Երբեք մի դադարեք լավը լինել՝ վատ մարդկանց պատճառով

Աշխարհը լիքն է վատ մարդկանցով և նրանց հետ հանդիպումն էլ անխուսափելի է։

Մենք կարող ենք ուժեղ լինել, մեդիտացիա անել, փորձել մեր շուրջը «պաշտպանիչ փուչիկ» ստեղծել, բայց ոչինչ չի կարող կանխել այդ հանդիպումը։ Այս մասին է այսօր zNews-ի զրույցը։

Նման մարդիկ մեր կյանք են մտնում տարբեր ձևերով և միշտ չէ, որ դա կարելի է նկատել։

Նրանք կարող են լինել մեր կոլեգաների, համադասարանցիների, բարեկամների շարքում։

Թերևս անհնար է թույլ չտալ վատ մարդկանց մուտքը մեր կյանք, բայց մենք չպետք է դադարենք լավ մարդ լինելուց այն պատճառով, որ բախվում ենք ինչ-որ մեկի հետ, ով վատն է։

Իսկական փոփոխությունները ներսից են գալիս։ Իսկ այն, ինչը հրահրվում է արտաքին գործոններով, իրականում փոփոխություններ չեն։ Սրանք այն փոփոխությունները չեն, որոնց կարիքը դուք ունեք, և հիմնականում դրանք չեն արմատավորվում։

Դրսի անցանկալի ազդեցություններին դիմակայելու և ինքներդ ձեզ հավատարիմ մնալու ունակությունը, անկախ այն բանից, թե ինչ են ուզում մարդիկ կամ ինչպիսի զգացմունքներ են ուզում ձեր մեջ առաջացնել, իսկապես, ուժեղ անհատների առանձնահատկությունն է։

Լավը եղեք առաջին հերթին ինքներդ ձեզ համար

Ուրիշների պատճառով լավը լինելու ցանկությունը կարելի է կեղծ բարություն անվանել։ Լավ արարքներն ու բարությունը պետք է ձեր սեփական «ես»-ի զգացողությամբ մոտիվացված լինեն, այլ ոչ թե նրանով, թե ինչ կմտածեն ձեր մասին ուրիշները։ Լավ մարդ եղեք առաջին հերթին ձեզ համար։

Եթե դուք բարի եք ուրիշների նկատմամբ, նրանք էլ բարի կլինեն ձեր հանդեպ։ Թույլ տալով, որ վատ մարդիկ ձեզ վատ գործերի դրդեն, դուք ցույց եք տալիս, որ երբեք լավը չեք եղել ինքներդ ձեզ համար։ Հակառակ դեպքում վատ մարդիկ ձեզ այդ զգացումից չէին կարողանա զրկել։ Լավը եղեք սեփական դրդապատճառներով, այլ ոչ թե ինչ-որ մեկի պատճառով։

Ակն ընդ ական

Մահաթմա Գանդիին են վերագրվում այն խոսքերը, որ «ակն ընդ ական» սկզբունքը ողջ աշխարհին կկուրացնի»։ Եթե դադարեք լավը լինել և սկսեք կասկածելի արարքներ գործել միայն այն պատճառով, որ աշխարհը լիքն է վատ մարդկանցով, ապա կկուրացնեք ձեր շուրջը բոլորին՝ ստիպելով նրանց տառապել։

Դուք կարող եք ազատվել վատ մարդկանց ազդեցությունից, եթե շրջվեք նրանց մեջքով և բարություն անեք ուրիշների հանդեպ։ Պետք չէ խրախուսել ատելությունը։

Հավատացեք բարուն

Եթե դուք սա կարդում եք, ուրեմն դուք ամենայն հավանականությամբ բարի մարդ եք։ Իմացեք, որ աշխարհում շատ են ձեզ նմանները, որոնք զգում են նույնը։ Դուք ձեր բարությամբ միակը չեք։

Այդ պատճառով, եթե վատ մարդու հանդիպեք, հիշեք, որ աշխարհում առաջվա նման ապրում է բարին, որն իրենց մեջ կրում են այլ մարդիկ։ Դուք մենակ չեք։ Ուժեղ մնացեք բացասական մարդկանց ֆոնին։ Դրանով դուք կթուլացնեք նրանց ազդեցությունը, կուժեղացնեք ձեր սեփականը և կօգնեք լավ աշխարհ կերտելուն։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Թեստ, որը շատ նոր բաներ կպատմի քո անձի մասին․ ասա՝ ինչ ես առաջինը տեսնում այս նկարում
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Հզոր առակ աշխարհի ամենաստեղծարար ուժի՝ ներման մասին
«Որտե՞ղ է գնդիկը» խաղը՝ կատվի հետ (Video)
«Փնտրեք ձեր մարդկանց»
«Ի՜նչ շքեղություն է՝ նորաձև չլինելը»

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
9 բան, որոնք կնոջը ցանկալի են դարձնում անկողնում
Երկու զրո ավելացրեք Ձեր կոշիկի համարին, հանեք Ձեր ծննդյան թիվը՝ արդյունքը Ձեզ կզարմացնի

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ, որը շատ նոր բաներ կպատմի քո անձի մասին․ ասա՝ ինչ ես առաջինը տեսնում այս նկարում
Լեգենդար ֆոտբոլիստ Հարի Քեյնի անակնկալը Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին (Video)
Ռոնալդուին սիրելիի հետ նկատել են հայկական «Լավաշ» ռեստորանում (Photo)
Ջենիֆեր Լոպեսը մերկ տեսանյութ է հրապարակել լոգարանից (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Հզոր առակ աշխարհի ամենաստեղծարար ուժի՝ ներման մասին
«Որտե՞ղ է գնդիկը» խաղը՝ կատվի հետ (Video)
«Փնտրեք ձեր մարդկանց»