերմերը մահացու վտանգավոր են։

14. Սև խնձոր

Սև խնձորը չինացի սելեկցիոներների ձեռքի գործն է։ Այն աճեցնում են միայն Տիբեթի լեռներում։

15. Դելիկատեսային մոնստերա

Սա շատ տարածված տնային ծաղիկ է, որի պտուղները նաև ուտում են։ Այն աճում է Մեքսիկայում և համով շատ նման է անանասին։ Խակ մոնստերան վտանգավոր է, քանի որ կարող է այրել բերանի խոռոչը։

16. Կապուլին

Չափսերով այն մի քիչ մեծ է հաղարջից, իսկ համով հիշեցնում է բալի և նուշի խառնուրդ։ Պտուղմերից ջեմ են պատրաստում, մուրաբա և հյութեր։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Տղամարդու բնավորությունը` ըստ նրա սեռական նախասիրությունների
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ
Ընդամենը մեկ հատկանիշ, որը միանգամից մատնում է ներսից փչացած մարդուն
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները